Մասնակից:Բաբայան Վահրամ/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բաբայան Վահրամ/Ավազարկղ

Անդրեյ Բուգաև Բորիս Նիկոլաևիչ (), ռուս գրող, սիմվոլիզմի տեսաբան։ Տպագրվել է 1901 թվականից։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բանաստեղծությունների առաջին ժողովածուում՝ «Ոսկին լազուրում» (1904 թվական), իդեալականացրել է նահապետական ժամանակները։ Ռիթմիկ արձակով գրված «Հերոսական» (1900 թվական, հրտ․ 1903 թվական, «Հյուսիսային սիմֆոնիա» խորագրով), «Դրամատիկական» (1902 թվականներին), «Վերադարձ» (1905 թվական), «Զյունահողմերի սկահակ» (1908 թվական) սիմֆոնիաները կրել են անկումայնության կնիք։

1905-1907 թվականներին հեղափոխության ժամանակ հետաքրքրություն է ցուցաբերել ժամանակի հասարակական խնդիրների նկատմամբ («Մոխիր», 1909 թվական, բանաստեղծությունների ժողովածու)։ «Պետերբուրգ» վեպում (1913–1914 թվականներին, վերամշակվել և հրատարկվել է 1922 թվականին) երգիծել է բուրժուական Պետերբուրգը, սակայն հեղափոխական շարժումները պատկերել է աղավաղված։ Հետաքրքիր են «Երկու հարյուրամյակի սահմանագծում» (1930 թվական), «Դարասկզբին․ հիշողություններ» (1933 թվական) և «Երկու հեղափոխությունների միջև» (1934 թվականներին) հուշագրությունները, որոնք պատկերում են 20-րդ դաի ռուս մտավորականության գաղափարական կյանքը։

Եղել է Հայաստանում, գրել ակնարկ նրա մարդկանց, մշակույթի մասին։

Երկեր Собр․ соч․, т․ 4, 7, [М․], 1917 թվական: Александр Блок и Андрей Белый, Переписка, М․, 1940 թվական, Армения, «Красная новь», в кн․։ Глазами друзей, Е․, 1967 թվական․