Մասնակից:Ա Ապարան/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ջեռուցում ենքերի արհեստական տաքացում՝ մարդու նորմալ ինքնազգացողությունը, տեխնոլոգիական պրոցեսների նորմալ ընթացքը, սարքավորումների նկարների,նյութերի ու արտադրանքի պահպանումն ապահովելու համար (բնակելի շենքերում ջերմաստիճանը պետք է լինի 18°—20°С, հանդիսասրահներում՝16°С,վիրահատարաններում՝ 25°С, մսի,կաթի արտադրությունում՝ 5° С)։Ջեռուցման համակարգից շենքին մատուցվող ջերմության քանակը(որոշվում է շենքի ջերմության կորուստների և շենքում անջատվող ջերմության քանակների տարբերությամբ) կարգավորվում է ջեռուցման համակարգերի ավտոմատացմամբ և ջեռուցիչ սարքերի վրա տեղադրված կարգավորիչ ծորակներով։Ջեռուցման համակարգերը լինում են կենտրոնական և տեղական։ Ջեռուցման կենտրոնական համակարգերում ջերմությունն արտադրվում է տաքացվող շենքերում կամ նրանցից դուրս գտնվող կաթսայատներում,ինչպես նաև ջերմաէլեկտրագեներատորներում, որտեղից տաքացնող ջերմակիր խողովակաշարերով փոխադրվում է շենքերում տեղադրված ջեռուցիչ սարքերը։ Ջեռուցման կենտրոնական համակարգերը ստորաբաժանվում են ըստ ջերմակրի (ջուր, օդ, շոգի) տեսակի։ Առավել մեծ տարածում է ստացել (բնակելի, հասարակական և արդիական որոշ շենքերում) ջրային ջեռուցումը։ Լայնորեն կիրառվում է նաև (գլխավորապես հասարակական և արդ․ շենքերում) օդային ջեռուցումը, որի դեպքում Զեռուցումը համատեղվում է օդափոխության կամ օդի կոնդիցիոնման հետ։ Բնակելի, հասարակական և որոշ արդ․ շենքերում (որտեղ պահանջվում է օդի բարձր մաքրություն) ընդլայնվում է պանելային ջեռուցման(ջերմությունը ջեռուցվող շենք է հաղորդվում պատերում և միջնորմերում տեղադրված հարթ ջեռուցիչ պանելներով) և ճառագայթային ջեռուցման կիրառումը։ Որոշ թերությունների պատճառով ժամանակակից շինարարության մեջ շոգեջեռուցման կիրառումը զգալիորեն կրճատվել է։ Սակավահարկ շենքերում սովորաբար կիրառվում են Ջեռուցման տեղական ամակարգեր, որոնցում ջերմության աղ բյուրները և ջերմատու մակերևույթը միա¬ վորված են։ Այստեղ ջերմությունն ար¬ տադրվում է ջեռուցվող սենյակներում։ Տեղական Ջ-ման տարածված տեսակ է վառարանային ջեռուցումը, որն աստի¬ ճանաբար փոխարինվում է առավել կա¬ տարյալ և շահավետ կենտրոնական Ջ-ման, ինչպես նաև տեղական Ջ-ման այլ տեսակներով՝ գազային (տես Գազային ջեռուցում) և էլեկտրական Ջ-ով։ Ջ-ման տեխնիկան ունի բազմադարյան պատմություն։ Առաջին ջեռուցիչ սարքա¬ վորումները հայտնի էին դեռևս քարի դարում։ Մ․ թ․ սկզբին ի հայտ եկան ծըխ- նելույզներով ջեռուցիչ վառարանները։ Ջ-ման տեխնիկայի զարգացման կարևոր փուլ էր կենտր․ համակարգերի ստեղծու¬ մը։ XV դ․ սկսեցին կիրառվել օդային, իսկ XIX դ․՝ ջրային Ջ․ և շոգեջեռուցումը։ XX դ․ սկզբին ստեղծվեց ճառագայթային և պանելային Ջ․, զարգացում ստացան ջերմամատակարարման, ջերմաֆիկացման և կենտր․ Ջ-ման համակարգերը։