Jump to content

Մասնակից:Գայանե Ասոյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
              Գարուն

Արդեն գարուն է:Այս տարի այն ավելի շուտ եկավ:Նա իր հետ բերեց ժպիտ ու խնդություն,սեր ու քնքշություն:Բնությունը աստիճանաբար արթնանում է ձմռան քնից: Այդ պատճառով էլ,ասում են,որ գարնանը բնությունը զարթոնք է ապրում:Գարնան գալստյան մասին մեզ առաջինը հայտնում է կապուտաչյա ձնծաղիկը:Վերջապես սև ու գորշ ամպերի տակից դուրս է եկել արևը,որը ջերմորեն ժպտում և տաքացնում է մեր սրտերը:Բողբոջում են ծառերը ու ծաղկում են գարնանային ծաղիկները, ծածկելով դաշտերն ու մարգագետինները վառվռուն գույներով:Խոր քնից արթնանում են նաև կենդանիները:Թռչունները երամներով վերադառնում են:Եվ այս բոլորը գալիս են յուրաքանչյուրիս մղելու,որ խորհենք բնության հրաշալիքների ու գեղեցկությունների մասին: