Մասնակից:Գոհար Ղուլյան/Ավազարկղ4

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գոհար Ղուլյան/Ավազարկղ4
 

Քամալա Դևի Հարիս (անգլ.՝ Kamala Devi Harris, ), ամերիկացի իրավաբան և քաղաքական գործիչ, Դեմոկրատական կուսակցության անդամ: Կալիֆոռնիայի գլխավոր դատախազ (2011-2017), Կալիֆոռնիա նահանգի ԱՄՆ սենատոր (2017 թվականի հունվարի 3):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կալիֆոռնիայի գլխավոր դատախազ Քամալա Հարիսը Սան Ֆրանցիսկոյում (2013 թվական)

Քամալա Հարիսը ներգաղթյալների դուստր է (անունը նշանակում է «լոտոսի ծաղիկ»): Մայրը` հետազոտող է, բնիկ հնդկացի, հայրը տնտեսագիտության պրոֆեսոր է, ծագումով Ճամայկայից (ծնողներն ամուսնալուծվել են, երբ Քամալան հինգ տարեկան էր)[1]: Կրտսեր քույրը՝ իրավաբան Մայա Հարիսն իր նախագահական ընտրությունների քարոզարշավի ընթացքում Հիլարի Քլինթոնի թիմում էր: Քամալան ավարտել է Հովարդի համալսարանը, այնուհետև իրավագիտության դոկտորի կոչում է ստացել Հալիթինգի Կալիֆոռնիայի համալսարանից և աշխատել է որպես Ալամիդա կոմսության փաստաբանի օգնական[2]:

2003 թվականին ընտրվել է Սան Ֆրանցիսկոյի շրջանային դատախազ, իսկ պաշտոնը զբաղեցրել է 2004-2011 թվականներին[3]:

Մի քանի ամիս անց ուշադրություն է գրավել այն փաստը, որ հրաժարվել է մահապատիժ պահանջել քսաներկուամյա Դեյվիդ Հիլի համար, որը մեղավոր էր ճանաչվել ոստիկան Այզեկ Էսպինոզայի սպանության համար: Կալիֆոռնիայի սենատորներ Բարբարա Բոքսերը և Դայան Ֆայնշտայնը, իսկ այնուհետև գլխավոր դատախազ Բիլ Լոքերը դատապարտել են նրա որոշումը, իսկ Օկլենդի քաղաքապետ Ջերի Բրաունը հետաքննություն է սկսել պաշտոնի չարաշահման կասկածանքով, սակայն ոչ մի խախտում չի հայտնաբերել:

2010 թվականին ընտրվել է Կալիֆոռնիայի գլխավոր դատախազ՝ պատմության մեջ դառնալով աֆրոամերիկյան և հարավ-ասիական համայնքների առաջին ներկայացուցիչը, ինչպես նաև այս պաշտոնում առաջին կինը[4]: 2014 թվականին վերընտրվել է երկրորդ ժամկետով:

2012 թվականի սեպտեմբերին ելույթ է ունեցել Դեմոկրատական կուսակցության ազգային կոնվենցիայում[5]:

2016 թվականի նոյեմբերի 8-ին ընտրություններում հաղթել է Լորետա Սանչեսին և պաշտոնը ստանձնելուց հետո պատմության մեջ դարձել է Կալիֆոռնիայից առաջին «գունավոր» սենատորը: Սենատում քննադատել է նախագահ Դոնալդ Թրամփին և սատարել Բեռնի Սանդերսի բոլորի համար բժշկական խնամքի մասին գաղափարին[6]:

2020 թվականի նախագահական ընտրությունների քարոզարշավ[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի հունվարի 21-ին հայտարարել է, որ մասնակցելու է Միացյալ Նահանգների նախագահական ընտրություններին[7]: Ըստ դիտորդների, լինելով ԱՄՆ-ում սևամորթ միակ սենատորը, Հարիսը մտադիր է վստահել հիմնականում այն պետություններին, որոնք հայտնի են իրենց ռասայական մեծ բազմազանությամբ, մասնավորապես Կալիֆոռնիայում և Հարավային Կարոլինայում[8]:

Սենատում աշխատելիս ձեռք է բերել հանրաճանաչություն՝ լիբերալ օղակներում հաստատման գործընթացում Նախագահ Թրամփին, տարբեր պաշտոնների (մասնավորապես ՝ Ջեֆ Սեսիսի և դատավոր Բրեթ Քավանոուի) թեկնածուներին ուղղված սուր հարցերով, իսկ 2018 թվականի հոկտեմբերին աջակցել է մի օրինագծի, որը նախատեսված էր աշխատող ընտանիքներին լրացուցիչ տարեկան 6 հազար դոլար եկամուտ տրամադրման համար[9]: Նա հայտարարել է, որ անհրաժեշտ է ներգաղթի վերաբերյալ քրեական օրենսգիրքն ու օրենսդրությունը բարեփոխել, ինչպես նաև խոստացել է, որ կորպորացիաներից նախընտրական քարոզչության համար գումար չի վերցնի:

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարիսը և ամուսինը գրառում են Յադ վա-Շեմ թանգարանի պատվավոր հյուրերի գրքում, Երուսաղեմ, նոյեմբերի 12, 2017 թվական)

2014 թվականի օգոստոսի 22-ին ամուսնացել է Դուգլաս Էմհոֆի (Douglas Emhoff) հետ , որը Լոս Անջելեսում գործող Venable LLP իրավաբանական ընկերությունում նրա գործընկերն էր՝ իրենց նշանադրությունից 5 ամիս անց: Հարիսը չունի երեխաներ , սակայն առաջին ամուսինն ունի երկու երեխա[10]։


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Michael Finnegan (2015-09-30)։ «How race helped shape the politics of Senate candidate Kamala Harris» (անգլերեն)։ Los Angeles Times։ Վերցված է 2016-11-11 
  2. Donna Owens (2016-11-08)։ «Meet Kamala Harris, the Second Black Woman Elected to the U.S. Senate» (անգլերեն)։ NBC News։ Վերցված է 2016-11-11 
  3. Phil Willon (2016-07-06)։ «8 things to know about Senate candidate Kamala Harris' career gold stars and demerits» (անգլերեն)։ Los Angeles Times։ Վերցված է 2016-11-11 
  4. «Kamala D. Harris» (անգլերեն)։ NAAG։ Արխիվացված է օրիգինալից 2016-11-12-ին։ Վերցված է 2016-11-11 
  5. John Myers (2016-07-08)։ «Two Democrats will face off for California's U.S. Senate seat, marking first time a Republican will not be in contention» (անգլերեն)։ Los Angeles Times։ Վերցված է 2016-12-14 
  6. Phil Willon (2016-11-08)։ «Kamala Harris breaks a color barrier with her U.S. Senate win» (անգլերեն)։ Los Angeles Times։ Վերցված է 2016-11-11 
  7. Li Zhou (2019-01-21)։ «Kamala Harris announces her historic 2020 presidential campaign»։ Vox։ Վերցված է 2019-01-21 
  8. «Democratic Sen. Kamala Harris jumps into 2020 White House» (անգլերեն)։ CNBC։ 2019-01-21։ Վերցված է 2019-01-21 
  9. David Siders (2014-08-25)։ «Kamala Harris married in Santa Barbara ceremony» (անգլերեն)։ The Sacramento Bee։ Վերցված է 2016-11-11 
  10. «California Attorney General Kamala Harris marries fellow lawyer» (անգլերեն)։ The Mercury News։ 2014-08-25։ Վերցված է 2016-11-11 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]