Մասնակից:ԲաբայանՔ/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

1. Ֆիտոպաթոլոգիական հիվանդություններ 2. Ֆիզիոլոգիական փոփոխություններ

Կորիզավոր պտղատեսակների հիվանդությունները պահպանման ժամանակ Պտղային պտում-մոնիլիոզ Վարակվում են բոլոր կորիզավորները: Պտուղների վրա առաջանում են փոքր, գորշ բծեր, որոնք ընդգրկում են պտուղն ամբողջությամբ: Ախտահարված պտուղները կնճռոտվում են, չորանում: Վարակվում են հատկապես այն պտուղները, որոնք ունեն մեխանիկական վնասվածքներ, միջատների կերվածք: Տեղափոխման կամ պահպանման ընթացքում վարակի բնույթն այլ է: Պտուղների մակերեսը պատվում է սնկամարմնի առատ փառով, որը փոխանցվում է առողջ պտուղներին: Պտղամիսը գորշանում է, կորցնում հոտն ու համը, դառնում օգտագործման համար ոչ պիտանի: Երկնագույ փտում-պենիցիլիոզ Պտուղների վրա սկզբնական շրջանում առաջանում են շագանակագույն ջրանման բծեր, որոնք կարող են միաձուլվել և ընդգրկել պտուղն ամբողջությամբ: Հիվանդ պտուղներից վարակը հեշտությամբ տարածվում է շփման ժամանակ, ինչպես նաև օդի միջոցով: Հարուցիչը պտուղների մեջ ներթափանցում է հիմնականում մեխանիկական վնասվածքներից: Սև բորբոս-ասպերգիլիոզ Պտուղների վրա սկզբնական շրջանում առաջանում են փոքր, խորացած բծեր: Աճին զուգընթաց բծերը կնճռոտվում են: Բծերի տակ պտղամիսը փափկում է, դառնում շիլայանման և մատով թեթևակի սեղմելիս հեշտությամբ անջատվում է առողջ հյուսվածքից: Հիվանդությունը դիտվում է պտուղների երկարատև պահպանման դեպքում, հատկապես բարձր ջերմաստիճանային պայմաններում, քանի որ սունկը ջերմասեր է: Վարակը հիմնականում տեղի է ունենում տեղափոխման և պահպանման ընթացքում:


Մոխրագույն բազմապսակ բորբոս Շատ տարածված հիվանդություն է, որը վնասում է ոչ միայն պտուղները, այլև հատապտուղները: Ախտահարվում են ինչպես չհաունացած, այնպես էլ հասուն պտուղները բերքահավաքի, փաթեթավորման, տեղափոխման և պահպանման ընթացքում: Մեխանիկական վնասվածքներից ներթափանցելով պտուղների մեջ հարուցիչն արագ զարգանում է և բարենպաստ պայմաններում 1 օր անց ընդգրկում ամբողջ պտուղը: Հիվանդության զարգացմանը նպաստում են օդի բարձր ջերմաստիճանը և խոնավությունը: Դառը փտում Պտուղների վրա առաջանում են գորշ, կլոր, փոքր-ինչ խորացած բծեր սպորատվության վարդագույն բարձիկներով: Պտուղները վարակվում են այգում, ինչպես նար տեղափոխման և պահպանման ժամանակ: Մոխրագույն փտում-բոտրիտիոզ Հարուցիչն ունի լայն մասնագիտացում, վարակում է տարբեր պտղատու, բանջարային և այլ մշակաբույսեր: Պտուղների վրա նկատվում են մոխրագույն, նուրբ փառով ծածկված փտող բծեր: Տեղափոխման կամ պահպանման ժամանակ վարակն անցնում է առողջ պտուղներին: Վարակի աղբյուր են հանդիսանում հարուցիչի սպորներով աղբոտված տարան, վարակված բանջարային և այլ մշակաբույսերը:

Խաղողի հիվանդությունները պահպանման ժամանակ Մոխրագույն փտում Վաղ վարակի դեպքում, երբ փտումը զարգանում է կարկտահարությունից կամ վնասատուների կողմից վնասված մասերում, պտուղն ամբողջությամբ պատվում է մոխրագույն բծերով և չորանում: Հասուն պտուղների վրա փտումը զարգանում է անձրևների ժամանակ առաջացած ճաքերի միջոցով, որոնց շուրջ առաջանում է փառ: Վարակված պտուղն ունենում է տհաճ թթու համ և բորբոսահոտ: Տեղափոխման և պահպանման ընթացքում վարակն արագ տարածվում է նաև օդով տարածվող սպորներով:

Երկնագույն փտում-պենիցիլիոզ Փտող պտուղների մակերեսին նախ առաջանում է սպիտակավուն, այնուհետև երկնագույն կամ կանաչավուն սպորատվություն: Փտող պտուղը թթու է, ունի տհաճ հոտ: Վարակված պտուղների վրա առաջանում է գորշ փառ, որին հաջորդում են մաշկի քայքայումը ու պտղամսի թաց փտումը: Պտուղները կարող են վարակվել հասունացման փուլում, սակայն հիմնականում վարակվում են բերքահավաքի ժամանակ: պահպանման ժամանակ հիվանդությունն արագ տարածվում է, հատլապես պահպանման ռեժիմի խախտման դեպքում: Վարդագույն բորբոսանման փտում Պտուղները վարակվում են հասունացման փուլում: Դրանց վրա առաջանում են աստիճանաբար վարդագույն երանգ ստացող սպորատվության կնձիկներ: Պտուղները լինում են դառը: Խոնավ եղանակը, վազի վատ օդափոխությունը նպաստում են վարակի տարածմանը: Սև փտում Պտուղը վարակվում է հասունացման փուլում: Վարակը սկսվում է բաց շագանակագույն բծերի առաջացմամբ, այնուհետև պտուղները մգանում են, դրանց վրա առաջանում են նախ փոքր, այնուհետև մեծացող կամրամանուշակագույն բծեր: Սպիտակ փտում Վարակվում են կարկուտից, միջատնրից վնասված, արևից այրված, ճաքճքած պտուղները: Վարակված պտուղը ստանում է գորշ գույն, նմանվում եփվածի, այնուհետև կնճռոտվում է ու չորանում: Դառը մելանկոնային փտում Պտուղների վրա հիվանդությունն արտահայտվում է խորացած, ջրանման, համակենտրոն օղակներով բծերի տեսքով , որոնց վրա նկատելի են մաշկի ճաքճքած մասերից դուրս եկող սպորատվության մոխրագույն, գրեթե սև բարձիկները: Պտուղը կնճռոտվում է, չորանում, սակայն երկար ժամանակ մնում է ողկույզի վրա: Վարակված պտուղն ունի թթու համ:


Հատապտուղների հիվանդությունները պահպանման ժամանակ Մոխրագույն բազմապսակ բորբոս Վարակվում են ելակը, մորին և այլ հատապտուղներ: Վարակված պտուղները նախ գորշանում են, այնուհետև արագորեն պատվում առատ փառով: Փառը փոշիանում է անզեն աչքով տեսանելի սև գնդիկների առատության հետևանքով: Վարակված պտուղներից վարակը հեշտությամբ անցնում է առողջներին: Փտման զարգացմանը նպաստում են պտուղների մեխանիկական վնասվածքները, գերհասունացումը: Այն հատկապես արագ է զարգանում բարձր խոնավության պայմաններում: Պտուղների սառեցումը դանդաղեցնում, սակայն լիովին չի կանխարգելում փտման տարածումը: Հիվանդությանը հաճախ անվանում են շուկայի փտում: Ելակի սպիտակ թաց փտում Վարակվում են հասունացող պտուղները, որոնց վրա առաջանում է առատ բամբականման, սպիտակ փառ, իսկ խոնավ եղանակին փառի վրա նկատելի են ջրի կաթիլներ: Պտուղները փտում են և վերածվում շիլայանման զանգվածի: Մոխրագույն փտում Վարակվում են ելակը, մորին, հաղարջը, կոկշոռը: Վարակված պտուղների վրա առաջանում են գորշ, փափուկ բխր, որոնք, արագ մեծանալով, փտեցնում են պտուղներն ամբողջությամբ: Սնկամարմինն արագ տարածվում է պտղամսում, պտուղը ծածկվում է մոխրագույն փառով, հյուսվածքը փափկում է, դառնում ջրանման, թոշնում, կորցնում հոտը, համը և գւյնը: Վարակված պտուղներից վարակը հեշտությամբ անցնում է առողջներին:

Ցիտրուսային պտուղների հիվանդությունները պահպանման ժամանակ Մոխրագույն փտում Պտուղները հատկապես ուժեղ են վարակվում պահպանման առաջին ամիսներին, իսկ վերջում այն գրեթե չի դիտվում: Վարակված պտղամաշկի վրա նախ առաջանում է մուգ մանուշակագույն, փոս ընկած բիծ, այնուհետև կոնիդիալ սպորատվության փառ:


Անտրակնոզ Վարակվում են բոլոր ցիտրուսայինները: Պտուղները վարակվում են մինչև բերքահավաքը, սակայն արտաքին նշանները երևում են պահպանման ժամանակ: Գորշանում են փոխադրող անոթային խրձերը, ինչը հիվանդության բնորոշ նշան է: Ուժեղ վարակի դեպքում պտուղները ծածկվում են սև փառով, որի մեջ առաջանում են վարդագույն բարձիկներ: Պտղամիսը դառն է, թթու, ունի տհաճ հոտ: Պտղամաշկի փտում Վարակված պտղի մաշկը փափկում է, դառնում ջրանման, սեղմելիս հեշտությամբ պատռվում է: Վարակված մասերում առաջանում է սև կետերով սպիտակամոխրավուն փառ: Սև բորբոս Պտուղների վրա նախ առաջանում են ավելի բաց գույն ունեցող, փոքր, փափուկ, հեշտությամբ փոս ընկնող բծեր: Ավելի ուշ դրանց վրա զարգանում է սպիտակ սնկամարմինը, այնուհետև սպորատվությունը: Երկնագույն փտում Հիվանդություն ավելի ուժեղ է զարգանում բերքահավաքի և պահպանման կանոնների խախտման ժամանակ: Պտղամաշկը փափկում է, դառնեւմ ջրանման, կնճռոտ և հեշտությամբ է պատռվում: Դրա վրա դիտվում է մակերեսային, սեղմված սնկամարմին, որը կապույտ սպորատվության շուրջ առաջացնում է սպիտակ, նեղ օղակ: Կանաչաձիթապտղային փտում Կանաչաձիթապտղագույն փտումը 3 անգամ ավելի արագ է փտեցնում պտուղները, քան երկնագույն փտումը: Փտող պտղի վրա զարգանում են սնկամարմինը և սպրրատվության կանաչ փառը: Երկնագույն և կանաչ փտումներ առաջացնող սնկերն արագ յուրացնում են կիտրոնաթթուն, ինչի հետևանքով պըուղները կորցնում են արժեքավոր հատկությունները և պիտանի չեն անգամ վերամշակման համար: Պտղի սպիտակ, թաց փտում Պտուղը նախ գորշանում է, ապա պտղամաշկը գունազրկվում է, դրա վրա առաջանում է սպիտակ բամբականման փառ, որը սև, տձև, 1-3 մմ տրամագծով սկլերոցիումներով է: Պահեստներում սունկն արագ տարածվում է և մեծ վնաս հասցնում: Փտումներով արագ են վարակվում հատկապես այն պտուղները, որոնք ունեն մեխանիկական վնասվածքներ: Ֆունկցիոնալ խախտումներ Ցիտրուսային պտուղներին մեծ վնաս են հասցնում մի շարք ֆունկցիոնալ հիվանդություններ, ինրպիսիք ն խորը փոսիակավորությունը, մեմբրանոզը, խայտաբղետ բծավորությունը և ցրտահարությունը: Խորը փոսիակավորություն Վարակվում է կիտրոնը պահպանման ժամանակ, երբ ջերմաստիճանը նվազում է մինչև 0: Սկզբում մաշկի վրա առաջանում են բծիկներ, որոնց տակից երևում է մգացած միջուկը: Այնուհետև բծերը խորանում են, դառնում կանաչաշագանակագույն: Մեմբրանոզ Այս հիվանդության դեպքում կիտրոնի ներքին շերտերն առանձնացնող թաղանթների վրա առաջանում են գորշ բծեր:

