Մասնակից:Dahila26/Բարի Գիբ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բարի Գիբ
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունBarry Gibb
Ի ծնե անունԲարի Ալան Կրոմպտոն Գիբ
Ծնվել էսեպտեմբերի 1, 1946(1946-09-01) (77 տարեկան)
Դուգլաս, Մեն կղզի
Ժանրերփոփ, դիսկո,ռոք
Մասնագիտություն20-21–րդ դարերի երգիչ, պրոդյուսեր

Բարի Ալան Կրոմպտոն Գիբ (անգլ.՝ Barry Alan Crompton Gibb; ծնվ. սեպտեմբերի 1,1946 թվական) — Մեծ Բրիտանիա երգիչ, կոմպոզիտոր և պրոդյուսեր, «Bee Gees» երաժշտական խմբի հիմնակադիրներից մեկը։ Բրիտանական կայսրության շքանշանի հրամանատար, ասպետ-բակալավր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարի Գիբը ծնվել է 1946 թվականի սեպտեմբերին Մեն կղզում, հանդիսաանում է․․։ Նա ընտանիքի հինգ երեխաներից երկրորդն է, քրոջ՝ Լեսլիից հետո (ծնվ. 1945)։ Նա նաև ուներ երեք կրտսեր եղբայր՝ երկվորյակներ Մորիսը (1949—2003) և Ռոբինը(1949—2012), ինչպես նաև Էնդին (1958—1988)։ 1950 թվականին նրա ընտանիքը տեղափոխվեց Անգլիա, իսկ 1958 թվականին արտագաղթեց Ավստրալիայի Բիսբեն քաղաք, որտեղ անցավ Բարիի մանկությունն ու երիտասարդությունը Երաժշտությամբ սկսել է զբաղվել դեռևս Անգլիայում, որտեղ եղբայրների՝ Մորիսի և Ռոբինի հետ կազմակերպում էր սիրողական կատարումներ։ Նրանք իրենց երաժշտական կարիերան շարունակեցին Ավստրալիա տեղափոխվելուց հետո, որտեղ հիմնեցին «The Rattlesnakes» խումբը, որն ավելի ուշ անվանվեց «Bee Gees»՝ իրենց հովանավոր Բիլ գեյթսի անվան սկզբնատառերից։

Ավստրալիայում մեծ հաջողություն ունենալով, 1967 թվականին Բարրն եղբայրների հետ վերադարձան Անգլիա, որտեղ նրանք շարունակեցին իրենց ելույթները: Հենց այստեղ նրանք հասնելով մեծագույն հաջողությունների և ճանաչման, ստեղծեցին ժամանակների ամենահաջող փոփ խմբերից մեկը:

Իր երգերի «Hot 100 Number Ones» հիթ շքերթում հիթերի քանակի համար Բարին դարձավ ռեկորդակիր: Բացի այդ, այս վարկանիշում առաջատար դիրքեր զբաղեցրել են այլ կատարողների համար նրա կողմից գրված հինգ այլ երգեր, ինչպիսիք են Դայանա Ռոսը, Դոլի Պարտոնը և Բարբարա Դթրեյզանդը։ Նաև Բարին զբաղեցրել է հինգերորդ տեղըամենահաջողակ բրիտանացի փոփ աղյուսակում։

1970 թվականին Բարի Գիբն ամուսնացավ նախկին «Միս Էդինբուրգ» Լինդե Գրեյի հետ և ունեցան 5 երեխա։ Ավելի ուշ նրանք տեղափոխվեցին քաղաք Մայամի (ԱՄՆ), որտեղ նրանք ապրում են մինչ այսօր։ Բարի Գիբը և նրա եղբայրները շարունակեցին հաջողությամբ ելույթ ունենալ մինչ 2003 թվականը, երբ Մորիսը մահացավ։

Նրա մահից հետո Բարին և Ռոբին փորձեցին վերականգնել խումբը (2009 թվականի աշուն), սակայն իրական նախագծեր և համատեղ ելույթներ տեղի չունեցան: Ռոբինի մահից հետո 2012 թվականի մայիսին Բարին Bee Gees–ի միակ կենդանի անդամն էր (չհաշված երաժիշտների, որոնք ավելի վաղ հրավիրված էին համագործակցելու համար՝ Վինսա Մելոուն և Կոլինա Պիտերսենա)։ 2013 թվականին Գիբը Հյուսիսային Ամերիկայի քաղաքներում ունեցավ իր առաջին մենահամերգը, որը նվիրված էր եղբայրների հիշատակին։ Ներկայումս հանդես է գալիս որպես մենակատար։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բրիտանական կայսրության շքանշանի հրամանատար (դեկտեմբերի 31, 2001) — «երաժշտության և զվարճանքի մեջ ծառայությունների համար»[1]։ Բուքինգհեմի պալատում պարգևատրվեց արքայազնը Չարլզը[2][3]։
  • Ասպետ–բակալավրի կոչում Звание «рыцарь-бакалавр» с приставкой «сэр» к имени (30 декабря 2017) — «за заслуги в музыке и благотворительности»[4]
  • Орден Кавалеров Почёта (26 июня 2018) — «за достижения в области музыки и благотворительной деятельности»[5]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Supplement 56430, page 23». The London Gazette. 31 декабря 2001. Վերցված է 30 декабря 2017-ին.
  2. «Royal Honors For Bee Gees». CBS News[en]. 28 мая 2004. Վերցված է 30 декабря 2017-ին.
  3. «Bee Gees collect CBEs». BeeGees-World.com. 27 мая 2004. Վերցված է 30 декабря 2017-ին.
  4. «Supplement 62150, page N2». The London Gazette. 30 декабря 2017. Վերցված է 30 декабря 2017-ին.
  5. «Принц Чарльз посвятил вокалиста группы Bee Gees в рыцари». ТАСС (ռուսերեն). Վերցված է 2018-06-28-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]