Մասնակից:Զոյա Գրիգորյան/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ցիկլոպի համախտանիշ, ցիկլոպիա, կիրառվում է նաև ցիկլոցեֆալիա տարբերակը: Արատ է, որը զարգանում է ողնաշարավորների մոտ: Այդ արատի դեպքում ակնագնդերը ամբողջությամբ կամ մասնակի սերտաճում են և տեղավորվում մեկ ակնակապիճում, որը գտնվում է դեմքի միջին գծի վրա: «Ցիկլոպները»մահանում են կյանքի առաջին օրերին:

Անատոմիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցիկլոպիան զարգանում է հղիության վաղ շրջաններում, հենց այդ ժամանակ է ձևավորվում գլխուղեղը և աչքերը: Սովորաբար «ցիկլոպների» մոտ բացակայում է քիթը և նրա փոխարեն աչքից վերև գտնվում է մկանային կնճիթիկ, որով նորածինը կարող է շնչել: Այս երևույթը հանդիսանում է գլխուղեղի զարգացման խանգարում, ուստի հաճախ դրա հետ մեկտեղ պտղի մոտ հայտնաբերվում են նաև այլ շեղումներ:

Առաջացման պատճառները[խմբագրել | խմբագրել կոդը]

Շեղումն առաջանում է քրոմոսոմային մուտացիայի կամ մոր կողմից թերատոգեն նյութերի օգտագործման պատճառով: Այդպիսի նյութերից մեկն է ալկալոիդ ցիկլոպանինը:

Դեպքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցիկլոպիան մարդու զարգացման հազվադեպ տեսակներից է, հաճախականությունը կազմում է միլիոնից մեկը: 2005 թվականին ԱՄՆ-ում ծնվել է Ցու անունով միաչքանի կատուն:


Ազդեցությունը արվեստի վրա[խմբագրել | խմբագրել կոդը]

Անտիկ դիցաբանության մեջ գոյություն են ունեցել երեք միաչքանի հսկաներ՝ կիկլոպներ, որոնցից էլ ծագել է գենետիկական շեղման անունը: Այդ անվանումը հիմնականում տարածված է եղել հունական դիցարանում:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]