Մասնակից:Արևիկ Սոֆյան/Ավազարկղ17

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Քերոլայն Լուիզա Ուարինգ Ատկինսոն (անգլ.՝ Caroline Louisa Waring Atkinson, ), ավստրալիացի գրող, բնագետ և նկարազարդող: Չնայած նա իր կյանքի ընթացքում հայտնի էր իր գեղարվեստական ​​գրականությամբ, նրա երկարատև նշանակալիությունը կապված է իր կատարած բուսաբանական աշխատանքի հետ[1]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Ավստրալիայում: Նրա հայրը մայրցամաքի գյուղատնտեսության մասին առաջին գրքերից մեկի հեղինակն է («Հաշվետվություն Նոր Հարավային Ուելսի գյուղատնտեսության և արածեցման մասին», 1826)։ Մահացել է, երբ Լուիզան 8 շաբաթական էր[2]: Մայրը նաև պատմություններ էր գրում երեխաների համար: Ստացել է տնային կրթություն:

Մանուկ հասակից տառապում էր սրտի հիվանդությամբ: Մահացել է երեխայի լույս աշխարհ գալուց մի քանի օր անց:

Գիտական ​​և ստեղծագործական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լուիզա Ատկինսոնը համարվում է 19-րդ դարի Ավստրալիայի առաջատար բուսաբաններից մեկը: Նա մի քանի ուղևորություն է կատարել դեպի Ավստրալիայի հեռավոր շրջաններ, որտեղ ուսումնասիրել է բուսական և կենդանական աշխարհը:

Նա կենդանաբան էր, տաքսիդերմիստ: Բուսաբանության հանդեպ նրա սերը արտահայտվում էր իր ողջ բազմազանությամբ: Նրան են վերագրվում Կապույտ լեռներում և Նոր Հարավային Ուելսի հարավում աճող մի քանի նոր բույսերի տեսակների հայտնաբերումը: Նրա պատվին անվանակոչվել են Atkinsonia, Erechtites atkinsoniae և Epacris calvertiana, ինչպես նաև fern D. atkinsonii բույսերը:

Նա իր աշխատանքները պատկերազարդել է կենդանիների, թռչունների, միջատների, սողունների պատկերներով, նկարել է լանդշաֆտներ:

Հոդվածներ է գրել «The Sydney Morning Herald» և «Horticultural Magazin» ամսագրերում:

Ատկինսոնը նաև Ավստրալիայի առաջին կին գրողներից է: Ավստրալուհի կնոջ գրած առաջին՝ «Gertrude the Emigrant» (1857) վեպի հեղինակն է:

Ընտրված մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Gertrude the Emigrant: A Tale of Colonial Life by an Australian Lady (1857)
  • Cowanda: The Veteran’s Grant: an Australian Story by the Author of Gertrude (1859)
  • Debatable Ground of the Carlillawarra Claimants (1861)
  • Myra (1864)
  • Tom Hellicar’s Children (1871)
  • Bush Home
  • Tressa’s Resolve (1872)

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Atkinson, C. Louisa W., botanical collector». Council of Heads of Australasian Herbaria Australian National Herbarium Biographical Notes. Վերցված է 17 January 2019-ին.
  2. Lawson (1988) p. 69, 73, 79, 74, 75, 76, 71, 81, 72

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]