Jump to content

Մասնակից:Թանգարան112/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

ՀԱՄԱՌՈՏ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ Ղազար Վաղինակի Ղազարյանը ծնվել է 1949 թվականի դեկտեմբերի 29-ին Դիլիջանում՝ ծառայողի ընտանիքում: 1955-1964թթ սովորել է Դիլիջանի թիվ 1 միջնակարգ դպրոցը:Այնուհետև 1965թվականին ընդունվել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանի գեղանկարի բաժինը:1969թվականին ավարտել է գերազաանց առաջադիմությամբ,որից հետո շարունակել է Գեղարվեստա-թատերական ինստիտուտի նույն բաժինը՝ուսանելով Սուրեն Սաֆարյանին, Հրանտ Հովսեփյանին, Էդուարդ Իսաբեկյանին: :1974թվականին ավարտել է կրկին գերազանց առաջադիմությամբ՝ստանալով գեղանկարչի որակավորում: ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ 1978-1975թթ.աշխատել է <<ՀԱՅՖԻԼՄ>> ստուդիայում որպես հագուստի նկարիչ: 1975-1976թթ. աշխատել է Դիլիջանի Հսսմիկի անվան թատրոնում որպես նկարիչ-ձևավորող: 1976-1977թթ.ծառայել է Սովետական բանակում/Կիրովական/,որտեղ զբաղվում է Կիրովականի փառքի թանգարանի ձևավորումով: 1978-1979թթ.Հովհաննես Շարամբեյանի հետ՝իր իսկ նախաձեռնությամբ հիմնադրում են Ժողովրդական արվեստի Պետական թանգարանի Դիլիջանի մասնաճյուղը,որտեղ աշխատում է տնօրեն մինչև 1992թ.: Ղազար Ղազարյանը Հովհ.Ծարամբեյանի ամնիջական ղեկավարությամբ աջակցում է ժողովրդական վարպետների ի հայտ գալուն և խթանում են Դիլիջան քաղաքի ժողովրդական արվեստի զարգացմանը:Միառժամանակ ստեղծագործել և մասնակցել է Համամիութենական և միջազգային ցուցահանդեսների,ունեցել է անհատական ցուցահանդեսներ: 1981թ.-ից ԽՍՀՄ նկարիչների միության անդամ է:Հայաստանի հինգ պատկերասրահներում ունի ցուցադրված աշխատանքներ: 80-ականներից սկսած մասնակցել է Շարամբեյանի անվան փողոցի հիմնադրմանը,նրա ձևավորմանը,մետաղյա դարպասների,գեղարվեստական դռների և թեյարանի ստեղծմանը: 1970-1985թթ Գեղարվեստի ֆոնդի անդամ լինելով կատարել է պետական գեղարվեստական ձևավորումներ: Այդ թվում Էջմիածնի և Եղվարդի գինու գործարանների համտեսի սրահները,Խ.Աբովյանի տուն-թանգարանի ներքին ձևավորումները,Լենինգրադի մոդայի տան ձևավորումները,մի շարք բարերի,<<Հին ջրաղացի>>, <<Դիլիջանի առողջարանի>> ձևավորումները, ինչպես նաև Դիլիջանի հին փողոցների ու շինությունների նախագծային աշխատանքները: Ինչպես նաև Վահագն Հովնանյանի պատվերով կատարել է տարբեր նախագծային աշխատանքներ: 1998թ.-ին Երևանի Գեղարվեստի Պետական Ակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանի,արվեստաբան Սարո Սարուխանյանի և Դիլիջանի քազաքապետ Ժորա Պետրոսյանի աջակցությամբ հիմնադրել են ԵԳՊԱ Դիլիջանի մասնաճյուղը և բացման օրվանից մինչ այժմ հանդիսանում է ակադեմիայի մասնաճյուղի տնօրեն: 2003թ.-ի ապրիլի 15-ին արժանացել է պատվավոր դոկտորի կոչման <<Բնության և հասարակության>> մասին գիտությունների միջազգային ակադեմիայի կողմից: 2006թ.-ի հոկտեմբերի 25-ին Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի հիմնադրման 60-ամյակի կապակցությամբ,ինչպես նաև մշակույթի և բնագավառում ներդրված նշանակալի ավանդի և երկարամյա գիտամանկավարժական գործունեության համար Հայաստանի Հանրապետության նախագահի՝ Ռոբերտ Քոչարյանի կողմից Ղազարյանին պարգևատրվում է շնորհակալագրով: 2007թ.-ի դեկտեմբերի 25-ին Դիլիջանի քազաքապետարանի կողմից պարգևատրվել է՝ քաղաքում արվեստի զարգացման գործում ունեցած նշանակալի ներդրման համար: 2009թ.-ի նոյեմբերի 12-ին Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի Դիլիջանի մասնաճյուղը պարգևատրվում է պատվոգրով՝ մշակույթի ոլորտի բարձր որակավորման կադրերի պատրաստման,երիտասարդության գեղագիտական դաստիարակության գործում ներդրած ավանդի և հիմնադրման 10-ամյակի առթիվ,որի տնօրենը հանդիսացել է հենց ինքը: 2011թ-ի հունվարից մարտն ընկած ժամանակահատվածում կատարել է Դիլիջանի երկրագիտական թանգարան-պատկերասրահի ցուցադրությունը: որից հետո քաղաքապետարանի որոշմամբ նշանակվել է նուըն թանգարանի տնօրեն,որտեղ աշխատում է մինչ այժմ: 2011թ-ի մարտի 17-ին Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կողմից պարգևատրվել է կրթության և գիտության ոլորտում ներդրած

ավանդի  համար և ակադեմիայի  հիմնադրման  65-ամյակի հոբելյանի կապակցությամբ:

Ամուսնացած է,ունի երկու զավակ: