Jump to content

Մասնակից:Արփինե Դավթի Մարգարյան/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

ՀԱՄԱՉԱՓՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՏԻԵԶԵՐՔՈՒՄ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  ՀԱՄԱՉԱՓՈՒԹՅՈՒՆ:«Համաչափություն» ասելով հավանաբար շատերը հիշում են բյուրեղների հարթությունների գեղեցկության, ճարտարապետական գլուխգործոցների համապատասխաության կամ զարդաքանդակների նրբագեղության մասին: Սակայն համաչափությունը Տիեզերքում ոչ թե պարզապես գեղեցկությունն է, այլ նաև հատուկ կանոնավորությունը,օրինաչափությունը,որ շատ գործընթացների ընթացքն է ղեկավարում (ուղղորդում): Այս պնդումը կարելի է ամրապնդել ֆիզիկայի տարբեր վոլորտնորից օրինակներով: Բայց ինչ է նշանակում համաչափությունը Տիեզերքում և ֆիզիկայի ինչ կանխադրույթներ(պոստուլատներ) է այն ծնունդ տալիս: Դա ապշեցուցիչ է: Բյուրեղների համաչափությունն առնչվում է դիսկրետային տեսակին, ասենք` գրաֆիտի բյուրեղյա վանդակի կանոնավոր վեցանիստ պրիզման կարելի է ինքն իր հետ համեմեատել միանգամայն որոշակի անկյուններով շրջադարձի (պտտեցնելու) դեպքում-60° ,120° ,180° և այդպես շարունակ:
              
  Սակայն համաչափությունը կարող է լինել նաև անընդհատ, ինչպես գլանի մոտ, որը համընկնում է ինքն իր հետ առանցքի շուրջ ցանկացած անկյան տակ շրջադար-ձի դեպքում:
  Եթե համակարգն ունի որոշ անընդհատ համաչափություն, ուրեմն տեսական մեխանիկայից Նյոտերի հայտնի օրենքի համաձայն այդպիսի համակարգում կատարվում է այդ համաչափությանը համապատասխան որոշակի մեծության պահպանման օրենքը: Օրինակ, մեր Տիեզերքի տարածությունը միատարր է, նրանում գործըն-
թացների ընթացքի համար նշանակություն չունի, թե որ կետում են դրանք տեղի ունենում(բնականաբար, եթե արտաքին բոլոր պայմանները նախկինն են մնում): ԱՅԴ ՀԱՄԱՉԱՓՈՒԹՅՈՒՆԻՑ ԲԽՈՒՄ Է ԻՄՊՈՒԼՍԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՕՐԵՆՔԸ: Դրանից բացի, տարածությունն իզոտրոպ է, կոորդինատների առանցքների ուղղությունը չի ազդում գործընթացների վրա: Այստեղից հետևում է իմպուլսի մոմենտի պահպանման օրենքը: Միատարր է նաև ժամանակը,գործընթացները կախում չունեն այն բանից,թե որ պահին են դրանք սկսվում:Այդ,թվում է թե բնական փաստերից հետևում է ոչ ավել,ոչ պակաս` ԷՆԵՐԳԻԱՅԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՕՐԵՆՔԸ: 
ՔԱՌԱՉԱՓ ՏԱՐԱԾՈՒԹՅԱՆ-ԺԱՄԱՆԱԿԻ ՄԵՋ  ԿՈՈՐԴԻՆԱՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՇՐՋԱԴԱՐՁԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՄԱՉԱՓՈՒԹՅՈՒՆԸ ՈՉ ԱՅԼ ԻՆՉ Է,ՔԱՆ ՀԱՐԱԲԵՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՅՏՆԻ ՍԿԶԲՈՒՆՔԻ ՄԵԿ ԱՅԼ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄ:
Միկրոաշխարհի ֆիզիկայում`այդուհանդերձ,ավելի ավելի կարևոր են համաչափության դիսկրետ տեսակները,որոնք այստեղ շատ ավելին են, քան մեզ համար բյուրեղագիտության կամ դասական մեխանիկայի մեջ: Այդպես, միմյանց միջև բացարձակապես համաչափ են(անզանազանելի են) միատեսակ մասնիկները: Այդ համաչափությունից հետևում է,մասնավորապես,որ կիսատ(կիսալրիվ) սպինով մասնիկները(ֆերմիոնները) ենթարկվում են բոլորովին այլ վիճակագրական օրենքների, քան լրիվ սպինով մասնիկները(բոզենները): Որոշ մաթեմատիկական իմաստով համաչափ են պրոտոնը և նեյտրոնը,դրական,բացասական և չեզոք պի-մեզոնները, շատ այլ մասնիկներ: Հենց դա է ֆիզիկոսներին  թույլ տալիս կռահել դեռ չհայտնաբերված մասնիկների հատկությունները:
  ժամանակակից պատկերացումների համաձայն` նույնիսկ վակուումն ունի հատուկ <<ներքին>> համաչափություն: Որոշ տեսությունների համաձայն` անցյալում վակուումում կարող է տեղի ունեցած լինեն վերակառուցումներ, համաչափության փոփոխմամբ փուլային անցումներ, որոնց դեպքում ահռելի էներգիա է արտադրվել (այն բանի նման,թե ինչպես է բոլորին հայտնի փուլային անցման`ջրի սառեցման դեպքում ջերմություն արտադրվում):
  Ինչպես տեսնում ենք, համաչափության դերը' ՄԵՐ ԱՇԽԱՐՀՈՒՄ ՇԱՏ ՄԵԾ Է: Սակայն, միգուցե  ավելի մեծ է այսպես կոչված  համաչափության ինքնաբերաբար խախտումների դերը: Հասկանալու համար,թե ինչ բան է դա,պատկերացնենք գնդիկ,որն ընկնում է փողրակով շրջապատված կիսագնդի վերին կետի վրա:
                
  Որպեսզի այդպիսի համակարգում չխախտվի համաչափությունը, գնդիկը պետք է մնա նույն տեղում, որտեղ ընկել է, բայց այդպիսի դրությունն էներգետիկորեն ձեռնտու չէ և այդ պատճառով անկայուն է: Գնդիկն անխուսափելիորեն կսահի դեպի փողրակի որևէ կետ, որը մինչ այդ որևէ կերպ չէր առանձնանանում մյուսներից:
  Համաչափության ինքնաբերական(սպոնտան) խախտումը գտնվում է թույլ և էլկտրամագնիսական փոխազդեցությունների միասնական տեսության հիմքում. հենց դրանով է բացատրվում զանգվածի հայտնվելը միջանկյալ վեկտորային բուլոնների մոտ, մասնիկներ, որոնք փոխադրում են այդպիսի փոխազդեցությունը: Համա-
չափության խախտման հետաքրքիր դեպք է հանդիպում կենդանի բնության մեջ:
            ՀԱՄԱՉԱՓՈՒԹՅԱՆ ԽԱԽՏՈՒՄԸ ԿԵՆԴԱՆԻ ԲՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ
  19 և 20 ամինաթթուների մոլեկուլները, որոնցից է կազմված ցանակացած բնական սպիտակուց, գոյություն ունեն երկու հայելային-սիմետրիկ(համաչափ) վերափոխություններում(մոդիֆիկացիաներում), բայց կենդանի օրգանիզմների կազմի մեջ մտնում են միայն ձախ ամինաթթուները: Եթե նույնիսկ սպիտակուցը արհեստականորեն
սինթեզենք աջ ամինաթթուներից, այն չի յուրացվի օրգանիզմի կողմից, աջ ամինաթթուները կենսաքիմիական փոխազդեցության(ռեակցիայի) մեջ չեն մտնում:Կենդանի օրգանիզմներում համաչափության խախտումը հանդիպում է նաև մակրոսկոպական հարթության վրա, ասենք' մարդու սիրտը գտնվում է կրծքավանդակի ձախ կողմում, և ոչ թե կենտրոնում: Բացառված չէ, որ իր գոյությամբ կյանքը պարտական է համաչափության ինքնաբերական խախտումներին: