Մասնակից:Գևորգյան Աշխեն/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ա․Լ․Չիժևսկու տեսությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդր Լեոնիդովիչ Չիժևսկին (1897–1964) ռուս հայտնի գիտնական է, պատմաբան, սոցիոլոգ, բնագետ, ժամանակակից տիեզերական բնագիտության հիմնադիներից մեկը։ 1918թ․ դարձել է համընդհանուր պատմության դոկտոր՝ պաշտպանելով« Արեգակի պարբերական գործունեության ազդեցությունը կազմակերպված մարդկային զանգվածների վարքագծի վրա՝ սկսած մ․թ․ա․5րդ դարից»։ Այս աշխատանքը կարելի է համարել տիեզերական սոցիոմետրիայի հիմքը։

Արեգակնային ակտիվության ազդեցությունը քաղաքակրթության զարգցման վրա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ա․Լ․Չիժևսկին առաջ է քաշել «հելիոտարաքսիայի» տեսությունը /«հելիո»՝Արև, «տարաքսիո»՝ գրգռել/։ Այս մոտեցման հիմքում ընկած է արեգակնային և սոցիալական գործընթացների միջև կապը․ տեսությունը բացահայտում է սոցիալական կոլեկտիվների վարքագծի օրինաչափությունները՝ կախված Արեգակնային համակարգի պարբերական երևույթներից, պատմության ինտենսիվության և արեգակնային ակտիվության կապը։ Ըստ Չիժևսկու, հենց Արեգակի ազդեցությամբ է «տատանվում» պատմությունը, տեղի են ունենում կառուցողական և ապակառուցողական երևույթներ՝ պատերազմ կամ խաղաղ ժամանակաշրջան։ Արեգակի վրա տեղի ունեցող փոթորիկներն ակտիվացնում են Երկրագնդի մագնիսային դաշտը, ինչը, իր հերթին, ազդում է մարդկանց հուզակամային ոլորտի վրա՝ կախված վերջիններիս զգայունությունից։ Այն մարդիկ, ովքեր հելիոպատներ են, այսինքն, ավելի շատ են ենթակա այս գործընթացներին, դրսևորում են սոցիալական բարձր ակտիվություն։ Հելիոպատ էին Մակեդոնացին, Կեսարը, Նապոլեոնը, Լենինը, Տրոցկին, Ստալինը, Հիտլերը,  և այլ գործիչներ։ Հելիոպատներ կարող են լինել ոչ միայն առանձին անհատներ, այլ ժողովուրդներ։ Խոցելի են համարվում այն մարդիկ, ովքեր տառապում են ալկոհոլային կամ թմրադեղերից կախվածությամբ։ Նման մարդիկ իմպուլսիվ են, անկանխատեսելի։ Լինելով լիդեր՝ կարող է առաջ քաշել և պարտադրել իր անհեթեթ գաղափարները, և հասնելով իշխանության, կործանել մի ամբողջ ազգ և պետություն։ Իր բազմամյա տեսաբանական և փորձարարական աշխատանքով Չիժևսկին մատնանշել և ապացուցել է, որ մեր երկրագնդին բնորոշ են պարբերական տատանումներ, որոնք գալիս են Արեգակի կողմից և իրենց ազդեցություն ն ունենում մարդկանց, բուսական և կենդանական աշխարհների վրա։ Հելիոֆիզիկական ակտիվության դինամիկան, ըստ էության, որոշում է երկրային մի շարք գործընթացների բնույթը՝ սկսած նեղ ֆիզիկականից մինչև հոգեկան և սոցիալական գործընթացները։

Հարյուրամյակի ընթացքում 9 անգամ Արեգակից տիեզերական տարածություն են ուղարկվում ատոմային և միջուկային էներգիաների մնացուկներ ուժեղ ֆոտոնային և ռադիոճառագայթումներ, ինչի ազդեցությամբ Երկրագնդի օրգանական և անօրգանական աշխարհի երևույթները ենթարկվում են, օրինակ, մագնիսային և էլեկտրական փոթորիկների, անտառային հրդեհների, ջրհեղեղների և այլ տարերային աղետների։ Ակտիվանում են մանրէները և վիրուսները, բոլոր մայրցամաքներով տարածվում են համաճարակներ, սրվում են խրոնիկական հիվանդությունները, ավելանում է Երկրագնդում մահացության մակարդակը։

Նյարդային հաակարգը, լինելով բոլոր օրգանիզմների զգայուն հատվածը, կրում է մեծ ծանրաբեռնվածությունը։ Ձևափոխվում է մարդկանց սոցիալական վարքագիծը, քանի որ այն կառուցվում է արտաքին տիեզերական միջավայրին համապատասխան։ Սակայն մարդու գիտակցությունը փորձում է փնտրել և գտնել այդ միջավայրի որոշ բացասական երևույթներից ձերբազատվելու ուղիներ։ Այս առումով հատկապես մեծ նշանակություն ստացավ Ա․Լ․Չիժևսկու հասարակական զարգացման պարբերականության վերաբերյալ հետազոտությունը, որով բացահայտվեց արեգակնային ակտիվության՝ պատմական գործընթացների դինամիկայի վրա եղած ազդեցությունը։ Արդեն 1921թ․ երիտասարդ գիտնականը Մոսկվայի համալսարանում պաշտպանեց ատենախոսություն՝ «Համաշխարհային-պատմական գործընթացների պարբերականության ուսումնասիրությունը» թեմայով, իսկ 1924թ․ Կալուգայում հրատարակված «Պատմական գործընթացի ֆիզիկական գործոնները» գիրքը մեծ իրարանցում առաջացրեց գիտական աշխարհում, չնայած այն բանի, որ հեղինակը ապացուցում էր միայն այն, որ համաշխարհային-պատմական գործընթացը, կանխորոշված լինելով տնտեսական և քաղաքական գործոններով, կրում է վերերկրային, հելիոֆիզիկական երևույթների ազդեցությունը։ Ոչ թե Արեգակն է ստիպում մարդկանց ինչ-որ բան նախաձեռնել, ակտիվացնել իր հասարակայնորեն նշանակալի գործողությունները․ դրա պատճառը սոցիալ-տնտեսական և քաղաքական հանգամանքներն են, իսկ Արեգակը նախաձեռնում է մարդկային զանգվածային ջանքերի շղթայական ռեակցիան։ Չիժևսկին իրականացրել է ազգային զանգվածների բարդ մաթեմատիկական-վիճակագրական վերլուծություն, որի ընթացքում հայտնաբերվում են պարբերական տատանումներ, որոնց ժամանակահատվածները համընկնում են արեգակնային ակտիվության ժամանակաշրջանների հետ։ Հավասարակշռությունից ելքը, ըստ հեղինակի, մի վիճակ է, երբ մարդկային զանգվածները գրգռվում են, և այս վիճակը հեղինակն անվանել է «հելիոտարաքսիս»։ Համախատասխանաբար, հելիոտարաքսիսի տեսությունը դարձավ հելիոֆիզիկական և սոցիալ-տնտեսական գործընթացների համատեղ գործունեության հիմնավորումը, որոնք տանում են դեպի հասարակական-քաղաքական կյանքի որակական փոփոխություն։ Մարդկության գոյության պատմության ընթացքում այսպիսի որակական փոփոխությունները, ըստ հեղինակի, ոչ այլ ինչ են, քան էներգիայի փոխակերպման պարզ գործընթաց, երբ Արեգակնային հզոր էներգիայի ներհոսքը, անցնելով միջանկյալ ձևերի միջով, վերածվում է զանգվածների  նյարդա-հոգեկան էներգիայի և իր կիրառումը ստանում սոցիալ-քաղաքական գործողություններում և շարժումներում։ Այսպիսով, առկա են բոլոր հիմքերը՝ հելիոտարաքսիայի տեսությունը դիտարկելու ոչ միայն պարզապես որպես աստղաֆիզիկական կամ բնագիտական տեսություն, այլև աշխարհայացքային և փիլիսոփայական-մեթոդաբանական մակարդակի տեսություն։

Նա մշակել է 11-ամյա արեգակնային ցիկլը, որը հայուրամյակի ընթացքում տեղի է ունենում  9 անգամ, դրանք են․

1)Պասիվության և «ավտորիտար կանոնի»  փուլ, տևողությունը 3 տարի (արևի նվազագույնի շրջան)

2)Մեկ թիմի փուլ , մարդիկ սկսում են կազմակերպել իրենց գործողությունները, 2տարի ժամկետով

3)Առավելագույն հուզականության փուլ, հեղափողությունների և պոտերազմների կազմակերպում, 3տարի ժամկետով

4)«հուզականության» աստիճանական նվազման փուլ, մարդիկ դառնում են «անտարբեր », 3տարի ժամկետով: