Մասնակից:Թագուհի Սաղյան/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մաթեմատիկայի ազգային թանգարանը,[1] թանգարան է, որը նվիրված է մաթեմատիկային և գտնվում է Մանհեթենում ` Նյու Յորք քաղաքում: [2][3]Բացվել է 2012 թվականի դեկտեմբերի 15-ին: Այն գտնվում է արևելյան 26-րդ փողոց տասնմեկ հասցեում, Հինգերորդ և Մեդիսոն պողոտաների միջև, Մեդիսոն Սքյուեր պարկի դիմաց, Նոմադում: Այն միակ մաթեմատիկայի թանգարանն է Հյուսիսային Ամերիկայում,[4] և այստեղ ներկայացված են ավելի քան երեսուն ինտերակտիվ ցուցանմուշներ: Թանգարանի առաքելությունն է "ավելացնել հասարակական ըմբռնումը և մաթեմատիկայի ընկալումը":[5][6] Թանգարանը հայտնի է հատուկ եռանիվ հեծանիվով, քառակուսի անիվներով, որը սահուն աշխատում է շփման մակերեսին:[7] [8]

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թվականին Լոնգ-Այլենդ նահանգի Գուդրեու թանգարանը, այն ժամանակ Միացյալ Նահանգների միակ թանգարանը, որը նվիրված էր մաթեմատիկային, փակեց իր դռները [9]: Ի պատասխան ՝ մի խումբ հիմնադիր և նախկին գործադիր տնօրեն Գլեն Ուիթնիի գլխավորությամբ հանդիպեցին ՝ քննարկելու նոր թանգարան բացելու հնարավորությունը: Նրանք ստացան կանոնադրություն Նյու Յորքի նահանգի կրթության բաժնում 2009 թվականին [7] և չորս տարվա ընթացքում հավաքեցին ավելի քան 22 միլիոն դոլար [10]: Այս ֆինանսավորմամբ Արևելյան 26-րդ փողոց 11-13 հասցեում գտնվող Գոդդարդ շենքում վարձակալության է տրվել 1800 քմ տարածք, որը գտնվում է Մեդիսոն Սքուեր Հյուսիսային պատմական տարածքում: Չնայած տեղական համայնքի ներսում ճարտարապետական ծրագրերին որոշակիորեն հակադրվելուն, [11] շինարարության թույլտվությունը տրվել է Նյու Յորքի քաղաքային նշանների պահպանության հանձնաժողովի և շենքերի բաժինների կողմից:

  1. Ralph Gardner Jr. (2011-03-09), Making Math Fun (Seriously), Wall Street Journal
  2. Rocca, Mo (2013-03-04). «A new museum devoted to math». CBS News. Վերցված է 4 March 2013-ին.
  3. Rothstein, Edward (2012-12-13). «Opening the Doors to the Life of Pi». The New York Times. Վերցված է 4 March 2013-ին.
  4. Keene, Tom (2013-02-22). «New York's Coolest New Museum, Starring Heidi Klum». Bloomberg. Վերցված է 4 March 2013-ին.
  5. Colvin, Jill. «new-Math Museum Hopes To Make Numbers Fun For Kids». New York: Dnainfo.com. Արխիվացված է օրիգինալից 2013-09-26-ին. Վերցված է 2009-04-11-ին.
  6. Kit Dillon. «MoMath No Problems: North America's Only Math Museum Now Open in Madison Square». New York Observer. Վերցված է December 17, 2012-ին.
  7. 7,0 7,1 «About – The Museum of Mathematics». Momath.org. 2009-11-17. Վերցված է 2013-11-17-ին.
  8. «The Lessons of a Square-Wheeled Trike». Mathematic Enchantments. 2015-07-15.
  9. «Goudreau Museum of Mathematics in Art and Science». The Math Museum. Վերցված է 2013-11-17-ին.
  10. Chang, Kenneth (2011-06-27). «One Math Museum, Many Variables». New York Times. New York.
  11. Johnson, Mary (2012-01-26). «Landmarks Commission Gives Thumbs Up to MoMath Facade Plans». New York: Dnainfo.com. Արխիվացված է օրիգինալից 2013-06-05-ին.