                  Ֆիզիոլոգիական հիվանդություններ

Ֆիզիոլոգիական հիվանդությունների առաջացման պատճառներն են. Պահպանման և փոխադրման աննորմալ պայմանները` չափից ավելի խոնավության և ածխաթթու գազի առկայությունը, թթվածնի պակասը, չափից ավելի բարձ կամ ցածր ջերմաստիճանը և այլն: Պտուղների հիվանդությունները: Պտուղները հիվանդանում են արևայրուկով, փափկամսի գորշացումով և ֆիզիոլոգիական այլ հիվանդություններով: Արևայրուկը կեղևի, իսկ երբեմն էլ նաև պտուղների փափկամսի գորշացումն էմուգ մանուշակագույն լաքաների տեսքով: Հիվանդությունն առավել տարածվածն է, դրանից վնասվում են խնձորն ու տանձը, հատկապես դեղին և կանաչ տեսակի: Արևայրուկի զարգացումը կախված է պտուղների ֆիզիոլոգիական վիճակից, պահպանման պայմաններից ու տևողությունից: Հիվանդության զարգացմանը նպաստում է վաղաժամկետ հավաքած պտուղների պահեստավորումը, բերքահավաքի օրերի բարձր ջերմաստիճանը և դանդաղ պաղեցումը պահեստենրում, դրանց վատ օդափոխությունը մթնոլորտի բաղադրությունը, պտուղների արագ տեղափոխումը սառը միջավայրից տաք միջավայր և այլն: Արևայրուկի պատճառները լրիվ բացահայտված չեն, բազմաթիվ հետազոտողները ցույց են տվել, խնձորի արևայրուկն առաջանում է իրենց հյուսվածքներում մեծ չափով սպիրտր ացետալդեհիդի կուտակման պատճառով: Վերջինը խախտում է օքսիդավերականգման պրոցեսների նորմալ ընթացքը: Մի շարք գիտնականների կարծիքով կեղևի գորշացումը կապված է ֆենոլային միացությունների օքսիդացման և վերականգման պրոցեսների հետ, որի հետևանքով գերակշռում է առաջինը երկրորդի նկատմամբ: Արևայրուկը սովորաբար հանդես է գալիս պտուղների պահպանման վերջին ամիսներին: 1-ին տեսակի խնձորի վրա արևայրուկ չի թույլատրվում, 2-րդ տեսակի պտուղների վրա թույլատրվում է հունվարից մինչև հունիս: Փափկամսի գորշացումը հիվանդություն է, որը խոցում է խնձորին, տանձին, փափկամսի գորշացած տեղամասերի տեսքով, որոնք տեղաբաշխված են պտղի տարբեր մասերում, սրտիկի շրջապատում, խցիկների արանքում կամ ծայրամասերում: Փափկամսի գորշացման դեպքում խախտվում են օքսիդավերականգման պրոցեսները, ուժեղանում է սպիրտի և ացետիլահիդի անջատումը, պտուղները ձեռք են բերում տհաճ համ և դառնում սպառման համար ոչ պիտանի: Փափկամսի գորշացումը հաճախ տեղի է ունենում ցածր ջերմության և պահոցի անբավարար օդափոխության ժամանակ: Հիվանդության դեմ պաշտպանական միջոցներն են պահեստի լավ օդափոխությունը, պտուղների փաթեթավորումը թղթի մեջ: Ենթամաշկային բծավորությունը հիվանդություն է, որը խնձորի, տանձի պտուղները վնասում է դրանց աճի և պահեստավորման ժամանակ: Պտուղների վրա երևում են ցրված, ոչ խոշոր փոս ընկած լաքաներ` դեղին պտուղների վրա կանաչ, իսկ երանգավորվածների վրա մուգ կարմիր: Բծավորվելուց վատանում է պտուղների արտաքին տեսքը և դրանց դարձնում սնկային հիվանդությունների ենթակա: Հիվանդության պատճառները քիչ են ուսումնասիրված: Պահոցում չափից ավելի բարձր խոնավության պահպանումը թուլացնում է հիվանդության դրսևորումը: Շագանակագույն բծավորությունը ցիտրուսային պտուղների ամենատարածված հիվանդությունն է: Կեղևի վրա առաջանում են տարբեր ձևի և մեծության փոս ընկած շագանակագույն լաքաներ: Հիվանդության պատճառը կեղևում գտնվող եթերայուղերի զետեղարանների քայքայումն է: Բծավորությունը վնասում է միայն կեղևը, չդիպչելով պտղամսին, բայց վատացնում է պտուղների արտաքին տեսքը և իջեցնում դիմացկունությունը: Հիվանդությունները երևան են գալիս պտուղների աճի կամ պահպանման ժամանակ ջերմությունը օպտիմալից ցածր լինելու դեպքում: Պտուղների վրա շագանակագույն բծավորության առկայությունը որոշ չափերով թույլատրելի է: Լցումը մի հիվանդություն է, որը վնասում է խնձորի որոշ տեսակների: Միջբջջային տարածությունները ջուր լցվելու շնորհիվ պտուղների վրա երևան են գալիս փափկամսի թափանցիկ ապակետեսք տեղամասեր: Լցումով խոցված ձմեռային խնձորները երկար պահվել չեն կարող, 1-2 ամսից հետո դրանք վարակվում են ուրիշ հիվանդություններով: Թխլիկությունը խոցում է մի քանի տեսակի խնձոր և տանձ: Ավելի հաճախ վնասվում են խնձորի այնպիսի տեսակներ, ինչպես անտոնովկա սովորականը, նապոլեոնը և այլն: Այս հիվանդությամբ հիվանդ պտուղները դառնում են չորավուն, ալրանման, մաշկը տեղ-տեղ փքվում և նույնիսկ պատռվում է: Հիվանդությունը ի հայտ է գալիս միջին շերտիկի լուծման հետևանքով որպես հյուսվածքների մացերացիայի արդյունք: Համանաման պատկեր նկատվում է պտուղների գերհասունացման ժամանակ: Հիվանդության պատճառներն ուսումնասիրված չեն: Թխլիկությամբ վնասված պտուղները կորցնում են ապրանքնային արժեքը և դիմացկուն չեն: Պտուղների թխլիկության հանդես գալը պահպանման ժամկետի ավարտի վկայությունն է:

