Մասնակից:Զաբելա Աբելյան/ավազարկղ 24

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Այս հոդվածը ստեղծվել է Վիքին սիրում է Գիտություն նախագծի ընթացքում։


Իրվինգ Կապլանսկի
Caption text

Իրվինգ Կապլանսկի (անգլ.՝ Irving Kaplansky, 22 մարտ 1917 — 25 հունիս 2006) — Կանադական և ամերիկական մաթեմատիկոս։

Կաղապար:Математик.

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կապլանսկին ծնվել է Լեհաստանի հրեական ընտանիքում, ներգաղթվել Կանադա նրա ծնվելուց քիչ առաջ [1][2]. Նրա հայրը՝ Սամուել Կապլանսկին, Լեհաստանում անցել է հրեական ուսուցման, իսկ մինչ Կանադա գալը դարձել է դերձակ[3], մայրը՝ Աննա Կապլանսկին ղեկավարում էր պարենային խանութը, իսկ հետագայում «Health Bread Bakeries» հացթուխների ցանցը [4][5]։ Իրվինգ Կապլանսկին սովորեց Տորոնտոյի համալսարանում, 1938 թվականին ստանալով բակալավրի աստիճան և Պետնեմի թոշակ Հարվարդի համալսարանում սովորելու համար (այդ տարում առաջին անգամ է շնորհվել թոշակ)։ 1940 թվականին Տորոնտոյում նա ստացավ մագիստրոսի աստիճան և 1941-ին Հարվարդի համալսարանում պաշտպանեց Ph.D. աստիճանի դիսերտացիան Սաուներս Մակլեյնի ղեկավարությամբ։ Մինչև 1944 թվականը Հարվարդի համալսարանում նա կատարեց ժամանակավոր պաշտոն, իսկ 1944 թվականին Մակլեյնի հետ միասին նա Կոլումբիական համալսարանում մասնակցեց զինվորական հետազոտության [1]։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո, 1945-ից մինչև 1984 թվականը, նա Չիկագոյի համալսարանում աշխատեց որպես պրոֆեսոր, 1962-ից 1967 թվականը գլխավորեց մաթեմատիկայի ֆակուլտետը։ Իր ղեկավարությամբ այդ տարիներին Ph.D.աստիճան ստացան 55 մարդ։ 1984-ից 1992 թվականը նա եղավ Բերկլիի Մաթեմատիկական գիտությունների հետազոտական ինստիտուտի դիրեկտոր։ Նա տարբեր տարիներին ավելի շատ մասնակցություն ունեցավ Ամերիկյան մաթեմատիկական հասարակության աշխատանքներին, եղել է խմբագիր կամ խմբագրի օգնական, 1985—1986 տարիներին եղել է հասարակության պրեզիդենտ։ Նա եղել է նաև ԱՄՆ Ազգային գիտությունների ակադեմիայի և Ամերիկական արվեստի և գիտության անդամ, Լոնդոնի մաթեմատիկական հասարակության պատվավոր անդամ, 1989 թվականին պարգևատրվել է Ոճի մրցանակով։

Իրվինգ Կալանսկու մաթեմատիկական աշխատանքները հիմնականում նվիրված է հանրահաշվին՝ կոմուտատիվ և հոմոլոգիական հանրահաշվին, օղակի թեորիային, խմբի թեորիային և Լիի հանրահաշվին քառակուսային, теории քառակուսային ձև թեորիային և բարձր շարքերի ձևին [4]։ Նրա աշխատանքում նաև կարևոր է ֆունկցիոնալ անալիզի հանրահաշվական բանաձևումները [6], այդ ուղղությամբ նրա արդյունքներում հայտնի է Կապլանսկու խտության թեորեման։

Իրվինգ Կապլանսկու աղջիկը՝ Լյուսի Կապլանսկի (ծնվ. 1960), ամերիկյան ֆոլկ-երգչուհի[2]։ Երաժշտությունը՝ Իրվինգ Կապլանսկու հոբբին էր, նա նվագում էր դաշնամուր և ստեղծագործում տեքստեր, առավել հայտնի է «Երգ ՊԻ թվի մասին»[7]։

Ընտրված աշխատանքներы[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Kaplansky, Irving. Commutative Rings. — University of Chicago Press, 1974. — (Lectures in Mathematics). — ISBN 0-226-42454-5
  • Kaplansky, Irving. Infinite Abelian Groups. — University of Michigan Press (January, 1969. — 91 p. — ISBN 047208500X
  • Kaplansky, Irving. An introduction to differential algebra. — Hermann, 1978. — 62 p. — ISBN 2705612513
  • Kaplansky, Irving. Rings With A Polynomial Identity(անգլ.) // Bull. Amer. Math. Soc.. — 1948. — Vol. 54. — № 6. — С. 575-580.
  • Kaplansky, Irving. Projective Modules(անգլ.) // Annals of Mathematics. — 1957. — Vol. 68. — № 2. — С. 372-377.==


Ծանոթագրություններ ==

  1. 1,0 1,1 Albert, Nancy E. Irving Kaplansky: Some Reflections on His Early Years
  2. 2,0 2,1 Ellen K. Rothman. «Making Family Stories into Art» (Jewish Women’s Archive)
  3. D. Eisenbud, T.-Y. Lam. In memoriam: Irving Kaplansky
  4. 4,0 4,1 Bass, Hyman; Lam, T.Y. Irving Kaplansky (1917–2006)(անգլ.) // Notices of the AMS. — 2007. — № 11. — P. 1477–1493.
  5. Keay Davidson. Irving Kaplansky — mathematician and author, San Francisco Chronicle
  6. Kadison, Richard V. Irving Kaplansky's Role in Mid-Twentieth Century Functional Analysis(անգլ.) // Notices of the AMS. — 2008. — Vol. 55. — № 2. — С. 216–225.
  7. Ivars Peterson. A Song About Pi

Ссылки[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Jeremy Pearce. «Irving Kaplansky, 89, a Pioneer in Mathematical Exploration, Dies». The New York Times. Վերցված է 2014-01-05-ին.
  • Fun with Mathematics: Some Thoughts from Seven Decades, видеозапись лекции Капланского.

Կաղապար:Нормативный контроль

Категория:Алгебраисты Категория:Члены и члены-корреспонденты Национальной академии наук США Категория:Члены Американской академии искусств и наук Категория:Выпускники Торонтского университета Категория:Выпускники Гарвардского университета Категория:Президенты Американского математического общества