Jump to content

Մասնակից:Զաքարյան Դավիթ/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մելիքական ապարանքի ավերակները գտնվում են ԼՂՀ Մարտակետի շրջանի ականաբերդ նախկինում (նախկինում ՈՒմուդլու)գյուղի հյուսիսային կողմումՙ Բալի կոչվող լեռան ստորոտում սփռված Ականա բերդավանի պարսպափակ միջնաբերդի կենտրոնական մասում, թպուտներով պատված լանջի վրա։ Ապարանքի կառուցման ժամանակ ստույգ հայտնի չէ և այդ մասին կարելի է որոշակի պատկերացում կազմել միայն հնավայրի պատմության և հուշարձանի ուսումնասիրության հիման վրա:

    Ականաբերդը (նաևՙ Ականա քաղաք, ավան,Ականակերտ),որպես Արցախի Մեծկվենք գավառի քաղաք, հիշվում է դեռևս վաղ միջնադարից, սակայն առավելապես հայտնի է 13-15-րդ դդ. աղբյուրներից, որպես Վերին Խաչենի նշանավոր բերդավան:Գեղարդավանքի մի արջանագրության մեջ ասվում է, որ Զաքարյան եղբայրները մի շարք բերդերի թվում սելջուկ- թուրքերից ազատագրել են նաև Ականան , որն ըստ  ուսումնասիրողների տեղի է ունեցել 1206թ.-Այս շրջանում Ականաբերդը Հաթերքի Վախտանգյան իշխանների տիրույթում և հավանաբար նաև նրանց երկրորդ նստավայրը ոչ հեռու գտնվող Հաթերքից հետո:1214թ Վախտանգ Բ-ի մահով տոհմաճյուղը սպառվել է Ականան Հաթերք գավառի մի մասի հետ անցել է Իվանե Զաքարյանին ենթակա Ծարի տերերին: 13-րդ-դարի 40-ական թթ.  Ականան  հիշվում է այն բերդերի թվում,որոնք Ներքին Խաչենի Հասան-Ջալալ իշխանը ետ է ստացել Բաթու խանից  և  մինչև այդ խլված է եղել նրանից վրացիների և թուրքերի կողմից:այս առթիվ ուշագրավ  է Բ.Ուլուբաբյանի դիտողությունը.<<Ականան պատկանում եր Վերին Խաչենի ճյուղին  և այստեղ Հասան Ջալալպարզապես ներկայացված է որպես ամբողջ Խաչենի գահերեց իշխան>>:
        Այնուհետև Ականան կրկիննշվում է  Ծարի Դոփյանների տիրույթում. ըստ 1289 թ.  Մի վիմագրիՙ այն պատկանում էր Դոփյան Շնշեի (Շահանշե) որդի Սայտին ներկայանում է Ականայի,Հաթերքի և այլ  <<տեղեացս տեր և պարոն>>:Ականաբերդի հետագա ճակատագիրը կապված է Դոփյան իշխանատոհմի ճյուղավորման և Ծար-Վերին Խաչենի միասնական իշխանության տրոհման հետ:Բազմաթիվ տարակարծությունների տեղիք տված այս խնդրի վերջին ուսումնասիրողները համարում են,որ Դոփյան իշխանական տունը 15-րդ դարում բաժանվել է Շահանշենց(կամ Ուլուբեկանց),Աղբուղենց(կամ Այտինեցոնց) և  Ջահըանշենց միջև,որոնք, իրենց  հերթին,հաջորդ դարում մասնատվել ու ճյուղավորվել  են ,տեր մնալով սակայն երկրամասում նոր ձևավորվող մանրգավառապետական կազմավորումնորում մելիքություններում:
          Հետեևելով պատմական իրադարձությունների այս ընթացքին, տրամաբանական է ենթադրել, որ վերջին Ականաբերդը ևս, ինչպես Ծարը,Սողքը,Մեծ Մազրան,դարձել է այդ տոհմաճյուղերից մեկի մելիքական աթոռանիստը  և որպես այդպիսի  մնացել մինչև 16-րդ դարի  կեսրը,երբ ողջ    երկրամասը գրեթե հիմնովին ավերվել ու ամայացել է պարսկա-թուրքական պատերազմների հետևանքով:Այս պատճառով է, որ հետագայումՙ հայ մելիքությունները բուռն վերելքի դարաշրջանում  Ականաբերդը սակավադեպ է հիշվում,  չնայած գտնվում էր Ջրաբերդի հզոր մելիքության տիրույթում:
          Այսպիսով կարծում ենք բոլոր հիմքերը կան եզրակացնելու ,որ Ականաբերդի ապարանքը 15-րդ կամ 16-րդ դարի արաջին կեսում կառուցել են Դոփյան իշխանական տնից սերված մելիքական տոհմերից մեկի ժառանգորդներըՙ որպես իրենց գավառատիրույթի  նստոց-կենտրոն:
Պարսպափակ ապարանքի ամբողջությունը  հատակագծում արևելքից   արևմուտք ձգված ուղղանկյուն է (արտաքուստ  13,0 x 24,0 ) ,բաղկացած հյուսիսային  կողմի չորս իրար կից ու  միաշարք, կիսագետևափոր  դահլիճից և դրանց հարավային ճակատի երկայնքով ձգվող նախասրահ-միջանցքից (ներքուստՙ 3,6 x  22,4 մ):Միակ արտաքին  մուտքը նախասրահի  արևմտյան կողմից է , դահլիճներինըՙճակատային պատերի եզրամասերում :Դահլիճներից միջին երկուսը միաչափ են  ու ավելի ընդարձակ (ներքուստ ՙ 6,3 x 7,0 մ), մուտքերով կապված են միմյանց  և արևմտյան  դահլիճի հետ, իսկ  եզրայինները համեմատաբար     նեղ   են  ու   ձգված 

(ներքուստ ՙ 3,7 x 7,0 մ):Ապարանքի հարավային պատն ամրացված է երկու եզրային և երկու միջին ՙկիսագլանաձև .բրգանման, փոքր ու հոծ ելուստներով ,որոնց միջև նկատելի են ճեղքաձև պատուհանների հետքեր:Պատերը շարված են կոպտատաշ որձաքարով (հաստությունըՙ0,8 մ) և ներքուստ սվաղված են եղել կրաշաղախով:րանք մեծ մասամբ պահպանվել են 0,5-2,0մ բարձությամբ,հիմնովին վերված է միայն հյուսիս-արևելյան հատվածը:Դահլիճների հյուսիսային պատերի կենտրոնական մասերում կան մեկական փոքր որմնախորշեր,որոնց եզրաշարվածքից կարելի է կռահել, որ մուտքային բացվքածքներից այժմ բացակայող եզրամասերը ևս կոպտատաշ են եղել:

        Ապարանքի  դահլիճների ծածկերը   չեն պահպանվել:Սակայն ավերակների հակիրճ  նկարագրուտյան մեջ Ս.Բարխուդարյանը  նշում է, որ դրանք  <<թաղածածկ են , ...լուսավորությունն  ստացվել    է  ծածկի կենտրոնից>>:Անվանի   վիմագրագետի  այս կարևոր տեղեկությունը  ,անշուշտ  , փաստական   հիմք   ունի   և  վկայում է, որ ապարանքը ունեցել   է  քարաշեն  ծածկեր: Ասվածից  պարզ   է   նաև , որ թաղակապ  է  եղել  եզրային  դահլիճների  ծածկը (հավանաբար  նաևՙ  նախասրահը), իսկ  կենտրոնական, քառակուսի     հիմքով   դահլիճներն    ունեցել   են   երդիկվող  պսակվող   քարակերտ,  բրգաձև    կամ   գմբեթաձև  ծածկ : Վերջիններիս   հավանական լուծման մասին կարելի է դատել,  Արցախ-Սյունիքի  ուշ   միջնադարյան  աշխարհիկ   կառույցներում   լայնորեն տարածվածշ   քարաշեն   ծածկաձևերից, որոնք   քառակուսի  հիմքի   դեպքում    հիմնականում   լուծված   եին  կամ  քառանիստ-բրգաձևՙ գոցվող  թաղի  ձևով , կամ ունեյին անկըունային   տրոմպների  վրա բարձացող  ութանիստ- բրգաձև   և  կիսագնդային-գմբեթաձև  տեսք: Թե այս տարբերակներից  որն  է   կիրառվել    Ականաբերդի ապարանքում, դժվար  է  ասել:Կարևորն այն է, որ ապարանքի համաչափ  ու  կուռ  հատակաձևով       թելադրված ողջ    ծավալատարածական    հորինվածքի արդյունքում  ստեղծվել    է   պալատական կառույցի   թեկուզև    պարզ  ու  անպաճույճ, բայց   ևՙ  չափազանց   ուշագրավ  մի տիպ, որն    իր սեղմ  ու  ամրոցակերպ   ձևերում   կրում է  դարաշրջանի   անհանգիստ  ու տագնապալի  քաղաքական  իրավիճակի  կնիքը:
           Ականաբերդի   ապարանքը  15-16-րդ   դարերից մեզ  հասած  սակավաթիվ հուշարձաններից   է,   և  դրանով  իսկ  ուշագրավ,  իսկ որպես  ուշ  միջնադարյան   մոլիքական  ապարանքների առաջնեկ   ու   նախատիպՙ  այն  չափազանց    մեծ  հետաքրքրություն է   ներկայացնում:Իր  անխաթար    ու   ամբողջական    հատակագծային  պահպանվածությամբ, քարակերտ-գմբեթավոր   գլխատուն-դահլիճներով   ու պաշտպանական   կառույցի  բնորոշ  գծերով ապարանքը  կարևվոր   տեղ   ունի   Արցախ-Սյունիքի միջնադարյան  պալատաշինության  պատմության  մեջ: