Մասնակից:Ելենա Հայրապետյան/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ֆուրվերի Աստվածամոր բազիլիկ տաճարը

Ինչպես ասում են երեխաները, և , ովքեր երխայի պես մաքուր սիրտ ունեն , Բազիլիկան Մարիամի տունն է: Կարդինալ Ֆիլիպ Բարբարին

Խորհրդանշական բազիլիկ

Ֆուվերի Աստվածամոր բազիլիկ տաճարը ճարտարապետներ Պիեռ Բոսանի և Սենտ-Մարի Պերինի աշխատանքն է: Այն կառուցվել է 1872 թվականին հանրային ստորագրության շնորհիվ և 1896 թվականին օծվել:Բազիլիկան գտնվում է «աղոթող բլրի» գագաթին: Այն նվիրված է Մարիամ Աստվածածնին և ընդգրկված է որպես պատմական հուշարձան ՝ գրանցված ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում: Այսօր, համարվելով Լիոն քաղաքի խորհրդանիշ, բազիլիկն ամեն տարի ընդունում է ավելի քան 2,5 միլիոն ուխտավորների և այցելուների:

Արտաքին կառուցվածքը

Ֆուվերի Աստվածամոր բազիլիկ տաճարը երկարությունը 86 մ է, իսկ լայնությունը 35 մ:Այն առաջարկում է եզակի ճարտարապետություն `բյուզանդական, գոթական և ռոմանական ոգեշնչմամբ: Այն ունի 4 աշտարակ 48 մետր բարձրությամբ, որոնք ներկայացնում են հիմնական առավելությունները. -“Prudence”-ը (հյուսիս-արևելյան աշտարակ) և “Temperance”-ը (հարավ-արևելյան աշտարակ) նայում են դեպի Լիոն քաղաքը: - Հրապարակում գերակշռում են “Force”-ը (հյուսիս-արևմտյան բերդ) և “Justice”-ը (հարավ-արևմտյան բերդ): Ֆուվերի Աստվածամոր բազիլիկ տաճարի ներքին մասը բաղկացած է 2 եկեղեցիներից մեկը մյուսի վրա ,արտասովոր ծավալներով, հրապարակից մատչելի :Բարձր եկեղեցու վրա գերակշռում են 3 գմբեթները լուսավորված 6 վիտրաժները, որոնք լուսավորում են շքեղ դեկորը: Շենքի համար օգտագործվող նյութերը և զարդարանքը մրցակցում էին որակով և գեղեցկությամբ, սպիտակ մարմար Կարարայից,վարդագույն գրանիտ Հյուսիսային Իտալիայից, կապույտ մարմար Սավոյից ,կանաչ օնիքս, արծաթե և ոսկե կտորներ, էբենոսյայի և փղոսկրերի միություն: