Jump to content

Մասնակից:ԷԼ02/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հայերենն ունի 6 ձայնավոր՝ ա, է (ե), ը, ի, օ (ո), ու Վանկ Մենք հաճախ օդի մեկ մղումով որևէ հնչյուն կամ հնչյունների խումբ ենք արտասանում: Այդ հնչյունը կամ հնչյունախումբը վանկն է: Եթե բառերը մեկ վանկ ունեն, միավանկ են, օրինակ՝ համ, բուն, տուն, սար, հայր, մայր և այլն: Երկու և ավելի վանկ ունեցող բառերը բազմավանկ են, օրինակ՝ սե-ղան (2 վանկ), գա-րուն (2 վանկ), դա-սա-րան (3 վանկ), պաղ-պա-ղակ (3 վանկ), հո-գե-վի-ճակ (4 վանկ) և այլն:

Վանկ կկազմվի, եթե լինի ձայնավոր հնչյուն, այսինքն՝ առանց ձայնավորի վանկ չկա: Հետևաբար որքան ձայնավոր կա, այնքան էլ վանկ կլինի: Օրինակ՝ գույն բառում կա միայն մեկ ձայնավոր հնչյուն՝ ու, ուրեմն բառը միավանկ է: Գիշեր բառում կան 2 ձայնավորներ՝ ի և է/ե/, բառը երկվանկ է: Այն վանկը, որ միայն ձայնավոր հնչյունից է կազմված, կամ որ ավարտվում է ձայնավոր հնչյունով, կոչվում է բաց: Օրինակ ա-պա-կի, ա-ռու, ա-կա-մա: Այն վանկը, որ վերջանում է բաղաձայն հնչյունով, կոչվում է փակ: Օրինակ կար-պետ, պատ-շար, թախ-ծոտ և այլն: Երբ բառերը վանկերի ենք բաժանում, հաճախ լսում ենք -ը հնչյուն, որը չենք գրում: Լսվող, բայց չգրվող -ը հնչյուն ունեցող վանկը կոչվում է գաղտնավանկ: Օրինակ բը-նա-կան, մա-նըր, մըր-գա-ման: 1 . մակդիր Մակդիրը այն բառն է կամ բառակապակցությունը, որը գեղարվեստորեն բնորոշում է առարկան կամ երևույթը, արտահայտում է որոշակի վերաբերմունք: Օրինակ` Գեղեցիկ, բարձրակասակ,հրաշք աղջիկ Հրաշքը մակդիր է Կանաչ դաշտ, ծաղկավետ դաշտ, դալուկ դաշտ Բոլոր մակդիրները որոշիչներ են , բայց ոչ բոլոր որոշիչներն են մակդիր:

2 . Համեմատություն Ձևավորում է նման, պես, հանց, զերթ և այլ բառերի օգնությամբ: Անձնավորոկմը այմ միջոցն է, երբ անշունչ առարկաներին, բնության երևույթներին, թռչուններին ու կենդանիներին վերագրվում է մարդկային հատկանիշներ:Այսինքն` դրանք ձեռք են բերում մարդկային հատկանիշները` խոսելու, մտածելու, ծիծաղելու, տխրելու… Օրինակ` Օրոր էր ասում աշունն անտառին, բայց դեռ անտառի քունը չէր տանում: Իրիկվա հովն է հորովել երգում: Առվակը ծիծաղում էր, սիրտս երգում էր Փոխաբերություն` Մի առարկայի կամ երևույթի անունը նմանության հիման վրա փոխարինվում է մեկ այլ առարկայի կամ երևույթի անունով:Այն հիմնվում է հատկանիշների նմանության կամ ընդհանրության վրա:Փոխաբերության հիմքում ընկած է համեմատությունը` առանց պես, նման, ասես, կարծես, զերթ բառերի օգտագործման: Օրինակ` Քանի ձեռքից եմ վառվել, վառվել ու հուր եմ դարձել: Ամպ ու լուսին իրար փարված`դուրս են գալիս միասին: Փոխաբերությունը արտաքին ձևով հիշեցնում է մակդիրներին, բայց շատ շեշտված է փոխաբերական իմաստը: Չափազանցություն` Խոսքում չափազանցված է ներկայացնում առարկան կամ նրա հատկանիշը: Լայնորեն օգտագործված է էպոսում, հեքիաթներում, լեգենդներում: Օրինակ` Կտորները երկինք թռան ու գնում են մինչև էսոր: Արյունը հոսում էր էն Քռի նման: Մելիքի զորքը եկավ, գետի ջուրը խմեց, ջուրը ցամաքեց: Ուղղական հոլով Ուղղական հոլովը բառի ուղիղ, անփոփոխ ձևն է: Ուղղական հոլովը որևէ վերջավորություն չունի: Պատասխանում է ո՞վ, ովքե՞ր, ի՞նչ(ը), ինչե՞ր(ը) հարցերին: Ուղղական հոլովը ունի և՛ անորոշ, և՛ որոշյալ առումներ՝ գիրք-գիրքը:

Նախադասության մեջ ուղղական հոլովով դրվում են՝ • ենթական՝ Վտակը ժայռից ներքև է գլորվում: • ստորոգյալի մաս կազմող բառը՝ Ժայռի ստվերում կանգնածը իմ ընկերն է: • գոյականական անդամի որոշիչ լրացումը՝ Խեցեգործ Ավագը պտտեցնում է անիվը ու կժին ձև տալիս: • կոչականը՝ Մայրի՛կ, քեզ մի բան պիտի հարցնեմ: Սեռական հոլով Ծառի ճյուղերը կախվել էին ներքև: Ֆիզիկայի դասը շատ հետաքրքիր էր:

Առաջին նախադասության մեջ ծառի բառը ցույց է տալիս, թե ինչին են պատկանում ճյուղերը, իսկ երկրորդում ֆիզիկայի բառը ցույց է տալիս, թե ինչին է վերաբերում դասը:

Ծառի և ֆիզիկայի բառերը դրված են սեռական հոլովով: Դրանք երկուսն էլ գոյականական անդամի լրացումներ են: Առաջինը լրացնում է ճյուղեր գոյականին, երկրորդը՝ դաս գոյականին: Սեռական հոլովը ցույց է տալիս այն առարկան, որին պատկանում կամ վերաբերում է որևէ բան: Սեռական հոլովը պատասխանում է ո՞ւմ , ինչի՞ , ինչերի՞ հարցերին:

Սեռական հոլովը կազմելիս բառը փոփոխվում է: Ընդ որում՝ տարբեր բառեր փոփոխվում են տարբեր ձևերով: Այդ փոփոխությունները կոչվում են հոլովումներ:

Սեռական հոլովում բառը կարող է ունենալ -ի, -ու, -ան, -վա, -ոջ, -ց վերջավորություններ, կամ բառի մեջ որևէ ձայնավոր կամ երկհնչյուն կարող է փոխվել ո -ի կամ ա -ի: Տրական հոլով Ես մոտեցա այդ մարդուն: Նայում էի լճի ալիքներին:

Այս նախադասություններում մարդուն, ալիքներին բառերը ցույց են տալիս այն անձը և առարկան, որոնց հանգում է գործողությունը: Այդ բառերը դրված են տրական հոլովով: Տրական հոլովը ցույց է տալիս այն առարկան, որին տրվում կամ մոտենում է մի բան և կամ որին հանգում է ենթակայի գործողությունը: Տրական հոլովով դրվում են բայական անդամի որոշ լրացումներ: Դրանք կարող են ցույց տալ՝ • այն առարկան, որին հանգում է գործողությունը, • նպատակ, օրինակ՝ Մայրիկը գնաց հացի: Երեխան նստեց դաս սովորելու:

• տեղ, օրինակ՝ Նստեց նստարանին:

• ժամանակ, օրինակ՝ Կեսօրին արևը այրում էր:

Տրական հոլովը պատասխանում է ո՞ւմ, ինչի՞ (ն), ինչերի՞ (ն), ինչի՞ համար, ե՞րբ, որտե՞ղ հարցերին:

Ուշադրություն Տրական հոլովն իր ձևով նման է սեռականին, բայց ի տարբերություն սեռականի` կարող է գործածվել թե՛ անորոշ, թե՛ որոշյալ առումով, օրինակ՝ Մոտեցա ծառին /մի ծառի/ Հայցական հոլով Փոքրիկը կոտրեց սափորը: Հայրը տղային հետը անտառ տարավ:

Այս նախադասություններում սափորը և տղային բառերը ցույց են տալիս այն առարկան և անձը, որոնք իրենց վրա են կրում ենթակայի կատարած գործողությունը: Այդ բառերը դրված են հայցական հոլովով: Հայցական հոլովը ցույց է տալիս այն անձը կամ առարկան, որն իր վրա է կրում ենթակայի գործողությունը: Հայցական հոլովով դրվում են բայական անդամի որոշ լրացումներ: Դրանք կարող են ցույց տալ՝

• այն առարկան, որն իր վրա է կրում ենթակայի գործողությունը, • տեղ, օրինակ՝ Մտանք քաղաք:

• ժամանակ, օրինակ՝ Եկող տարի քույրս դպրոց է գնալու:

• չափ ու քանակ, օրինակ՝ Գրեթե մեկ կիլոմետր քայլեցինք:

Հայցական հոլովը պատասխանում է ո՞ւմ, ի՞նչ(ը), ինչե՞ր(ը), ո՞ւր, որքա՞ն, որքա՞ն ժամանակ, ե՞րբ հարցերին:

Բայ Առարկայի գործողություն կամ եղելություն ցույց տվող բառերը կոչվում են բայ: Բայերը պատասխանում են ի՞նչ անել, ի՞նչ լինել հարցերին: Օրինակ Փոքրիկը առավոտները արթնանալուն պես ժամերով հենվում էր պատշգամբի ճաղին ու կարոտով նայում, թե արդյո՞ք բակում չի երևում ծերունին: Այս նախադասության մեջ թավ գրված բառերը բայեր են: Բայերը լինում են դիմավոր և անդեմ: Դիմավոր բայերը նախադասության մեջ դառնում են ստորոգյալ, անդեմ բայերը կարող են կատարել տարբեր պաշտոններ: Բայի կազմությունը Բայերը կազմությամբ լինում են պարզ և ածանցավոր: Բայի սկզբնաձևն ունի ել, ալ վերջավորություն՝ Օրինակ երգել, խաղալ: Դա կոչվում է անորոշ դերբայ: Բայի պարզ կամ ածանցավոր լինելը որոշվում է անորոշ դերբայի հիմքով:

ա. Բայի հիմքը պարզ է, եթե վերջավորությունից առաջ բայածանց չկա՝ երգել, նկարել, արտագրել, գունաթափել: Այս բայերի երգ -, նկար -, արտագր -, գունաթափ- հիմքերը պարզ են, թեև արտագր - հիմքում կա նախածանց, իսկ գունաթափ- հիմքում՝ երկու արմատ և հոդակապ: Սակայն դրանք համարվում են պարզ հիմքեր, որովհետև դրանցում բայածանց չկա:

բ. Բայի հիմքը ածանցավոր է, եթե վերջավորությունից առաջ կա որևէ բայածանց՝ փախչել, հեռանալ, վազեցնել, կոտրատել, կառուցվել: Այս բայերի փախչ -, հեռան -, կոտրատ-, կառուցվ- հիմքերը ածանցավոր են: Անորոշ դերբայի պարզ հիմք ունեցող բայերը կոչվում են պարզ բայեր: ԵՐԿԿԱԶՄ ԵՎ ՄԻԱԿԱԶՄ ՆԱԽԱԴԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ Երկկազմ կոչվում են այն նախադասությունները, որոնցում քերականորեն առկա են նրա գլխավոր անդամները՝ ենթական և ստորոգյալը, որ կարող են նաև զեղչվել։ Օրինակ՝ «Սիրում եմ մեր ջրերը ջինջ»... (Ե. Չ.), «Ցորենի ծփուն արտերի եզրին կանգնած խորհում եմ...» (Ավ. Իս.)։ Խոսք ենք տվել հայրենիքին: Գնացինք: Այժմ՝ մեր գործերի մասին: ծանցավոր հիմք ունեցող բայերը կոչվում են ածանցավոր բայեր: Պարզ համառոտ են կոչվում այն նախադասությունները, որոնք կազմված են՝ ա) Միայն ենթակայից և ստորոգյալից (Սոխակը երգում է: Լսում են վարդերը): բ) Միայն ստորոգյալից (Գնում եմ: Սասեցե՜ք: Ցրտեց: Կայծակին է տալիս: Եկա՜վ, եկա՜վ, եկա՜վ Արամը...): գ) Ստորոգյալի դեր կատարող բառերից (դերբայից)՝ Չծխե՜լ: Կանգնել... Ցրվե՜լ. տղանե՜ր: գ) Տրամաբանորե՛ն ենթակայի դեր կատարող (ստորոգում ունեցող) բառերից (Ահա Զվարթնոցը: «Ռադիո: Մոսկվա: Կրեմլ: Ի՞նչ...Ճառե՞ր... Հեռագի՞ր... Սո՞ւգ գուցե» (Ե. Չարենց)։ ե) Եղանակավորող բառերից, ձայնարկություններից և կոչականներից[1]. — Սիրո՞ւմ ես քո հայրենիքը։ — Այո՛, իհարկե: — Իսկ մո՞րդ։ — Անշուշտ: — Արմենը հիվանդացել է։ — Վա՜յ, ափսո՜ս... — Սամվե՛լ: — Ի՞նչ է, դավաճան» (Րաֆֆի)։ — «Ավա՜գ, Ավա՜գ, հե՜յ, Ավա՜գ»: — Հե՜յ»: (Հ. Թումանյան) Ենթակա, նախադասության երկու գլխավոր անդամներից մեկն է (մյուսն ստորոգյալն է)։ Ենթական ցույց է տալիս, թե ով կամ ինչն է կատարում ստորոգյալի մատնանշած գործողությունը։ Ենթական նախադասության այն անդամն է, որին ստորոգումով վերագրվում է որևէ հատկանիշ։ Օրինակ՝ «Վիքիպեդիան ազատ հանրագիտարան է» նախադասության մեջ ենթական Վիքիպեդիա գոյականն է։ Հայերենում ենթական դրվում է ուղղական հոլովով։ Բացառություն է մասնական ենթական, որ դրվում է բացառական հոլովով[1]։ Ենթական պատասխանում է ո՞վ, ովքե՞ր հարցերին։ Հայերենում նախադասության ենթական արտահայտվում է՝ • գոյականներով • դերանուններով • փոխանվանաբար գործածված ածականներով • թվականներով • դերբայներով և այլն։ Միայն ստորոգյալով կամ ստորոգյալով և լրացումներով կազմված նախադասությունն անվանվում է անենթակա նախադասություն, որտեղ քերականական ենթակա չկա և չի կարող վերականգնվել: Անենթակա նախադասության ստորոգյալը սովորաբար երրորդ դեմքի է, բայց առանց կոնկրետ դիմայնության գաղափարի: Այսպես՝ «Լուսացավ», «Մթնեց», «Երկաթը տաք-տաք կծեծեն» և այլն[2]: Ստորոգյալ, նախադասության գլխավոր երկու անդամներից մեկը(մյուսը ենթական է)։ Ստորոգյալը ստորոգման միջոցով որևէ հատկանիշ է վերագրում ենթակային, այսինքն՝ ցույց է տալիս, թե ինչ է անում, ինչ է լինում կամ ինչ է, ինչպիսին է ենթական։ Ստորոգյալը լինում է պարզ կամ բաղադրյալ։ Պարզ ստորոգյալն արտահայտվում է միայն խոնարհված բայով, այդ թվում՝ հարադիր բայով ու զուգաբայով։ Բաղադրալ ստորոգյալը կազմվում է որևէ այլ խոսքի մասով (գոյական, ածական, դերանուն, մակբայ, կապական կապակցություն) կամ անկախ դերբայով ու հանգույցով։ Վերջինս հիմնականում արտահայտվում է օժանդակ բայի միջոցով։ Ստորոգյալին տրվող հարցերը պայմանավորված են նրա բնույթով։ Եթե ստորոգյալը բայական է, պատասխանում է ի՞նչ է անում, ի՞նչ արեց, ի՞նչ կանի և նման հարցերի։ Եթե ստորոգյալն բայանվանական է, պատասխանում է ո՞վ է, ի՞նչ է, ինչպիսի՞ն է, ի՞նչ դարձավ և նման այլ հարցերի[1]։ Ստորոգելի, բաղադրյալ ստորոգյալի այն բաղադրիչը, որի միջոցով արտահայտվում է նախադասության ենթակային ստորոգվող-վերագրվող որակը (հատկանիշ կամ առարկա)[1]։ Օրինակ՝ Ի՜նչ տխուր են զանգերը, քո՛ւյր, մայրամուտի։ Նա ոսկի է, երկինք նետած մի կտոր ոսկի։ Ստորոգելին կարող է արտահայտվել՝ 1. գոյականով՝ Ասում են՝ ուռին Աղջիկ էր ինձ պես։ 2. ածականով՝ Քո՛ւյր, վայրկյանը սրբազան է։ 3. դերանունով՝ Ես էլ դու եմ, ես չկամ։ 4. անկախ դերբայով՝ Դա կարդալ չէ (անորոշ դերբայ)։ Այդ ջուրը խմելու չէ(անորոշ դերբայ, սեռ. հոլ.)։ Նա արտ հնձած չկա (հարակատար դերբայ)։ Թաթուլն ասմունքող է (ենթակայական դերբայ)։ 5. մակբայով՝ Կառքի ընթացքը չափազանց արագ էր։ 6. փոխանվանաբար գործածված բառով՝ Նրանք երկուսն էին։ Վահանը մեր կուրսի ամենահամեստ տղան է։ Որոշիչը գոյականական անդամի այն լրացումն է, որը ցույց է տալիս առարկայի որակական և քանակական հատկանիշ։ Օրինակ՝ Լուսավոր երազների գրկում ճախրում էին սիրահարված պատանու հոգու թևերը։ Որոշիչը պատասխանում է ինչպիսի՞, ո՞ր, որքա՞ն հարցերին։ Որոշիչն արտահայտվում է հետևյալ ձևերով 1. գոյականով • ուղղական հոլովով Օրինակ՝ Բժիշկ Սարգսյանն ավարտեց վիրահատությունը։ • սեռական հոլովով Օրինակ՝ Արամի ձեռքի ժամացույցը մեխանիկական է։ 2. ածականով Օրինակ՝ Աղջկա հրե աչքերը խելքահան էին արել տղային։ 3. դերանունով Օրինակ՝ Այս հոդվածը շատերին կստիպի խոսել։ 4. հարակատար և ենթակայական դերբայներով Օրինակ՝ Կարդացած գրքերը դրել էր արկղում։ Ինձ ժպտացող աղջիկը դեռ դպրոցում է սովորում։ 5. թվականով Օրինակ՝Հինգ աշակերտ մտավ դասարան։ 6. մակբայով Օրինակ՝ Արագ քայլքը կարող է վնասակար լինել։ Որոշիչ ունեցող անդամը կոչվում է որոշյալ։ Որոշիչը հիմնականում գտնվում է որոշյալից առաջ և չի տրոհվում։ Այդպիսի որոշիչի շարադասությունը առաջադաս է և համարվում է սովորական կամ ուղիղ։ Որոշիչը կարող է գտնվել նաև որոշյալից հետո։ Այդպիսի շարադասությունը կոչվում է հետադաս կամ շրջուն և տրոհվում է բութով։ Եթե հետադաս որոշչից հետո նախադասությունը շարունակվում է, ապա որոշիչը տրոհվում է նաև ստորակետով, որպեսզի անջատվի նախադասության մյուս անդամներից։ Օրինակ՝ Դա մի փոքրամարմին կին էր՝ տարօրինակ, ծեր, առողջությունից զրկված, անհրապույր տեսքով և շատախոս: Որոշյալը հաճախ ունենում է մեկից ավելի որոշիչներ, որոնք կոչվում են բազմակի անդամներ և տրոհվում են ստորակետերով։ Եթե բազմակի որոշիչներից մեկն արտահայտված է հարաբերական ածականով, իսկ մյուսը՝ որակական, ապա նրանց միջև ստորակետ չի դրվում, և միշտ հարաբերական ածականը գտնվում է որակական ածականից առաջ։ Հատկացուցիչ, նախադասության երկրորդական (ստորադաս) անդամ, գոյականով արտահայտված (նաև գոյականաբար առնված) գերադաս անդամի լրացում։ Արտահայտում է ստացականություն՝ պատկանելություն, հատկացում, վերաբերում, սերում (ծագում), ինչպես նաև ամբողջը` մասի հարաբերությամբ, պատճառ, տարածական, խնդրային, ենթակայական ու համատիպ այլ հարաբերություններ։ Սեռական հոլովի հիմնական կիրառություններից մեկն է։ Հատկացուցիչ ունեցող լրացյալը (գերադաս անդամը) կոչվում է հատկացյալ: Շարադասությամբ հատկացուցիչը նախորդում է հատկացյալին։ Եթե հատկացուցչի և հատկացյալի միջև առկա է նախադասության այլ անդամ (օրինակ` որոշիչ), ապա հատկացուցիչն այդ անդամից տրոհվում է բութով։ Հատկացուցիչը պատասխանում է ու՞մ, ինչի՞, ինչերի՞ հարցերին։ Լինելով գոյականական անդամի լրացում՝ հատկացուցիչը ևս իր բնույթով գոյականական է։ Այն արտահայտվում է՝ • գոյականով - Արևը չորացնում է գետի խոնավությունը: (Ակսել Բակունց) • դերանունով - Սակայն ձեր մայրերն անհամեմատ ավելի բախտավոր են... (Ավ. Իսահակյան) • գոյականաբար գործածված այլ բառերով (ածական, թվական, ոչ առարկայանիշ դերանուններ, որոշ դերբայներ և առհասարակ լեզվական ամեն արտահայտություն, տարր) - Կեղծավորի մի աստղ էր//Որ ձևացավ ամբողջ կյանքում//Առաքինի, ազգասեր... (Հովհ. Թումանյան)։ օրինակ՝ Փայտե դեղին նստարանին նստել էին ծերունիները։ Բացահայտիչ, նախադասության երկրորդական անդամ, գոյականական անդամի լրացում, որ ցույց է տալիս լրացյալի ով կամ ինչ լինելը։ Բացահայտիչ ունեցող գերադաս անդամը կոչվում է բացահայտյալ։ Բացահայտյալի ու բացահայտչի միջև եղած արտասանական դադարը բավականին ակնհայտ է և գրավոր խոսքում արտահայտվում է կետադրական նշանով (սովորաբար՝ բութով)։ Բացահայտիչը լինում է երեք տեսակ՝ բուն բացահայտիչ, մասնական բացահայտիչ և մասնավորող-պարագայական բացահայտիչ։ Բուն բացահայտիչը բացահայտյալի ցույց տված առարկան կամ անձն անվանում է այլ բառով կամ բառակապակցությամբ` ավելի հստակեցնելով, պարզաբանելով բացահայտյալի էությունը, ավելի ընդարձակ տեղեկություն տալով նրա մասին։ Օրինակ` Աբու-Լալա Մահարին` հռչակավոր բանաստեղծը Բաղդադի, Տասնյակ տարիներ ապրեց խալիֆաների հոյակապ աշխարհում։ (Ավ. Իսահակյան) Բուն բացահայտիչը բացահայտյալի հետ համաձայնում է թվով, դեմքով, հոլովով։ Այն բացահայտյալից տրոհվում է բութով, նախադասության մյուս անդամներից՝ ստորակետով (ստորակետ չի դրվում, երբ բացահայտիչը դրված է սեռական հոլովով, բացահայտչին անմիջապես հաջորդում է կապ, հանգույց, օժանդակ բայ կամ էլ հավելականը)։ Բուն բացահայտիչն ունի կայուն շարադասություն. այն միշտ դրվում է բացահայտյալից հետո։ Հայերենում սա միակ դեպքն է, երբ նախադասության անդամի շարադասությունը փոխելիս փոխվում է նաև նրա քերականական պաշտոնը։ Մասնական բացահայտիչ[խմբագրել | խմբագրել կոդը] Մասնական բացահայտիչն իր գերադաս անդամին բացահայտում է միայն մասնակիորեն, մի կողմով ու նրա հետ կապակցվում է որպես, իբրև կապերի միջոցով։ Բացահայտյալի հետ համաձայնում է թվով ու հոլովով, նրանից անջատվում է բութով։ Մասնավորող-պարագայական բացահայտիչ[խմբագրել | խմբագրել կոդը] Մասնավորող-պարագայական բացահայտիչը հստակեցնում, որոշակիացնում է գործողության կատարման տեղը կամ ժամանակը։ Մասնավորող բացահայտիչը նույնպես տրոհվում է բութով ու ստորակետով։ Սովորաբար բացահայտյալի հետ համաձայնում է հոլովով ու դեմքով, սակայն կան բացառություններ։ ԲԱՅԱԿԱՆ ԱՆԴԱՄԻ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ Բայական անդամի լրացումները, պարզ է, քերականորեն առնչվում են բայի դիմավոր և անդեմ ձևերին, ինչպես նաև համապատասխան ածականներին ու մակբայներին. այն տարբերությամբ, սակայն, որ վերջիններիս վրա դրվելիս նրանք ինքնուրույնաբար չեն գնահատվում որպես նախադասության անդամ, այլ միասնաբար են ճանաչվում որպես բայական լրացում։ Բայական լրացումները երկուսն են՝ խնդիրներ և պարագաներ: Խնդիրները ցույց են տալիս գործողության հետ կապվող առարկաներ, իսկ պարագաները՝ հանգամանքներ, հատկանիշներ։ Անուղղակի խնդիրներ Սրանք ցույց են տալիս բայի հետ կապվող այնպիսի առարկաներ (կամ որպես այդպիսիք), որոնք չեն դառնում գործողության կրողը, օբյեկտր, այլ անուղղակիորեն են լրացնում նրան՝ հակադրվելով ուղիղ խնդրին (տե՛ս 4 կետերը)։ Անուղղակի խնդիրների բայ-ստորոգյալները չեզոք և կրավորական սեռի են, բայց դա չի նշանակում, թե ներգործական սեռի բայերից «օտարացված են» նրանք։ Ո՛չ։ Ներգործական (նաև պատճառական) սեռի բայերը, ճիշտ է, քերականորեն պահանջում են ուղիղ խնդիրներ, սակայն նույն նախադասության մեջ միանգամայն հնարավոր է նաև անուղղակի խնդիրների առկայությունը։ Ըստ իրենց բնույթի՝ իմաստային-շարահյուսական գործառույթի, անուղղակի խնդիրները լինում են՝ ա) Հանգման. դրվում է տրականով և ցույց տալիս այն առարկան, որին հանդում է ենթակայի գործողությունը։ Հանգման անուղղակի խնդիր են առնում մի շարք բայեր, ինչպես հպվել, դիպչել, հանգել, ձուլվել, մոտենալ, ուղղվել, նշան բռնել, հենել, կռթնել, թիկն տալ, իջնել և այլն։ Օրինակներ՝ Նա հանգեց այդ մտքին: Հարցն ուղղված է դիրեկտորին: Ես նրան դիմեցի մի հարցով։ Հաղթողին առաջարկեցին ևս մեկ խնդիր։ Հանգման խնդիրը կարող է արտահայտվել նաև կապերի (դեմ, ընդդեմ, վրա և այլն) և կապվող բառերի միջոցով։ Օրինակ՝ Սվիններն ուղղված էին թշնամիների դեմ: Շունը հաչում է անցորդի վրա: բ) Մատուցման[1]. սա ևս դրվում է տրականով և ցույց տալիս այն առարկան՝ անձը, որին մի բան է տրվում, մատուցվում, հանձնվում։ Օրինակներ՝ Արամը ծաղկեփունջը տվեց քրոջը: Ես նրան նվիրեցի մի սքանչելի նկար։ Վիրավորվածին հանձնվեց իր տոմսը: գ) Անջատման. դրվում է բացառական հոլովով և լիովին հակադրվում է հանգման խնդրին: Ցույց է տայիս այն առարկան, որից հեռանում, անջատվում է մի որևէ առարկա։ Օրինակներ՝ Տղաներից անջատվեցին աղջիկները։ Քեզնից հեռացա՞վ քույրդ։ Ումի՞ց ես խուսափում։ Անջատման խնդիր են առնում սովորաբար բաժանվել, հեռանալ, առանձնացնել, մեկուսանալ, փախչել, պոկվել, խուսափել, խուսանավել, ջոկել, քաշվել, շորթել, փախցնել, գանձել և նման շատ բայեր։ դ) Միջոցի, դրվում է գործիականով և ցույց է տալիս այն առարկան, որի միջոցով կատարվում է գործողությունը։ Օրինակներ՝ Ուսուցիչը հպարտանում է լավ աշակերտով: Ջուրն արյամբ չեն լվանա (ժող)։ Տիգրանը ինչո՞վ կտրեց մատը։ Դիրեկտորը նրա միջոցով ստացավ այս սարքավորումները։ Ինչպես օրինակներն են ցույց տալիս, միջոցի խնդիրները կարող են լինել և՛ ներգործական, և՛ կրավորական, և՛ չեզոք սեռի բայերի լրացումներ։ Ըստ այդմ էլ՝ մի դեպքում (ներգործական սեռ, ուղիղ խնդիր) մենք գործ ունենք խնդրառության, իսկ մյուս դեպքում առդրական կապակցության միջոցի հետ։ Օրինակ՝ Աշակերտն իր ձեոքի կավիճով գրատախտակին գրեց խնդիրն ու հեշտությամբ լուծեց: Այստեղ խնդիր բառը ներգործական սեռի բայի կրող առարկան է, մինչդեռ կավիճով, գրատախտակին, հեշտությամբ բառերը՝ միջոցի անուղղակի խնդիր, տեղի ու ձևի պարագաներ են։ ե) Ներգործող. ցույց է տալիս այն առարկան, որի կողմից, ներգործմամբ կամ ազդեցությամբ կատարվում է գործողությունը։ Ի տարբերություն ներգործական սեռի բայերի կրող խնդրի, կրավորականի խնդիրը կոչվում է ներգործող՝ դրվելով հիմնականում բացառական ու գործիական հոլովներով։ Օրինակներ՝ Վ. Համբարձումյանը բարձր է գնահատվում իր ժողովրդի կողմից: Ուսուցիչը հարգվում է աշակերտներից: Գետինը ծածկվեց ձյան հաստ շերտով: «Ներկվեցին փողոց ու գործարաններ ձեր տաք արյունով» (Հ. Հակոբյան)։ Ներգործող անուղղակի խնդիրներն իրենց «բնույթի»՝ իմաստի շնորհիվ կարող են դառնալ նաև չեզոք սեռի (կամ կրավորաձև չեզոք) բայերի լրացումը՝ Երեխան քաշվում է իր հորից: Աշակերտը ամաչում է ուսուցչից: գ) Վերաբերության. ցույց է տալիս այն առարկան, որի մասին խոսվում է։ Դրվում է բացառական հոլովով (կամ սեռական ու կապի միջոցով)։ Օրինակներ՝ Աշակերտները խոսում էին կինոյից: Ծերունիները պատմում են պատերազմից: Բոլորը հարգանքով են արտահայտվում Արամի մասին: Կատարվածի վերաբերյալ հայտնեցինք դիրեկտորին։ Դժվար չէ նկատել, որ այդպիսի բայերը ասացական-իմացական, դատողական-մտածողական բնույթի (ասել, հայտնել, բամբասել, մտածել, դատել, խոսել, լսել, պատմել, կարծիք հայտնել, նշել, ընդգծել, կանգ առնել...) բայեր են, որոնք, սակայն, հավասարապես կարող են պահանջել նաև գործողության ուղղակի՝ կրող առարկա։ Օր՝ նա պատմում է ի՞նչ (ուղիղ խնդիր), ինչի՞ մասին (վերաբ. ան. խնդ.)։ Տղան հայտնեց լուրը և՝ Տղան հայտնեց կատարվածի մասին: Այսուհանդերձ, սրանք տարբերակվում են կոնկրետ խոսքում (օր.՝ զրուցել, բամբասել, խորհրդակցել, խոսել, մտածել, դատել և ուրիշ բայեր հիմնականում վերաբերության խնդիր են առնում, քան ուղիղ)։ Ցուցական մի քանի դերանուններ վերաբերական հարաբերություն ցույց տվող որոշ կապերի հետ կատարում են վերաբերության անոլղղակի խնդրի պաշտոն։ Օրինակներ` Այդ մասին շատ է խոսվել։ Այս առումով շատ զրուցեցինք։ Այս կապակցությամբ դեռ պիտի մտածեք։ ՊԱՐԱԳԱՆԵՐ Խնդիրները ցույց են տալիս գործողության և եղելության հետ կապված առարկաներ, իսկ պարագաները՝ հանգամանքներ և հատկանիշներ։ Հանգամանքն ու հատկանիշները կարող են լինել տեղի, ժամանակի, ձևի, չափ ու քանակի, պատճառի, նպատակի, միասնության, պայմանի, հիմունքի, հակառակ հիմունքի (զիջման)։ Պարագաները լրացում-լրացյալի կապակցություն են ստեղծում ոչ միայն բայի, այլև հատկանիշ ցույց տվող բառերի՝ համապատասխան ածականների, մակբայների հետ. այն տարբերությամբ, որ բայերի վրա դրվելիս պարագաները դառնում են ինքնուրույն անդամ (Արագ է քայլում), իսկ հատկանիշ ցույց տվող բառերի վրա՝ ոչ. հատկանիշ ցույց տվող այդ բառերը միասնաբար են կատարում համապատասխան պարագայի շարահյուսական պաշտոն (Չափազանց արագ է քայլում)։ Գոյական, բառ, որը ցույց է տալիս առարկա (անձ, տեղ, իր կամ գաղափար)։ Գոյական անվան խոսքիմաստային կարգի մեջ մտնող բառերը ցույց են տալիս առարկայի հասկացողություն։ Գոյական եզրույթը գոյ արմատից է, որը նշանակում է «կա, է, գոյություն ունի»։ Եվ նախապես գոյական են ճանաչվել տեսանելի, շոշափելի առարկաները, այսինքն՝ առարկա ցույց տվող բառերը։ Այնուհետև ընդհանրական դառնալով՝ գոյական են դիտվել ոչ միայն մարդու կողմից ընկալվող, տեսանելի, շոշափելի առարկաները, այլև մեր գիտակցությամբ առարկայացված հասկացությունները, օրինակ՝ բժիշկ, բուժում, մուրճ, հոդված։ Այսպիսով՝ գոյական են համարվում առարկա և առարկայական հասկացություններ ցույց տվող բառերը։ Գոյականի խոսքիմասային կարևոր առանձնահատկությունը առարկայականությունն է։ Ուղղական հոլով Ուղղական հոլովը բառի ուղիղ, անփոփոխ ձևն է: Ուղղական հոլովը որևէ վերջավորություն չունի: Պատասխանում է ո՞վ, ովքե՞ր, ի՞նչ(ը), ինչե՞ր(ը) հարցերին: Ուղղական հոլովը ունի և՛ անորոշ, և՛ որոշյալ առումներ՝ գիրք-գիրքը:

Նախադասության մեջ ուղղական հոլովով դրվում են՝ • ենթական՝ Վտակը ժայռից ներքև է գլորվում: • ստորոգյալի մաս կազմող բառը՝ Ժայռի ստվերում կանգնածը իմ ընկերն է: • գոյականական անդամի որոշիչ լրացումը՝ Խեցեգործ Ավագը պտտեցնում է անիվը ու կժին ձև տալիս: • կոչականը՝ Մայրի՛կ, քեզ մի բան պիտի հարցնեմ: Սեռական հոլով Ծառի ճյուղերը կախվել էին ներքև: Ֆիզիկայի դասը շատ հետաքրքիր էր:

Առաջին նախադասության մեջ ծառի բառը ցույց է տալիս, թե ինչին են պատկանում ճյուղերը, իսկ երկրորդում ֆիզիկայի բառը ցույց է տալիս, թե ինչին է վերաբերում դասը:

Ծառի և ֆիզիկայի բառերը դրված են սեռական հոլովով: Դրանք երկուսն էլ գոյականական անդամի լրացումներ են: Առաջինը լրացնում է ճյուղեր գոյականին, երկրորդը՝ դաս գոյականին: Սեռական հոլովը ցույց է տալիս այն առարկան, որին պատկանում կամ վերաբերում է որևէ բան: Սեռական հոլովը պատասխանում է ո՞ւմ , ինչի՞ , ինչերի՞ հարցերին:

Սեռական հոլովը կազմելիս բառը փոփոխվում է: Ընդ որում՝ տարբեր բառեր փոփոխվում են տարբեր ձևերով: Այդ փոփոխությունները կոչվում են հոլովումներ:

Սեռական հոլովում բառը կարող է ունենալ -ի, -ու, -ան, -վա, -ոջ, -ց վերջավորություններ, կամ բառի մեջ որևէ ձայնավոր կամ երկհնչյուն կարող է փոխվել ո -ի կամ ա -ի: Տրական հոլով Ես մոտեցա այդ մարդուն: Նայում էի լճի ալիքներին:

Այս նախադասություններում մարդուն, ալիքներին բառերը ցույց են տալիս այն անձը և առարկան, որոնց հանգում է գործողությունը: Այդ բառերը դրված են տրական հոլովով: Տրական հոլովը ցույց է տալիս այն առարկան, որին տրվում կամ մոտենում է մի բան և կամ որին հանգում է ենթակայի գործողությունը: Տրական հոլովով դրվում են բայական անդամի որոշ լրացումներ: Դրանք կարող են ցույց տալ՝ • այն առարկան, որին հանգում է գործողությունը, • նպատակ, օրինակ՝ Մայրիկը գնաց հացի: Երեխան նստեց դաս սովորելու:

• տեղ, օրինակ՝ Նստեց նստարանին:

• ժամանակ, օրինակ՝ Կեսօրին արևը այրում էր:

Տրական հոլովը պատասխանում է ո՞ւմ, ինչի՞ (ն), ինչերի՞ (ն), ինչի՞ համար, ե՞րբ, որտե՞ղ հարցերին:

Ուշադրություն Տրական հոլովն իր ձևով նման է սեռականին, բայց ի տարբերություն սեռականի` կարող է գործածվել թե՛ անորոշ, թե՛ որոշյալ առումով, օրինակ՝ Մոտեցա ծառին /մի ծառի/ Հայցական հոլով Փոքրիկը կոտրեց սափորը: Հայրը տղային հետը անտառ տարավ:

Այս նախադասություններում սափորը և տղային բառերը ցույց են տալիս այն առարկան և անձը, որոնք իրենց վրա են կրում ենթակայի կատարած գործողությունը: Այդ բառերը դրված են հայցական հոլովով: Հայցական հոլովը ցույց է տալիս այն անձը կամ առարկան, որն իր վրա է կրում ենթակայի գործողությունը: Հայցական հոլովով դրվում են բայական անդամի որոշ լրացումներ: Դրանք կարող են ցույց տալ՝

• այն առարկան, որն իր վրա է կրում ենթակայի գործողությունը, • տեղ, օրինակ՝ Մտանք քաղաք:

• ժամանակ, օրինակ՝ Եկող տարի քույրս դպրոց է գնալու:

• չափ ու քանակ, օրինակ՝ Գրեթե մեկ կիլոմետր քայլեցինք:

Հայցական հոլովը պատասխանում է ո՞ւմ, ի՞նչ(ը), ինչե՞ր(ը), ո՞ւր, որքա՞ն, որքա՞ն ժամանակ, ե՞րբ հարցերին:

Ուշադրություն Հայցական հոլովը յուրահատուկ ձև չունի, նա նման է կամ ուղղականին, կամ տրականին: Իր ցույց տվող գոյականների հայցական հոլովը ձևով նման է ուղղականին, անձ ցույց տվող գոյականների հայցական հոլովը ձևով նման է տրականին: Անորոշ առումով գործածված լինելու դեպքում անձ ցույց տվող գոյականների հայցականը նույնպես կարող է ուղղականի ձև ունենալ: Օրինակ՝ Ես բժիշկ կանչեցի:

Որոշյալ առման դեպքում անձի անունների հայցականը ուղղականի ձև չի կարող ունենալ, օրինակ՝ հնարավոր չէ ասել՝ Ես այդ բժիշկը կանչեցի:

Հայցական հոլովը գործածվում է թե՛ անորոշ, թե՛ որոշյալ առումով: Ածականները, ըստ իրենց արտահայտած իմաստի, բաժանվում են երկու հիմնական խմբերի` որակական և հարաբերական: Որակական ածականները ցույց են տալիս առարկայի հատկությունը, այսինքն` այնպիսի հատկանիշ, որը հատուկ է տվյալ առարկային` անկախ ուրիշ առարկաներից՝ ամուր պատ, պայծառ աստղ, սառը ջուր:

Հարաբերական ածականները ցույց են տալիս առարկայի վերաբերությունը կամ հարաբերությունը, այսինքն` արտահայտում են առարկայի կապը ուրիշ առարկաների հետ՝ փայտե դուռ, գիշերային զովություն, բժշկական գործիքներ, միրուքավոր ծերունի:

Այս կապակցությունների մեջ փայտե, գիշերային, բժշկական, միրուքավոր ածականները ցույց են տալիս դուռ, զովություն, գործիքներ, ծերունի գոյականների հարաբերությունը, կապը փայտ, գիշեր, բժիշկ, միրուք գոյականների հետ (դուռ, որ փայտից է սարքած, զովություն, որ գիշերվան է հատուկ, գործիքներ, որ բժիշկներն են օգտագործում, միրուք, որն ունի ծերունին):

Որակական ածականները ցույց են տալիս համեմատելի հատկանիշ, այսինքն` տվյալ հատկությունը տարբեր առարկաներ կարող են ունենալ տարբեր չափերով` բարձր լեռ, ավելի բարձր լեռ, ամենաբարձր լեռը, շոգ ամառ, նվազ շոգ ամառ և այլն:

Հարաբերական ածականները սովորաբար ցույց են տալիս առարկաների ոչ համեմատելի հատկանիշ: Չի կարելի ասել` ավելի բրդե (վերարկու), ավելի լեռնային (լճակ) և այլն: Հարաբերական ածականներ են կազմվում ական (մանկ),ային (ձմեռային), գին (թախծագին), ե (երկաթե), եղեն (քարեղեն), ենի (մայրենի), յա (ստորերկրյա), յան (նախնադարյան) և այլ ածանցներով:

Որակական ածականների համեմատության աստիճանները Որակական ածականները ցույց են տալիս առարկաների համեմատելի հատկություններ, այսինքն՝ առարկայի հատկանիշի չափը այլ առարկաների նույն հատկանիշի համեմատությամբ կամ հարաբերությամբ: Համեմատության աստիճանները երեքն են` դրական, բաղդատական, գերադրական: 1. Դրական աստիճանը ցույց է տալիս առարկայի տվյալ հատկությունը՝ առանց ուրիշ առարկաների նույն հատկության հետ համեմատելու՝ կարճ (ճանապարհ), փարթամ (բուսականություն), բարձր (սյուն):

2. Բաղդատական աստիճանը ցույց է տալիս առարկայի տվյալ հատկության առավել կամ պակաս լինելը ուրիշ առարկայի (կամ առարկաների) նույն հատկության համեմատությամբ: Օրինակ Այս տաճարը մյուսից ավելի հին է: Բաղդատական աստիճանը կազմվում է .

• ածականի դրական աստիճանի ձևին ավելացնելով ավելի բառը, ինչպես՝ ավելի հին, ավելի շոգ, ավելի քաղցր և այլն. սա կոչվում է առավելական բաղդատական, • ածականի դրական աստիճանի ձևին ավելացնելով պակաս, քիչ կամ նվազ բառը, ինչպես` նվազ ընդունակ, պակաս ամուր, քիչ զգայուն.սա կոչվում է նվազական բաղդատական:

3. Գերադրական աստիճանը ցույց է տալիս, որ տվյալ առարկայի մեջ հատկանիշը դրսևորվում է ամենաբարձր չափով:

Գերադրական աստիճանը կազմվում է՝

• դրական աստճանի ձևից՝ ամենա- նախածանցով, ինչպես՝ ամենազվարթ, ամենագեղեցիկ կամ ամենից բառով՝ ամենից մեծ, ամենից երկար, • դրական աստիճանի ձևին ավելացնելով -(ա)գույն վերջածանցը, ինչպես՝ բարդագույն, նրբագույն, խոշորագույն:

Ամենա նախածանցով գերադրական աստիճան է կազմվում համարյա բոլոր ածականներից, սակայն գույն ածանցը դրվում է քիչ թվով ածականների վրա:

Մի շարք որակական ածականներ չունեն համեմատության աստիճաններ, ինչպես՝ ամուլ, ստերջ, արու, բոբիկ, բուն, համր, էգ, խուլ, կաղ, կույր, հավասար, ձրի, հղի, ճաղատ, մերկ, տկլոր, օժանդակ, նախկին: Առարկայի գործողություն կամ եղելություն ցույց տվող բառերը կոչվում են բայ: Բայերը պատասխանում են ի՞նչ անել, ի՞նչ լինել հարցերին: Օրինակ Փոքրիկը առավոտները արթնանալուն պես ժամերով հենվում էր պատշգամբի ճաղին ու կարոտով նայում, թե արդյո՞ք բակում չի երևում ծերունին: Այս նախադասության մեջ թավ գրված բառերը բայեր են: Բայերը լինում են դիմավոր և անդեմ: Դիմավոր բայերը նախադասության մեջ դառնում են ստորոգյալ, անդեմ բայերը կարող են կատարել տարբեր պաշտոններ: Բայի կազմությունը Բայերը կազմությամբ լինում են պարզ և ածանցավոր: Բայի սկզբնաձևն ունի ել, ալ վերջավորություն՝ Օրինակ երգել, խաղալ: Դա կոչվում է անորոշ դերբայ: Բայի պարզ կամ ածանցավոր լինելը որոշվում է անորոշ դերբայի հիմքով:

ա. Բայի հիմքը պարզ է, եթե վերջավորությունից առաջ բայածանց չկա՝ երգել, նկարել, արտագրել, գունաթափել: Այս բայերի երգ -, նկար -, արտագր -, գունաթափ- հիմքերը պարզ են, թեև արտագր - հիմքում կա նախածանց, իսկ գունաթափ- հիմքում՝ երկու արմատ և հոդակապ: Սակայն դրանք համարվում են պարզ հիմքեր, որովհետև դրանցում բայածանց չկա:

բ. Բայի հիմքը ածանցավոր է, եթե վերջավորությունից առաջ կա որևէ բայածանց՝ փախչել, հեռանալ, վազեցնել, կոտրատել, կառուցվել: Այս բայերի փախչ -, հեռան -, կոտրատ-, կառուցվ- հիմքերը ածանցավոր են: Անորոշ դերբայի պարզ հիմք ունեցող բայերը կոչվում են պարզ բայեր: Դերբայ Հիմք Վերջավորություն Անորոշ Կարդ, պատմ ալ, ել Ենթակայական կարդ, պատմ ացող, ող Հարակատար կարդ, պատմ ացած, ած Համակատար կարդ, պատմ ալիս, ելիս Անկատար կարդ, պատմ ում, ում Վաղակատար կարդ, պատմ ացել, ել Ապակատար կարդ, պատմ ալու, ելու Ժխտական կարդ, պատմ ա, ի

Ածանցավոր հիմք ունեցող բայերը կոչվում են ածանցավոր բայեր: Մակբայն՝ իբրև խոսքի մաս, բնութագրվում է նրանով, որ ցույց է տալիս գործողության հատկանիշ և հատկանիշի հատկանիշ։ Շատ լեզուներում մակբայը համարվում է չթեքվող խոսքի մաս։ Միայն 2 լեզվում է թեքվում, որտեղ մակբայները կարող են հանդես գալ որպես համաձայնեցնող վերջավորություն։ Հայերենում չթեքվող խոսքի մաս է (մասնակի բացառություններով) և նախադասության մեջ հիմնականում հանդես է գալիս պարագայի շարահյուսական պաշտոնով. երբեմն էլ կարող է լինել նաև որոշիչ և հանդես գալ փոխանվանական կիրառություններով։ Ածականներից կազմված մակբայը անվանվում է ածականակազմ մակբայ[1]: Պատասխանում են «ե՞րբ», «որտե՞ղ», «ինչու՞», «ինչպե՞ս» հարցերին։ Նախադասության մեջ կատարում են պարագաների (տեղի, ժամանակի, չափ ու քանակի, ձևի), որոշչի և ստորոգյալի գործառույթներ։ Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անհատական մակբայը մակբայի տեսակ է, որն արտահայտում է քանակի, չափի, ժամանակի ընդհանուր իմաստ՝ հանապազ, միշտ, ցանկ, յաւերժ, բազում անգամ, շատ անգամ, քանիցս անգամ, որչափ, որքան, այսքան, այսչափ, շատ, փոքր-ինչ, սակաւ մի բառերը[1]։ ՏԵՂԻ ՄԱԿԲԱՅ - ցույց է տալիս գործողության կատարման տեղը։ Պատասխանում է ու՞ր, որտե՞ղ, որտեղի՞ց հարցերին։ Օր.` Նժույգի դեմ դիմաց ոստոստում էր մտրուկը։ ԺԱՄԱՆԱԿԻ ՄԱԿԲԱՅ - ցույց է տալիս գործողության կատարման ժամանակը։ Պատասխանում է ե՞րբ, երբվանի՞ց հարցերին։ Օր.` Նրանք գիշեր-ցերեկ աշխատում էին առաջադրանքը լիովին կատարելու համար։ Կան նաև հարաբերական դերանուններ, որոնք ցույց են տալիս գործողության կատարման ժամանակը՝ առանց դրանք անվանելու։ Դրանք են երբ, երբևէ, երբևիցե հարաբերական դերանունները։ ՁևԻ ՄԱԿԲԱՅ - ցույց է տալիս գործողության կատարման ձևը։ Պատասխանում է ինչպե՞ս հարցին։ Կան հարաբերական դերանուններ` (այսպես, այնպես, այդպես, նույնպես, ինչպես), որոնք ցույց են տալիս գործողության կատարման ձևը՝ առանց մատնանշելու։ Կազմվում են -աբար, -ապես, -որեն, -ովին, -ովի, -ակի մակբայակերտ ածանցների օգնությամբ։ Օր.`Մեղմաբար փչում էր աշնան սառը քամին։ ՉԱՓ ՈՒ ՔԱՆԱԿԻ ՄԱԿԲԱՅ - ցույց է տալիս գործողության կատարման չափն ու քանակը։ Պատասխանում է ինչքա՞ն, որքա՞ն, ի՞նչ չափ, ո՞ր չափ հարցերին։ Կան հարաբերական դերանուններ` այսքան, այնքան, այդքան, նույնքան, այսչափ, այնչափ, այդչափ, նույնչափ, ինչքան, որքան, որչափ։ Օր.` Նրանց ձայնը քիչ-քիչ մարեց։ ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ ՄԱԿԲԱՅ - կան մակբայներ,որոնք հանդես են գալիս բայի մեկից ավելի մակբայի տեսակներով, նաև այլ խոսքի մասերով։ Օր.` անընդհատ, անմիջապես, արտաքուստ, իսկույն, հաճախ, հաճախակի և այլն։ Վերաբերական կոչվում են այն բառերը, որոնք արտահայտում են խոսողի իմացական կամ գնահատողական վերաբերմունքը և եղանակավորում կամ երանգավորում են նախադասությունը կամ որևէ անդամ։ Ըստ իրենց արտահայտած վերաբերմունքային կամ երանգային իմաստի վերաբերականները լինում են․ 1. հաստատական 2. գնահատողական 3. ժխտական 4. սաստկական 5. երկբայական 6. սահմանափակման 1. Հաստատական վերաբերականներ։ Արտահայտում են խոսողի հաստատական վերաբերմունքը գործողության կամ եղելության նկատմամբ։ Հաստատական վերաբերականներն են՝ այո՛, արդարև, անշո՛ւշտ, իհարկե, իրավ, անպատճառ, անկասկած, անտարակույս, անպայման, իրոք, իրոք որ, իսկապես որ, հարկավ, հիրավի, իսկևիսկ։ Հաստատական երանգ են արտահայտում նաև որոշ կապակցություններ՝ առանց այլևայլության, ինչ էլ լինի, ինչ գնով էլ լինի, ինչպես չէ, 2. Գնահատողական վերաբերականներ: Արտահայտում են խոսողի խրախուսական, հավանության, զղջման կամ կարեկցական վերաբերմունքը գործողության կամ եղելության նկատմամբ։ Գնահատողական վերաբերականներն են՝ բարեբախտաբար, դժբախտաբար, ցավոք, տարաբախտաբար, ախր, չէ որ։ 3. Ժխտական վերաբերականներ: Ոչ պատասխանական բառը և չէ ժխտական բայը գործածվելով ժխտական նախադասության հետ, շեշտում են ժխտումը և դառնում ժխտական վերաբերականներ։ 4. Սաստկական վերաբերականներ: Դրվելով նախադասության այս կամ այն անդամի վրա՝ սաստկական վերաբերականները շեշտում, սաստկական երանգ են հաղորդում նրան։ Սաստկական վերաբերականներն են՝ անգամ, էլ, ևեթ, հենց, իսկ, մանավանդ, նամանավանդ, նույնիսկ, մինչև իսկ, մինչև անգամ։ 5. Երկբայական վերաբերականներ: Արտահայտում են խոսողի երկբայական, այսինքն թվացող կամ հավանական վերաբերմունքը եղելության կամ գործողության նկատմամբ։ Երկբայական վերաբերականներն են՝ արդյոք, ասես, ասես թե, գուցե, միգուցե, դիցուք, դիցուք թե, երևի, թերևս, կարծեմ, կարծես, կարծես թե, իբր, իբր թե, իբր(և) թե, չլինի, չլինի թե և այլն։ 6. Սահմանափակման վերաբերականներ: Դրվելով նախադասության այս կամ այն անդամի վրա՝ սահմանափակման վերաբերականները առանձնացնում, սահմանազատում են նրան։ Սահմանափակման վերաբերականներն են գոնե, գեթ, լոկ, սոսկ, թեկուզ, միայն, միայն թե, միմիայն։ Ձայնարկություն, խոսքի մասերից մեկը, որը ցույց է տալիս խոսողի զգայական, ոչ դատողական վերաբերմունքը։ Ձայնարկությունները կազմված են մեկ կամ մի քանի հնչյուններից՝ մեկ ձայնավորից, մեկ ձայնավորից և մեկ կամ երկու բաղաձայնից, ինչպես և երկու ձայնավորից ու մեկ բաղաձայնից։ Որպես ձայնարկություններ՝ կարող են ձևավորվել հայերենի բոլոր ձայնավորները։ • 2 հնչյունից՝ այ, էյ, տո, ծո, ֆի, ուֆ, ուխ։ • 3 հնչյունից՝ վայ, վույ, հեյ, ջան, թուհ։ • 4 հնչյունից՝ ուխայ։ • 5 հնչյունից՝ հարայ։ • Դերանուն կոչվում են այն բառերը, որոնք մատնացույց են անում առարկա, հատկանիշ, քանակ` առանց դրանք անվանելու: • Դերանունները ութ տեսակի են` անձնական, ցուցական, փոխադարձ, հարցական, հարաբերական, որոշյալ, անորոշ, ժխտական: • Անձնական դերանունները մատնացույց են անում խոսող, խոսակից կամ մի երրորդ անձ` առանց դրանց անվանելու: • Անձնական դերանուններն են՝ ես, ինքս, մենք, ինքներս, դու, ինքդ, դուք, ինքներդ, նա, ինքը, նրանք, իրենք: • Ցուցական դերանունները մատնացույց են անում առարկա, հատկություն, քանակ, տեղ և ձև՝ առանց դրանք անվանելու: • Ցուցական դերանուններն են` սա, դա, նա, այս, այդ, այն, սույն, նույն, միևնույն, մյուս, այսպես, այդպես, այնպես, այսպիսի, այդպիսի, այնպիսի, նույնպիսի, այսքան, այդքան, այնքան, նույնքան, այսչափ, այդչափ, այնչափ, նույնչափ, այստեղ, այդտեղ, այնտեղ: • Փոխադարձ դերանունները ցույց են տալիս փոխադարձ հարաբերությամբ միմյանց հետ կապված առարկաներ կամ անձեր՝ առանց դրանք անվանելու: • Փոխադարձ դերանուններն են` իրար, միմյանց, մեկմեկու կամ մեկմեկի: • Հարցական դերանունները արտահայտում են հարցում խոսողին ծանոթ անձի կամ առարկայի, սրանց հատկության, թվի, գործողության տեղի, ժամանակի, ձևի և այլնի մասին՝ առանց դրանք անվանելու: • Հարցական դերանուններն են` ո՞վ, ի՞նչ, ինչպիսի՞, ինչքա՞ն, ինչպե՞ս, ինչու՞, ո՞ր, ո՞րը, որքա՞ն, որչա՞փ, որպիսի՞, ո՞րերորդ, որտե՞ղ, ե՞րբ, ու՞ր, քանի՞, քանի՞սը, քանի՞երորդ: • • Հարաբերական դերանունները նույն հարցական դերանուններն են, որոնք, սակայն, արտահայտում են ոչ թե հարցում, այլ մի նախադասություն կապում են մյուսին: • Որոշյալ դերանունները մատնացույց են անում առարկաների կամ անձերի հայտնի, որոշյալ ամբողջություն` միասնաբար կամ առանձին-առանձին վերցրած, առանց դրանք անվանելու: • Որոշյալ դերանուններն են՝ ամբողջ, ամեն, ամեն մի, բոլոր, յուրաքանչյուր, ողջ, համայն, ամենայն, ամբողջը, ամենը, ամեն ինչ, ամեն մեկը, ամեն ոք, ամենքը, բոլորը, յուրաքանչյուրը, յուրաքանչյուր ոք, ողջը: • Անորոշ դերանունները մատնացույց են անում անորոշ անձ, առարկա և կամ անձի ու առարկայի անորոշ հատկություն, քանակ` առանց դրանք անվանելու: • Անորոշ դերանուններն են` ինչ-որ, ինչ-ինչ, ոմն, մեկը, մեկնումեկը, մի, մի քանի, մի քանիսը, ուրիշ, այլ, այսինչ, այնինչ, որոշ, որևէ, ովևէ, երբևէ, երբևիցե, որևիցե: • Ժխտական դերանունները մատնացույց են անում ամբողջությամբ ժխտվող առարկաներ կամ անձեր, առանց դրանք անվանելու: • Ժխտական դերանուններն են` ոչ ոք, ոչինչ, ոչ մի, ոչ մեկը: • Հայերենում կան մասնիկներ, որոնք գործածվում են դերանվան նշանակությամբ կամ բառին որոշյալություն են հաղորդում: Դրանք հոդերն են: • Այդ մասնիկներն են՝ ս, դ, ն, ը: Սրանք դրվում են գոյականի, գոյականական որոշ դերանունների և գոյականաբար գործածված այլ խոսքի մասերի վրա՝ • Օրինակ • գիրքս, տունդ, ապակին, աշխարհը, բոլորս, ոչ մեկդ, կարմիրը և այլն: • Ըստ իրենց նշանակության հոդերը լինում են չորս տեսակի՝ • • 1.Ստացական հոդերը ցույց են տալիս, թե ում է պատկանում տվյալ անձը կամ առարկան: Իրենց նշանակությամբ դրանք համարժեք են առաջին և երկրորդ դեմքի անձնական դերանունների սեռական հոլովաձևերին, այսպես՝ • Օրինակ • գիրքս = իմ գիրքը, մայրդ = քո մայրը: • Շաղկապ, նյութական իմաստից զուրկ, քերականական հարաբերություններ արտահայտող խոսքի մաս։ Արտահայտում է առարկաների, երևույթների միջև դրսևորվող համադասական հարաբերություներ։ • Շաղկապներն իրար են կապում նախադասության համազոր և համադաս նախադասություններ, իսկ բարդ ստորադասական նախադասություններում՝ երկրորդական նախադասությունները գլխավորի և միմյանց հետ։ Համադասական շաղկապների դերը համադաս անդամների ու նախադասությունների կապակցումն է։ Այս շաղկապները կապակցում են նախադասության բազմակի անդամներ կամ համադաս նախադասություններ՝ և, ու, բայց, սակայն, իսկ, այլ, կամ, էլ, նաև, այլև, ապա, այսինքն, թե՛...թե՛, ոչ՛...ոչ՛ և այլն։ Այս շաղկապները բարդ ստորադասական նախադասության ստորադաս նախադասությունը կապակցում են գերադաս նախադասությանը՝ որ, թե, եթե, որպեսզի, որովհետև, թեև, թեկուզ, թեպետ, հենց որ, մինչ, մինչև, մինչդեռ, ուրեմն, քան և այլն։