   Բանջարականաչեղենի պահպանւմը: Կարտոֆիլի պալարների միջուկի փափկամասի մգացումը: Հիվանդությունը սովորաբար հանդես է գալիս կարտոֆիլը պահեստավորելուց մի քանի ամիս հետո: Պալարի միջուկում անոթային փնջիկից դեպի կենտրոն փափլամասը մգանում է, ընդ որում հաճախ առողջ հյուսվածքը անջատվում է խոցվածից խցանաշերտով, բայց պալարի արտաքին տեսքը չի փոխվում: Ուժեղ վարակվածության դեպքում պալարները փայտանում են և շոշափելով նրանց կարելի է տարբերել: Միայն առանձին տարիներում պալարների միջուկի մգացումը ընդունում է մասսայական բնույթ: Կարտոֆիլի փոխադրումը վատ օդափոխվող վագոններում, նավամբարներում, բարձր ջերմաստիճանը, ածխաթթու գազի բարձր պարունակությունը և թթվածնի անբավարարությունը նույնպես առաջացնում են միջուկի մգացում: Մգացումը կապված է ամինաթթու տիրոզինի անվերադարձ օքսիդացման և մուգ գունավորող նյութերի առաջացման հետ: Լավ օդափոխությունը, կարտոֆիլի պահպանումը ոչ պակաս 3 աստիճան ջերմության պայմաններում միջուկի սևացումը կանխող արմատական միջոցներից մեկն է:

Գեղձային բծավորությունը կարտոֆիլի հիվանդությունն է, որը կապված է աճի ժամանակ հանքային սնուցման խախտման հետ: Հիվանդությունը հայտնաբերվում է պալարի կտրվածքում գորշաշեկավուն բծերի տեսքով, որոնք տեղաբաշխված են կղզիներով կամբիալ օղակի շուրջը: Ուշահաս կարտոֆիլի մեջ թույլատրվում է այդ հիվանդությամբ խոցված պալարների մինչև 2%: Անաէրոբիոզը կամ շնչահեղձությունը հանդես է գալիս կարտոֆիլի պալարների մեջ թթվածնի պակասի կամ ածխաթթու գազի ավելցուկի դեպքում: Վնասված պալարները դառնում են գունատ, կապտավուն երանգով, դրանց մակերեսի վրա առաջանում են փոս ընկած, լորձացած, մեռած փափկամսի լաքաներ: Այդպիսի կարտոֆիլը հեշտությամբ վարակվում է թաց փտախտով: Շնչահեղձություն նկատվում է խրամատներում ածխաթթու գազի ավելցուկի դեպքում, երե դրանք պահեստավորված են թաց կավահողում կամ պալարների շերտերը իրարից բաժանվում են չափից ավելի թաց հողով: Անաէրոբիոզը կարող է հանդիպել աշնանը կարտոֆիլի բերքը անձրևային եղանակի օրերին հավաքելու դեպքում, երբ ակոսները լցվում են ջրով: Շնչահեղձության նշաններ ունեցող պալարները խոտան են: Վերևում տրված է պտուղների և բանջարեղենի տեսակավորման և որակի գնահատման ժամանակ հաշվի առնվող ընդհանուր ցուցանիշների բնութագիրը: Բացի հիշյալ ցուցանիշներից, առանձին պտուղների և բանջարեղենի համար կան ուրույն ցուցանիշներ, որոնք յուրահատուկ են միայն դրանց: Այսպես, կաղամբի գլխի որակի գնահատման դեպքում կարևոր ցուցանիշ է գլխի ամրությունը, սոխի համար չոր թեփուկների առկայությունը: Սեղանի ճակնդեղի արմատապտղի համար սպիտակ օղակների առկայությունը և այլն: