Մասնակից:Արտյոմ Աբրահամյան/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սամանթա (Սեմ) Բռաուն (անգլ.՝ Samantha Brown), բրիտանական երգչուհի, երաժիշտ, երգերի տեքստերի հեղինակ։ Հայտնի բրիտանական ռոքնռոլ երգիչ Ջո Բռաունի ու երգչուհի Վիկա Բռաունի դուստրը:

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Բռաունը հայտնի է իր արտահայտիչ կատարման յուրաձևությամբ,տարբեր երաժշտական ոճերի հեշտորեն միախառնման ունակությամբ: Առավել հայտնի է նրա «Stop!» երգը (1988 թվականի սինգլ): Նույն թվականին նա թողարկել էր նույնանուն ալբոմը, որը վաճառվել էր ավելի քան 2 միլիոն պատճեն ամբողջ աշխարհում: April Moon (ապրրիլյան լուսին, 1990) երկրորդ ալբոմի մեջ ընդգրկվել էին այնպիսի հիթեր, ինչպես «With A Little Love» և «Kissing Gate» երգերը, որոնք ցույց էին տվել Բռաունի երգեցողական ու բանաստեղծական վարպետության աճը:

Բռաունը ասել էր, որ իր բեմական հաջողությունների շրջանի հենց սկզբից, նա երբեք հետաքրքրված չէր «աստղ» լինելու մեջ, նա նախընտրում էր երաժշտություն ստեղծելը՝ իր ու իր ունկնդիրների համար: Այդ, սակայն, միայն օգնել էր նրան առաջի երկու ալբոմների վրա աշխատելու ընթացքում, թեև հետագայում (հատկապես այսօր), Բռաունի անփոխզիջականությունը խոչընդոտել էր նրա՝ ձայնագիր ընկերությունների հետ աշխատանքին:

Սեմ Բռաունի երրորդ ալբոմը՝ 43 Minutes -ը, մռայլ, հավանաբար խորապես անձնական աշխատանք, գրված այն ժամանակ, երբ նրա մայրը մահանում էր քաղծկեղից: Բռաունի A&M Records լեյբլը դժգոհ էր այդ ալբոմից և ցանկացավ այդտեղ ավելացնել մի քանի հնարավոր հիթ, բայց Բռաունը մերժեց առաջարկը, գնեց ոսկե սկավառակներ և հրատարակեց իր ալբոմի ոչ մեծ տիրաժը, իր սեփական Pod Music լեյբլով: Սակայն, հետագայում ալբոմը վերահրատարկվեց, և հիմա այն շատ դժվար է գտնել,ուստի այն կոլեկցիոներների որսի առարկա է:

1995 թվականին նա եղել է բեք-վոկալիստ Փինք Ֆլոյդ խմբի «P.U.L.S.E.» համերգում[1]

1995 թվականին Բռաունը Fish երգչի հետ իբրև դուետ երգում է «Just Good Friends» երգը, որը հիթ-շքերթներում գրավում է բարձր հորիզոնականներ: 1997 թվականին, Demon Records անկախ լեյբլը հրատարակում է նրա Box ալբոմը, որի երգերը գրվել են Մարիա ՄաքՔիի հետ համագործակցությամբ։

2000 թվականին Սամանթա Բռաունը հրատարակել էր ReBoot ալբոմը։

Մենակատար երգեցուղությունից բացի, նա հաջողակ էր բեկ-վոկալիստի դերում, նաև մի քանի անգամ միախմբվել էր առանձին երգիչների հետ։ Նա նաև աշխատում էր Pink Floyd, Deep Purple և այլց հետ։

Նա կատարեց Ջորջ Հարիսոնի հիծատակին նվիրված համերգին Ջորջի "Horse to the Water" երքը 2002 թվականին։ Այդ կատարման հոլովակը չկա, այն կարելի է տեսնել միայն "Concert for George"

2003 թվականին նա սկսեց աշխատել Homespun խմբի հետ, որը The Beautiful South անսամբլի Դեյվ Ռովերեյի նախագիծն է։ Նրանք թողարկեվին 2 ալբոմ։

2006 թվականի վերջին, նա շրջագայեց Մեծ Բրիտանիայում՝ լինելով հատուկ հյուր իր հոր շոուում

2007 թվականին, նո թողարկեց Of The Moment ալբոմը։ Նույն թվականի հոկտեմբերին նա վերադարձավ ամենալավերի տասնյակը , երբ նրա՝ Ջուլսե Հոլանդի Best of Friends ալբոմի մեջ մտած «Valentine Moon» երգը դարձավ իններորդը։


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Pink Floyd - Pulse Full Concert 1080p - YouTube» (ռուսերեն). YouTube. Վերցված է 2019-03-09-ին.