Մասնակից:Բեժանյան Աննա/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Պառլամենտը ֆրանսիայում[խմբագրել | խմբագրել կոդը]

== Դիտել նաև == Պառլամենտ (նշանակություն) [[Файл:Parlement-Paris-Charles7.jpg|thumb|300px|Жан Фуке. Заседание Парижского парламента с участием короля Карла VII]]Парламенты (parlements) — высшие суды во Франции XV—XVIII веков (период Старого порядка), образованные в 13 областях Франции по образу и подобию Парижского парламента, юрисдикция которого продолжала распространяться почти на половину территории страны.

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աբու Նուվասի ստեղծագործությունները շատ հարուստ են։ Նա ստեղծագործում է բոլոր ավանդական ժանրերով, բացի այդ համարվում է որսորդական բանաստեղծությունների հատուկ ժանրի հիմնադիրը՝ տարդիյատի։ Նա փառքի հասավ իր Համրիաթ՝ գինու մասին բանաստեղծություններով։ Դրանք հիմնականում երկար սյուժեով և բարդ կառուցվածքով բանաստեղծագործություններ են[1]։ Սիրային բանաստեղծություններում Աբու Նուվասին բնորոշ է բազմաթիվ դետալների, տարբեր մետաֆորների, հռետորական շրջադարձների և այլ բանաստեղծագործությունների օգտգործումը։ Նրա լիրիկ բանաստեղծություններում պահպանվում էր երկխոսությունը և չէր դադարում խոսքի հոսքը։

Աբու Նուվասի համար ոգեշնչման աղբյուր էր հանդիսացել ավանդական պարսկական ավանդույթը։ Նրա բանաստեղծություններում առկա է պարսկական պատմության և ժողովրդական հերոսների անուններ, զրադաշտական ավանդույթների և սովորույթների նկարագրություններ։ Նրա ստեղծագործությունները հիմք են տալիս ենթադրելու, որ նա հանդիսանում է մշակութաքաղաքական Շուուիինի անդամ, որը հանդես էր գալիս պարսկական ժողովուրդների ազատագրմանը՝ արաբական խալիֆայության իշխանությունից։

Լինելով բեդվինական "կեղծ դասականության" ընդիմադիր, նա հանդիսանում էր "նոր ոճի" ամենավառ ներկայացուցիչը, որում արտացոլվում էր առօրյա կյանքի ավելի նուրբ ձևերը և հարուստ քաղաքային բնակչի տրամադրությունը, այն ժամանակաշրջանում, երբ խալիֆայությունը դարձավ մեկուսացված արաբական պետությունից միջազգային նշանակության տիրության։ Աբու Նուվասը իր բանաստեղծությունների մեծամասնության մեջ ծաղրում էր գրեթե ամբողջ հին արաբական շաբլոն պոեզիան, բեդվիների վրանաձև քայքայված մնացորդների սուգը, Բեդուին կանանց անունները՝ Լեյլա, Հինդ, Ասմա և այլն։ Եվ միայն գովասնքի մեջ բանաստեղծը փորձում էր հետևել ավանդական կանոններին[2]։

Միջնադարյան գրականագետ իբն Դժիննին ասում էր, որ Աբու Նուվասը անգիր գիտեր 700 ուրջուզ։ Աբու Նուվասը՝ որպես հայտնի բանաստեղծ, իր աշակերտներին հորդորում էր ամբողջությյամբ ճանաչել հին ստեղծագործությունները՝ դրանք համարելով պատկերների անսպառ գանձարան։ Նա ասել է․ "Ձեռք բերեք գիտելիքներ, դա՝ իմաստություն է"։ Սակայն, երբ աշակերտները ցույց տվեցին իրենց գիտելիքները այս ոլորտում, նա պահանջեց, որ նրանք "մոռանան այն ամենը, ինչ սովորել են անգիր"։ Դա նշանակում էր, որ նա դեմ էր կուրորեն կրկնօրինակմանը, սակայն դեմ չէր հին ստեղծագործություններին[1]։

Որոշ արաբ գիտնականների կողմից նրա երկերը հավաքվել են "Դիվան" հավաքածույում՝ հրատարակված գերմանական մշակմամբ Կրեմերոմի կողմից (Վենա, 1855)։ Եվրոպական հետազոտողները Աբու Նուվասին համարում էին "արաբական անակրեոն" և "արաբական հեյին"։ Նրա աշխատանքում զգալի արտացոլված էր զգայականությունը, սակայն զգայական և պարզապես պոռնոգրաֆիկ սիրային բանաստեղծություններից առանձնացվում էր մի շարք նրբաճաշակ և նրբագեղ երկեր, նվիրված՝ ստրուկ Ջիանային։

Աբու Նուվասը իր ստեղծագործութուններում օգտագործում էր "բադի" նոր ոճը, այսինքն բանաստեղծական ուղիների և ճարտասանության գծերի փոխհարաբերությունները, հակադրումը և ձայնային նմանությունը, որը նպաստեց իրազեկված գրական ստեղծագործության նոր փուլի անցմանը։ Աբու Նուվասը իր բնաստեղծություններում ձգտում էր մի քանի բառերով համեմատել որքան հնարավոր է շատ բաներ։ Նրա ստեղծագործությունները համարվում էին "լավագույն համեմատության" նմուշ։ "Ոչինչ չես ավելացնի և ոչինչ չես կրճատի",-դա Աբու Նուվասի տարբերակիչ առանձնահատկությունն էր։

Իր ստեղծագործություններում հանդիսանալով գեոդոնիզմի ներկայացուցիչ՝ Աբու Նուվասը իր հայտնի ստեղծագործությունների գաղափարները կյանքի էր կոչում՝ վարելով ծայրահեղ թեթևամիտ և անպարկեշտ կյանք․ դեռևս իրենց ժամանակներում սիրային արկածների և ալկոհոլի նկատմամբ թուլությամբ հայտնի դարձավ, որի մասին խոսվում է "Հազար ու մի գիշեր" և հատուկ անպարկեշտ բանաստեղծությունների, անեկդոտների հավաքածուներում։ Այս անեկդոտների մեծ մասը բաղկացած է անմիտ բովանդակությամբ։

Զարգացնելով այլ բանաստեղծների ավանդույթները, որոնք իրենց ստեղծագործությունների մեջ ընդգրկում էին նաև գինուն նվիրված տողեր, Աբու Նուվասը ստեղծեց գինու ստեղծագործությունների անկախ ժանր՝ Համրիաթ, որը կազմված է բազմաթիվ "գինիների" մասին բանաստեղծություններից։ Պարսկական բանաստեղծները բավականին ուշ սկսեցին իրենց ստեղծագործություններում օգտագործել գինու թեման, և օգտագործում են միայն որպես մետաֆորական խորհրդանիշ, սակայն Աբու Նուվասի համար այդ թեման արտահայտում էր սեռական ազատություն և հաճելի ժամանց։

Նա իրադարձությունները նկարագրում էր հոմորային ռեալիզմով, որը հիմնված էր նրա կյանքի անձնական փորձով և նշում էր իր մեղքերի մասին զարմանալի անկեղծությամբ, գրելով, որ երբեք չի զղջում, սակայն խորհուրդ չի տալիս, որ ուրիշները հետևեն իր օրինակին։ Այն ժամանակների համար իր կողմից հեգնանքով էին կազմվում հոգեհանգստի թեմաները, մինչդեռ սեփական մարմինը հյուծվում էր վատ սովորույթներից։ Աբու Նուվասը իր ստեղծագործություններից մեկը ավարտեց այն հայտարարությամբ, որ նա ամենևին չի մտածում, որ իր մեղքերը կհայտնեն Աստծուն, քանի որ այն շատ աննշան են նրա համար, որպեսզի ուշադրության արժանանան[3]։

Աբու Նուվասի բանաստեղծությունները կարդալիս պետք է հաշվի առնել այն փաստը, որ արաբական բանաստեղծների մեծամասնությունը ավելի շատ էր հետաքրքրված, քան արևմտյան բանաստեղծները իրենց բանաստեղծություններում ողջամիտ ձևակերպմանը, քան փաստացի ուսումնասիրությամբ արտահայտված մտքերը։ Այսպիսով, նրանցից կարելի էր սպասել չափազանցություն։

Արաբական բանաստեղծության մեջ անբաժանելի մաս են կազմում ժանրային էսկիզները, գինու վաճառականի հետ զրույցները, նկուղային տեսարանների մոտիվները, որոնք հետագայում արաբական խարդախության նովելներում դառնում են մշտական մակամ։ Աբու Նուվասի այս ժանրի բանաստեղծությունների երկխոսությունները ավելի մեծ դեր էին խաղում, քան նրա սիրային երկերը՝ տարբերվելով աշխուժությամբ, մեծ քանակության պրոզավ և խոսակցական լեզվի բառպաշարով։ "Գինու" մասին բանաստեղծություններից շատերը հայտնի էին, քանի որ դրանցում գերակշռում էր լեզվի պարզությունը, ուրախ աշխարհընկալումը, անմիջականությունը։ Թարմությունն ու փափուկ հումորը խոսում էին այն մասին, որ Աբու Նուվասի ստեղծագործությունները սերտորեն կապված էին ժողովրդական ավանդույթների և միջնադարյան արաբական ժողովրդական ստեղծագործությունների հետ, որում օգտագործվում էին արաբական խոսակցական բարբառները՝ հանդիպելով այնպիսի պատկերների, որոնք բնորոշ էին Աբու Նուվասի ստեղծագործությանը։ Պատահական չէ, որ մի քանի դար առաջ Եգիպտոսի տոնակատարությունների ժամանակ ամենատարածված և սիրված երգերը Աբու Նուվասի ստղծագործություններից էին։ Աբու Նուվասի "Գինիների" մասին բանաստեղծությունները անգիր էին անում, գրում և երգում էին։ Նրանք հայտնի էին իրենց թեթևության, պարզության և հարուստ պատկերների շնորհիվ։ Թվում էր, որ գինու ստեղծագործական ժանրը այնքան էլ հարուստ չէ բանաստեղծական գաղափարներով և այս ժանրի վարպետը դատապարտված էր կրկնմանը։ Այնուամենայնիվ, Աբու Նուվասը ամեն անգամ գտնում էր նոր և անսպասելի պատկերներ։ Նա կարողացավ հաղթահարել դասական ստեղծագործությունների միատոնությունը և բանաստեղծությունները դարձնելով թեթև ու նրբագեղ։

Առասպելներում (խիջա) Աբու Նուվասը օգտագործում էր շուռ տված պատկերներ, դա տարածված նոր ոճն էր, որը բանաստեղծությանը հաղորդում էր նոր հեգնական երանգ։ Բանաստեղծը հմուտ վարպետ էր լուրջ թեմայից հումորին անցնելու և հումորից լուրջ թեմայի անցնելու մեջ։

Սիրային ստեղծագործություններում Աբու Նուվասին բնորոշ է բազմաթիվ դետալների, տարբեր մետաֆորների , հռետորական շրջադարձների և այլ բանաստեղծագործությունների օգտագործումը։ Նրա լիրիկ բանաստեղծություններրում պահպանվում է և չի դադարում խոսքի հոսքը։ Հեղինակը փորձում է հերոսներին խոսակցական կերպարներ տալ։ Լիրիկական հերոսին օժտում է որոշակի առանձնահատկություններով։ Նրա կերպարը աստիճանաբար առաջանում է բանաստեղծության ընթերցմամբ և յուրաքանչյուր հատված ավելացնում է նոր մանրամասներ՝ բացահայտելով բնավորության գծերի և վարքագծի նոր կողմերը։ Արդյունքում ստեղծվում է հերոսի վերջնական կերպարը, որը մարմնավորվում է բանաստեղծության սյուժեում՝ օժտված լինոլով կայուն դիմակենսագրական և հոգեբանական առանձնահատկություններով։

Աբու Նուվասի բանաստեղծություններից շատերը հիշեցնում էին ռուբաին։ Նա առաջին է ներմուծում բանաստեղծության ձևը՝ որոշակի քանակությամբ և տողերի դասավորվածությամբ։

Աբու Նուվասի լիրիկափիլիսոփայական ստեղծագործությունները հագեցած են պոեզիայով և ունեին բառերի խիստ հավաքակազմ։ Այս ժանրում նա հակադրման եղանակն էր օգտագործում՝ նախընտրած եղանակ, որը բնորոշ է միայն "նոր ոճի" բանաստեղծներին։

Բանաստեղծին գնահատում են ոչ միայն որպես մեծ խոսքի վարպետ, զվարթ և սրամիտ մարդ, այլ նաև որպես ազատամիտ, դավանանքի վարկաբեկման և իսլամի ստեղծման գործում մեծ դեր ունեցող, աշխույժ աշխարհիկ մշակույթային կյանքի գործում մթնոլորտ ստեղծող, հայտնվելով Բագդատում և միջնադարյան արաբամահմեդական պետության այլ քաղաքներում՝ IX-XI դարերի խալիֆայությունում։ Այս շրջանը երբեմն համարում են "վերածնունդի" շրջան։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «ханафеева» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  2. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «feb» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  3. Abū Nuwās // Encyclopædia Britannica.(անգլ.)