Մասնակից:Ելենա Ամիրյան/ԱՊԱԳԱ ՀՈԴՎԱԾ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բաց դպրոց[խմբագրել | խմբագրել կոդը]

Կաղապար:Բաց դպրոց Բաց դպրոցը, բաց հարթակ է, որը կրթության մեջ նոր մտածելակերպ է արտացոլում, օգտագործելով առկա տեխնոլոգիաները : Բաց դպրոցը նորարարական հարթակ է, որտեղ դպրոցի աշխատակազմը կարող է օգտագործել գաղափարներ և նորարարական լուծումներ ընդգրկելով սովորողներին, պարզ գաղափարներ առաջադրելու խնդրանքով, օրինակ՝ բարելավել դպրոցի կյանքի պայամանները, ինչպիսիք են զարգացնել ուսումնական նյութերը և նպաստել հետազոտական նախագծերին: «Բաց դպրոց»-ը հանդիսանում է սոցիալ-մշակութային և կրթական կենտրոն, ինչպես նաև սովորողների ուսումնառման օրվանից սկսած ծառայում է բնակիչների կրթական, մշակութային, սպորտային պահանջմունքների բավարարմանը:«Բաց դպրոցի» բոլոր բաղադրիչները միացած են որպես ամբողջություն: Յուրաքանչյուր գործունեության ընթացքում սովորողները ձեռք են բերում համապատասխան գիտելիքներ և նրանց մոտ ձևավորվում են գործնական հմտություններ և կարողություններ, ինչպես նաև կոմպետենտություններ ողջ կյանքում կիրառելու համար:

Բաց դպրոցի մոդել[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայումս բնապահպանական թեմաների ուսուցումը ողջ կյանքի ընթացում, այդ թվում հանրակրթության ոլորտում խիստ կարևոր է, քանի որ բնապահպանական հիմնախնդիրները պարբերաբար մարտահրավերներ են նետում հասարակությանը: Բնապահպանական թեմաների ուսուցումը պետք է կազմակերպվի նորովի` օգտագործելով ժամանակակից տեխնոլոգիաներ և մոդելներ: «Բաց դպրոցի» մոդելը իր հիմնավոր տեղն է զբաղեցնում աշխարհի առաջատար երկրներում կիրառվող կրթական ծրագրերում որպես ոչ ավանդական ուսուցման ձև և սովորողներին մղում է դեպի հետազոտական, ստեղծագործական գործունեության և հնարավորության ընձեռնում որոշակի լուծումներ գտնելու համար: Ներկայումս ուսուցման գործընթացը մասնատված դարձնող ձևերին և մեթոդներին փոխարինելու են գալիս ամբողջական մանկավարժական տեխնոլոգիաները և մոդելները:«Բաց դպրոցի» մոդելը իրականացնում է համակցված ուսուցում, որը ենթադրում է գիտելիքների և կարողությունների գործնական կիրառում, վերլուծություն և գնահատում: Բաց դպրոցը լինում է՝

  1. Բաց կայուն դպրոց
  2. Բաց ագրարային դպրոց


Բաց կայուն դպրոց[խմբագրել | խմբագրել կոդը]

«Բաց կայուն դպրոցի» մոդելի կիրառմամբ կայուն զարգացման առանցքային թեմաների համակարգված ուսուցումը հիմնարար և նորարար է համարվում հանրակրթությունում:[[1]]

«Բաց կայուն դպրոցի» մոդելն արդյունավետ է և ունի 2 առավելություն.

  1. Բաց դպրոցական հարթակը ներկայացնում է լաբորատոր պայմաններ, բաց նորարության դաշտում գիտական պատկերացումներ կազմելու համար:
  2. Այն զարգացնում է ստեղծագործական, նորարարական կարողություններ, ձեռնարկատիրական մտածողություն և սովորողներին համարում է գիտելիքի արտադրողներ ու դպրոցի աշխատակազմի անդամներ:

Կրթական այս մոդելը սովորողներին հնարավորություն է տալիս`

  • միասնական և ինտեգրված ներկայացնել բնապահպանական, սոցիալական և տնտեսական հիմնախնդիրները,
  • իրակնացնել աշխատանքներ անհատական և խմբային` համագործակցությամբ,
  • հետազոտական գործունեություն իրականացնելիս անել եզրահանգումներ,
  • կայացնել որոշումներ, տալ լուծումներ կյանքի իրավիճակների բազմաբնույթ և միջճյուղային վերլուծության համար:

«Բաց դպրոցի» նյութատեխնիկական ռեսուրսներն են` դպրոցը, ուսուցիչները, սովորողները, շրջանավարտները, ծնողները, համայնքը, գործընկեր կազմակերպությունները, բարերար անհատները և այլընտրանքային փորձարարական ծրագրերը:



Կայուն դպրոց: Կիպրոսի կայուն դպրոցի փորձը[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիպրոսի կրթական համակարգում առաջատար են համարվում կայուն դպրոցները: Կայուն դպրոցները հանգեցնում են որակյալ կրթության, ուստի Կիպրոսի կրթական բարեփոխումը, որպես գերակայություն, հաստատում է դպրոցների կայունության վերափոխմանը: Կիպրոսի կրթական քաղաքականության նպատակն է, որ յուրաքանչյուր դպրոց դառնա կայուն, հիմնվելով իմաստալից միջամտությունների վրա, որը հաշվի կառնի դպրոցների, ուսանողների կարիքները և առանձնահատկությունները, ինչպես նաև կազմակերպչական, մանկավարժական և սոցիալական մակարդակի փոփոխությունները: Կիպրոսի կրթական համակարգը կայուն դպրոցի միջոցով ձգտում է նպաստել մշակույթի և հոգևոր վերաբերմունքի ստեղծմանը, փոխելով սովորողների կյանքը, շրջակա միջավայրի պահպանությունը, սոցիալական համերաշխությունը, առողջ ապրելակերպի, արդարության և համերաշխության ապահովման հիման վրա:

Բաց ագրարային դպրոց[խմբագրել | խմբագրել կոդը]

Ագրոբիզնեսի կրթական մոդելն ուղղված է գյուղական համայնքում կրթա-մշակութային այնպիսի միջավայրի ապահովմանը, որը դպրոցի շրջանավարտին կդարձնի գործարար և հասարակության մրցունակ անդամ: Ագրոբիզնեսի ծրագրերի ներդրման արդյունքում սովորողն ընդունակ կլինի` • բարիքներ ստեղծելու և բարեկեցիկ ապրելու հայրենի հողի վրա, • պահպանել գյուղական համայնքի անդամի բարոյա-հոգեբանական հիմքերը, • հեշտությամբ իր տեղը գտնել ժամանակակից տեղեկատվական աշխարհում: Ագրոդպրոցի մոդելը կկազմի սոցիալ-մանկավարժական, սոցիալ-մշակութային համակարգի մաս, որը կապահովի դպրոցի սովորողների և համայնքի երիտասարդների ամբողջական և բազմակողմանի զարգացումը, կապահովի գյուղի սոցիալ-մշակութային կյանքը և ագրարային կրթության արդյունքում կնպաստի համայնքների զարգացմանը և եկամուտների ստեղծմանը: [2]