Jump to content

Մասնակից:Դիանա Ղաբուզյան/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գրքի պատմությունն ու վերնագիրը

Օրվելն իր գրքում ներկայացնում է Թեհրանի կոնֆերանսի արդյունքում ազդեցության գոտիների բաժանված աշախարհը: Կոնֆերանսից երեք տարի անց` 1947-1948 թթ. նա գրեց գրքի մեծ մասը Շոտլանդիայի կղզիներում, չնայած նրան, որ ծանր հիվանդ էր տուբերկուլիոզով: Գրքի վերջնական տարբերակը 1948 թ.-ի դեկտեմբերի 4-ին նա ուղարկեց «Սեկեր և Վարբուրգ» խմբագրությանը, իսկ 1948 թ.-ի հունիսի 8-ին լույս տեսավ «Հազար ինը հարյուր ութսունչորս» գիրքը: Մինչև 1989թ.-ը գիրքը թարգմանվել է 65 լեզուներով, ավելի քան այդ ժամանակշրջանի որևէ նովել: Գրքի վերնագիրը, դրա թեմատիկան, «Նորալեզուն» և հեղինակի ազգանունը հաճախ ասոցացվում են պետության վերահսկողության և ներխուժման բացասական վերաբերմունքի հետ, իսկ օրվելյան ածականը հաճախ բնութագրում է տոտալիտար դիստոպիա, որտեղ պետությունը վերահսկում է ամեն ինչ և իրեն է ենթարկում բոլոր մարդկանց: Օրվելը հորինեց նոր լեզու` Նորալեզու` հեգնական և պարադոքսալ, օրինակ` Սիրո նախարարությունը տանջում և լվանում էր մարդկանց ուղղեղները ու բանականությունը, Լիության նախարարությունը ասոցացվում էր սովի և կարիքի հետ, Խաղաղության նախարարությունը զբաղվում էր ռազմական գործերով և պատերազմով, Ճշմարտության նախարարությունը խեղաթյուրում էր անցյալն ու պրոպագանդում պետության շահերը: Գրքի նախնական վերնագիրը պետք է լիներ «ՎԵրջին մարդը Եվրոպայում», բայց 1928 թ.-ի հոկտեմբերի 22-ին իր խմբագիր Ֆրեդրիկ Վարբուրգին գրած նամակում, Օրվելն ասում է, որ երկմտում է այդ անվանման և «1984»-ի միջև: Վերջինս հորդորում է Օրվելին ընտրել երկրորդ տարբերակը` ելնելով կոմերցիոն նպատակներից: Անտոնի Բուրգեսը իր 1985 գրքում գրում է, որ Օվելը` հիասթափված լինելով Սառը պատերազմից(1945-91), ցանկանում էր գիրքը վերնագրել 1948:

«1984» գրքի վերաբերյալ Penguin Books-ի զեկույցներում նշվում էր, որ Օրվելը ի սկզբանե գիրքը անվանել է 1980, հետագայում այն փոխել է 1982, իսկ ավելի ուշ` 1984: Անասնաֆերմային և 1984-ին վերաբերող Houghton Mifflin Harcourt-ի զեկույցներում գրվում է, որ գրքի վերնագիրը ստացվել է 1948-ի թվերը շրջելով, դա այն տարին էր, երբ ամբողջականացավ գիրքը ` նպատակ հետապնդելով կարևորել և ցուցադրել տոտալիտար ռեժիմի վնասը:

1984 գիրքը իր թողարկման ամբողջ պատմության ընթացքում կամ  արգելվել է, կամ  պետական օղակների ազդեցությամբ դժվարացվել է դրա ձեռքբերումը` այն բնութագրելով որպես հակապետական , այնպես ինչպես Ալդուս Հուքսլիի «Հիանալի նոր աշխարհ», Եվգենի Զամյատինի «Մենք», Արթուր Կոեստլերի «Մթությունը կեսօրին», Կարին Բոյի «Կալոկային» և Ռեյ Բրեդբերիի «451 աստիճան ըստ Ֆարենհայտի» գրքերը: Որոշ հեղինակներ գտնում են, որ Եվգենի Զամյատինի «Մենք» գիրքը ազդել է «1984» գրքի վրա, նշում են նաև, որ կան կերպարային և բովանդակային նմանություններ Արթուր Կոեստլերի «Մթությունը կեսօրին» գրքի հետ, վերջինս Օրվելի ընկերն է եղել:

Հեղինակային իրավունքներ

Նովելը հանրային սեփականություն է համարվում Կանադայում, Հարավային Աֆրիկայում, Արգենտինայում, Ավստրալիայում և Օմանում: Մինչ 2012 թ.-ը այս ցուցակին կավելանան նաև Միացյալ Թագավորությունն ու Բրազիլիան(հեղինակի մահվանից 70 տարի անց), իսկ մինչև 2044թ.-ը այս ցանկին կմիանա նաև Միացյալ նահագները: