Մասնակից:ԳՈՐԻՍ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գորիսի պետական քոլեջը հիմնադրվել է 1924/25 ուսումնական տարում  եւ գործել նախ` Գորիսի մանկավարժական տեխնիկում, 1966 թվականից` Գորիսի մանկավարժական ուսումնարան, 1998 թվականից` Գորիսի պետական մանկավարժական քոլեջ, 2008 թվականից` Գորիսի պետական քոլեջ անվանումներով: Ուսումնարանն ի սկզբանե եղել է Սյունիք-Զանգեզուր տարածաշրջանի լավագույն կրթօջախներից մեկը, որն իր գործունեության ընթացքում պատրաստել է մանկավարժական կադրեր եւ բավարարել Սյունիքի ու Վայոց ձորի, ինչպես եւ Լեռնային Ղարաբաղի կրթական հաստատությունների (եւ ոչ միայն) կադրերի պահանջարկը: Կրթօջախի շրջանավարտների մի մասն էլ շարունակել ու շարունակում է ուսումը հանրապետության տարբեր բուհերում: Նրանցից մոտ 50 հոգի դարձել են անվանի գրողներ, ակադեմիկոսներ, մանկավարժներ, բժիշկներ, փիլիսոփաներ, ովքեր եղել եւ մնում են կրթօջախի փառքը: Մոտ 90-ամյա կրթօջախը, չնայած ժամանակի վայրիվերումներին, պահել է իր ինքնատիպությունը` արժանի եւ մնայուն տեղ զբաղեցնելով հանրապետության միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների շարքում:

Գորիսի պետական քոլեջն այսօր էլ հաստատուն քայլերով շարունակում է իր ազգանպաստ առաքելությունը եւ հարստացնում տասնամյակներով ձեւավորված ավանդույթները…