Jump to content

Մասնակից:Ելենա Հարությունյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
                                     ԳՈՒՐԳԵՆ ՄԱՀԱՐԻ


Ծնվել է Արևմտյան Հայաստանի Վան քաղաքում։ 1915 թվականի կոտորածների ժամանակ մոր և եղբոր հետ գաղթել են Արևելյան Հայաստան։ Գուրգեն Աճեմյանը ծնվել է 1903 թվականին Վան քաղաքում: Նա եղել է Չարենցի մտերիմ ընկերը: Մինչև Առաջին համաշխարհային պատերազմն ու հայոց Ցեղասպանությունը ունեցել է քիչ թե շատ անհոգ մանկություն: Սակայն պատերազմը ինչպես ամբողջ հայության փոխեց նրա ճակատագիրը: Երբ թուրքերը հարձակվեցին Վանի վրա, նրանք փրկվելով կոտորածից կռվեցին մինչև ռուսական զորքի ժամանելը, սակայն ռուսական զորքը նահանջեց և նրանց հետ նահանջեցին նաև հայերը: Գուրգենը ճանապարհին կորցրեց իր հարազատներին և ուրիշ փախստսկանների հետ փախավ Արևելյան Հայաստան: Այնտեղ ապրեց որբանոցում, հետո գտավ կենդանի մնացած մորը և մյուս հարազատներին: Տատը, որին նա շատ էր սիրում, մահացել էր գաղթի ճանապարհին: Հետագայում Մահարին սիրով ու հումորով տատի մասին պատմել է իր «Մանկություն» վիպակում: Որբանոցում ծանոթացել է Եղիշե Չարենցի հետ: Այստեղ էլ սկսվել է իր ստեղծագործագործական կյանքը: Որբանոցից հետո կյանքի հետագա թափառումների մասին պատմել է «Պատանեկություն» վիպակում: Բոլոր ամեն ինչ կորցրած հազարավոր հայ երեխաների նման, դրանք դժվար էին Գուրգենի համար: Աղքատություն, սով, համաճարակներ. սրանք այդ տարիներին շատ տարածված էին Հայաստանում: Այս բոլորը Մահարին ներկայացրել է «Պատանեկություն» վիպակում: Նրան հռչակ բերեցին «Մանկություն» և «Պատանեկություն» ստեղծագործությունները: Սակայն հետագա առաջխաղացմանը խանգարեց 1936-ի աքսորը: Այդ ժամանակ աքսորում էին շատերին՝ այդ թվում նաև Գուրգեն Մահարուն: 1953-ին նա վերադարձավ Երևան և գրեց բազմաթիվ նոր ստեղծագործություններ՝ «Ծաղկած փշալարեր», որը աքսորի տարիների մասին, «Այրվող այգեստաններ» վեպը իր հայրենի Վանի մասին և շատ այլ ստեղծագործություններ: Գուրգեն Մահարին մահացավ 1969 թվականին: Գուրգեն Մահարին իր «Ինքնակենսագրություն» վեպը ավարտում է բնորոշ մի պատկերով.

	…եթե այս րոպեին ներս մտներ ահեղ և ամենակարող Եհովան, նստեր իմ դիմաց, մի ծխախոտ վառեր և ասեր- Տալիս եմ քեզ երկրորդ կյանք, գծիր քո երկրորդ կյանքի ուղին օրորոցից մինչև գերեզման, ինչպես որ ցանկաս, և կկատարվի քո կամքը… ինչպե՞ս կուզեիր ապրել։ Ես նրան կպատասխանեի, առանց վարանելու.

-Ճիշտ այնպես, ինչպես ապրեցի։ Աշխարհագրական բնութագիրը

Աշխարհամասը գտնվում է Հյուսիսային կիսագնդում, ընդ որում Եվրասիայի կղզիների մի մասը գտնվում է Հարավային կիսագնդում, կոնտինենտալ Եվրասիայի մի մասը գտնվում է Արևելյան կիսագնդում, իսկ եզրային արևմտյան և արևելյան մասերը գտնվում են Արևմտյան կիսագնդում: Իր մեջ է ներառում աշխարհի երկու մաս. Եվրոպա և Ասիա: Եվրոպայի և Ասիայի սահմանը հաճախ գծում են Ուրալյան լեռնաշղթայով, Ուրալ գետով, Էմբա գետով, Կասպից ծովի հյուսիս-արևմտյան ափով, Կամա գետով, Մանիչ գետով, Սև ծովի արևելյան ափով, Սև ծովի հարավային ափով, Բոսֆորի նեղուցով, Մարմարի ծովով, Դարդանելայի նեղուցով, Էգեյան և Միջերկրական ծովով, Ջիբրալտարի նեղուցով:Այս բաժանումը տեղի է ունեցել պատմականորեն:Բնության առումով Եվրոպայի և Ասիայի մեջ կտրուկ սահման գոյություն չունի: Աշխարհամասը միացված է ցամաքային միասնությամբ, որը տվյալ պահին ստեղծված է բազմաթիվ կլիմայական գործընթացների համընթացությամբ: Այս միակ աշխարհամասն է, որը ողողվում է չորս օվկիանոսներով. հարավում` Հնդկական, հյուսիսում՝ Սառուցյալ, արևմուտքում` Ատլանտիկ և արևելքում՝ Խաղաղ: Եվրասիան ձգվում է արևմուտքից արևելք 16 հազ.կմ., հյուսիսից հարավ ` 8 հազ.կմ., մակերեսն է՝ 53.4 մլն.կմ.: Դա մոլորակի ամբողջ ցամաքի 1/3 մասից ավելին է կազմում: Եվրասիայի կղզիների մակերեսը մոտ 2.75 մլն. կմ. է: [խմբագրել]Ֆիզիկական բնութագիրը

[խմբագրել]Ռելիեֆ Եվրասիայի ռելիեֆը շատ բազմազան է` այստեղ են գտնվում աշխարհի ամենամեծ հարթավայրերից և լեռնաշղթաներից ` Արևելա-Եվրոպական հարթավայրը, Արևմտա- Սիբիրյան հարթավայրը, Տիբեթյան լեռնաշղթան: Եվրասիան Երկրագնդի ամենաբարձր աշխարհամասն է, նրա միջին բարձրությունն է 830մ.: Եվրասիայում են գտնվում Երկրագնդի ամենաբարձր սարերը`Հիմալայները, իսկ եվրասիական Հիմալայան, Տիբեթյան, Հինդուկուշի, Պամիրի, Տյան-Շանի լեռնային համակարգերը կազմում են Երկրագնդի ամենամեծ լեռնային շրջանը: Աշխարհամասի ժամանակակից ռելիեֆը պայմանավորված է նեոգեն և անտրոպոգեն շրջանների ինտենսիվ տեկտոնիկ շարժումներով: Առավել շարժունակ են Արևելա-Ասիական և Ալպիա-Հիմալայան գեոսինկլինիկ գոտիները:Բարձր սեյսմիկություն ունեն Միջին, Կենտրոնական և Արևելյան Ասիայի շրջանները, Մալայան արխիպելագի շրջանները: Գործող հրաբուխները գտնվում են Կամչատկայում, Արևելյան և Հարավ- Արևելյան Ասիայում, Իսլանդիայում և Միջերկրական ծովում: Եվրասիայի հիմնական լեռնային համակաևգերը. Հիմալայներ, որտեղ գտնվում է Երկրագնդի ամենաբարձր լեռը՝ Ջոմոլունգման (Էվերեստ), Ալպեր, Կովկաս, Հինդուկուշ, Կարակորում, Տյան-Շան, Կունլուն, Ալթայ, Հարավային Սիբիրի լեռներ, Հյուսիս-Արևելյան Սիբիրի լեռներ, Պամիր-Ալթայան լեռներ, Տիբեթի լեռներ, Կարպատներ, Ուրալյան լեռներ Եվրասիայի հիմնական հարթավայրերը Արևելա-Եվրոպական, Արևմտա- Սիբիրյան, Թուրանյան, Մեծ Չինական, Հինդո-Գանգեսյան Հյուսիսային և մի շարք լեռնային շրջանների ռելիեֆը ենթարկվել է հին սառեցման շրջանի ներազդեցությանը: Ժամանակակից սառցաբեկորներ պահպանվել են Արկտիկայի կղզիներում և Իսլանդիայում: Մոտ 11 մլն. կմ² զբաղեցնում են բազմամյա սառցե ապառաժներ: [խմբագրել]Աշխարհամասի աշխարհագրական ռեկորդներ

Եվրասիայում է գտնվում Երկրագնդի ամենաբարձր լեռը` Ջոմոլունգման(Էվերեստ), ամենախոշոր լիճը`Կասպից ծովը և ամենախորը` Բայկալը, մակերեսով ամենամեծ լեռնային համակարգը` Տիբեթը, ամենամեծ թերակղզին` Արաբական, ամենամեծ աշխարհագրական շրջանը` Սիբիրը, ցամաքի ամենացածր կետը` Մեռյալ ծովի խորշը: