Մասնակից:Բամբիշ/Ավազարկղ
ՍԼԱՎԻ - ԱՎԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ (Սլավիկ Մռավի Հարությունյան)
Ծնվել է 1965 թ. ապրիլի 19 -ին Լեռնային Ղարաբաղի Չլդրան գյուղում, ԽՍՀՄ
Հայ բանաստեղծ, տեսաբան, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, կինոսցենարիստ։ Առաջին անգամ տպագրվել է 15 տարեկանում «Պիոներ կանչ» պարբերականում։
ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ
1982 թ. ավարտել է Չլդրանի միջնակարգ դպրոցը ու նույն թվականին ընդունվել Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը (այժմ Արցախի պետական համալսարան), 1983 թ. ուսումը կիսատ է թողել և մեկնել Խորհրդային բանակ, 1983-1985 թթ. ծառայել է Սիբիրում, 1985-1988 թթ. շարունակել է ուսումը Ստեփանակերտում, 1988 թ. վերջին կուրսում սկսել է աշխատել ԼՂԻՄ-ի նոր բացված հեռուստատեսությունում։ Տարբեր տարիների եղել է թղթակից, խմբագիր, ավագ խմբագիր, 1988 թվականից ԽՍՀՄ գրողների միության անդամ (այժմ ՀԳՄ և Ռուսաստանի), 1990 թ. միաժամանակ եղել է «Արցախյան շաբաթ» թերթի հիմնադիր-խմբագիրը, 1993-1995 թթ. աշխատել է ՀՀ ՆԳ «02» ծառայությունում, 1995-1997 թթ. սովորել և ավարտել է Համառուսաստանյան կինեմատոգրաֆիայի ինստիտուտի կինոսցենարական ֆակուլտետը,
1997-2000 թթ. Մոսկվայի Մշակույթի և պետական արվեստների համալսարանի ասպիրանտուրա,
Պաշտպանել է թեկնածուական թեզ («Գրական երկերի էկրանավորումը որպես արվեստների փոխհարաբերությունների յուրահատուկ ձև» թեմայով) և ստացել փիլիսոփայական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան, 2005-2015 թթ. եղել է «Ռուսֆիլմ» կինոընկերության գլխավոր պրոդյուսերը։ 2005-2007 թթ. աշխատանքին համատեղ՝ սովորել է Մոսկվայի Մշակույթի և արվեստների պետական համալսարանի դոկտորանտուրայում, 2007 թ. «Արվեստի նշանագիտական սահմանները» (մշակութաբանական հայեցակետ) թեմայով պաշտպանել է ատենախոսություն և ստացել փիլիսոփայական գիտությունների դոկտորի գիտական աստիճան: Հեղինակ է մի քանի տասնյակ գիտական հոդվածների, երեք մենագրության, մասնակցել է մի շարք վավերագրական ու գեղարվեստական ֆիլմերի արտադրության: Բանաստեղծությունները թարգմանվել և տպագրվել են տարբեր լեզուներով ինչպես թերթերում, ամսագրերում, այնպես էլ առանձին գրքերով։ Հայերեն է թարգմանել մի շարք իսպանացի ու ռուս բանաստեղծների։ Ապրում է Մոսկվայում և Բարսելոնայում։
ՏԱՐԵԳՐՔԵՐ «Գարնան մեղեդիներ», Բաքու, 1983 թ. «Գարնան շողեր», Երևան, 1985 թ. «Գարնան շողեր», Երևան, 1986 թ. «Գրական Ղարաբաղ», Երևան,1988 թ. «Զրույց մոր հետ» Մոսկվա, ռուսերեն, 2009 թ. «Կամուրջ», Թբիլիսի, 2015 թ. «Կամուրջ», Թբիլիսի, 2016 թ. «ՈՒբեդայի Միջազգային փառատոնի տարեգիրք», ՈՒբեդա,իսպաներեն, 2017 թ. «Միջավայր», Մոսկվա, ռուսերեն, 2017 թ. «Սևանից մինչև Ծաղկաձոր», Վիեննա, գերմաներեն-հայերեն, 2018 թ. «Լա Ալկազաբրա», Մադրիդ, իսպաներեն, 2018 թ. «Արկա-Ֆեստ»,Կիև, ռուսերեն, 2019 թ.
ԳՐՔԵՐ
«ՈՒշացած հեռագրեր», Երևան, 1989 թ. «Կինոնշանագիտության ներածություն», Մոսկվա, ռուսերեն, 2007 թ. «Արվեստի նշանագիտական սահմանները», Մոսկվա, ռուսերեն, 2008 թ. «ՈՒշացած հեռագրեր», Բարսելոնա, իսպաներեն, 2011 թ. «Երկինք և երկիր», Երևան, 2014 թ. «Անթռչուն երկինք», Բարսելոնա, իսպաներեն, անգլերեն, ֆրանսերեն, 2015 թ. «Արվեստի նշանագիտական սահմանները», Երևան, 2017 թ. «Խաղաղ օրեր», Բարսելոնա, իսպաներեն, հայերեն, 2017 թ. «Միայնակ թռչուն», Հռոմ, իտալերեն, 2019 թ.
ԱՐՏԱՔԻՆ ՀՂՈՒՄՆԵՐ
https://www.amazon.com/Telegramas-tard%C3%ADos-Spanish-Slavi-Arutyunyan-ebook/dp/B0073S8B80
https://www.aravot.am/2015/12/26/643432/
http://www.grakantert.am/archives/7550
https://granish.org/kharatyan-about-green-field/