Մասնակից:Գևորգ Չավուշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մայիսյան հերոսամարտեր[խմբագրել | խմբագրել կոդը]

1918թ․ մայիսյան հերոսամարտերը ։ Օգտվելով նպաստավոր հանգամանքից ՝ մայիսի 15-ին թուրքական զորքերը հանկարծակի հարձակումով գրավեցին Ալեքսանդրապոլը (Գյումրին) և առաջ շարժվեցին երկու հիմնական ուղղություններով ։ Թուրքական զորքերի մի խմբավորում Ալեքսանդրապոլից շարժվեց դեպի Արարատյան դաշտ ՝ Երևանը և Էջմիածինը գրավելու , իսկ մյուսը Ղարաքիկիսա (Վանաձոր)-Ղազախով րազմավարական ուղղություն վերցրեց դեպի Բաքու ։ Հայկական ազգային զորամասերը անկարող էին երկարատև դիմադրություն ցույց տալ զավթիչներին ։ Հայ ժողովրդի գլխին նորից կախվեց ֆիզիկական բնաջնջման վտանգը ։ Թուրքերին դիմակայելու համար կատարվեց հայկական զինված ուժերի վերադասավորում ։ Ստեղծվեց Երևանյան զորախումբը , որի հրամանատարն էր Մովսես Սիլիկյանը ։ Արարատյան դաշտ ներխուժած թուրքական ուժերը մայիսի 21-ին գրավեցին Սարդարապատ գյուղն ու կայարանը ։ Հայ ժողովուրդը ազգային-ազատագրական պայքարի ելավ , ուր վճռվելու էր նրա լինել-չլինելու հարցը ։ Պայքարը տևեց 9 օր ՝ մայիսի 22-30-ը ։ Առաջացան երեք հիմնական ճակատներ ՝ Սարդարապատ , Բաշապարան , Ղարաքիլիսա ։