Մասնակից:Գևորգ Խուդավերդյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
G-Unit-ը ամերիկյան հիփ-հոփ խումբ է, որը կազմավորվել է Քուինսում (Նյու Յորք), 50cent,Lloyd Banks և Tony Yayo ռեփեռների կողմից : Խումբը կազմավորվել է մի քանի անկախ միքստեյպների շնորհիվ : Խմբի անվանումը բացվում է ինչպես <<Gangsta Unit>> : G-Unit-ի հիմնադիրները ապրում էին նույն թաղամասում և միասին ռեփ էին կարդում : Այդ ժամանակ խմբի անդամներից մեկը՝ 50 cent-ը արդեն պայմանագիր ուներ լեյբլի հետ : Բայց մահափորձից հետո՝ որտեղ 50 cent-ը ստացավ 9 գնդակ, լեյբլը չեղյալ համարեց պայմանագիրը : Մահափորձից հետո 50 cent-ը իր դեբյուտային ալբոմի շնորհիվ, որը կոչվում էր <<Get Rich or Die Tryin>> , նա մուտք է գործում Interscope Records , որից հետո նա հիմնում է G-Unit Records-ը՝ վերադառնալով իր խումբ : G-Unit-ը իր հասած հաջողությունների վրա կանգ չառավ, նա շարունակում էր քրտնաջան աշխատել : Այդ ժամանակվա ամենա հայտնի աշխատանքները եղան  <<50 Cent Is the Future>>(2002), <<No Mercy,No Fear>>(2002), <<God's Plan>>(2002), <<Automatic Gunfire>>(2003): Այն ժամանակ երբ G-Unit-ի հիմնադիրներից մեկը՝ Tony Yayo-ն բանտում էր հայտնվել` անօրինական կերպով զենք պահելու պատճառով, խմբում ավելանում է նոր ռեպեռ՝ Young Buck-ը, որի հետ էլ ձայնագրվեց խմբի ամբողջական կազմի առաջին  ալբոմը՝ <<Beg for Mercy>>-ն: Այս ալբոմը հաջողված էր, վաճառվեց ավելի քան 6 մլն օրինակ ամբողջ աշխարհում : Խմբի վերջին համատեղ ալբոմը դա 2008 թ. հրապարակած <<T.O.S: Terminate on Sight>>  ալբոմներ : Խումբը նաև պատրաստվում է թողարկել նոր ալբոմ 2013 թ. - ին :--Գևորգ Խուդավերդյան (քննարկում) 10:56, 8 Օգոստոսի 2014 (UTC)