Jump to content

Մասնակից:Արսինե Քորոցյան/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կարդացի Չարենցի ՙՙՏաղ անձնական՚՚ բանաստեղծությունը, որը իմ կարծիքով Չարենցի կյանքում ինչ-որ փոփոխության մասին է: Չարենցը ասում է, որ պիտի լքի իր ծննդավայրը ու օտար ճամփաներով պիտի գնա դեպի իր երազները, երազանքները: Չարենցը խոսում է նաև մարդկանց անտարբերության ու բթության մասին: Ասում է, որ մարդիկ աչքերը փակ հրճվում ու ՙՙԹնդում՚՚ են, իմ կարծիքով այդ բառը շատ տեղին է օգտագործված: Ինձ թվում է, որ այդ ժամանակ Չարենցի կողքին ոչոք չի եղել, ոչ ոք չի նկատել նրա մտածմունքները: Այդ պատճառով նա ուզում է գնալ իր երազանքների հետևից, իր ՙՙԱստղային երազների ճանապարհով՚՚:

Բանաստեղծությունը՝

Թողած Կարսում, գետի ափին, տունս՝ շինված անտաշ քարով,

Կարսը թողած, Կարսի այգին ու հայրենի երկինքը մով Եվ Կարինե Քոթանճյանին անգամ չասած մնաս բարով Ա՜նց եմ կենում հիմա օտար քաղաքների ճանապարհով: Անց եմ կենում. շուրջս -մարդիկ, շուրջս դեմքեր հազա՜ր-հազա՜ր. Շուրջս աշխարհն է աղմկում, մարդկային կյանքն անհավասար. Եվ ո՞վ կասի՝ ինչո՞ւ ես դու, – ո՞վ կասի, թե ո՞ւր հասար, Դեմքերը, ախ, բութ են այնպես՝ կարծես շինված են տապարով:

Գորշ, տաղտկալի ու խելագար երգ է կարծես այս կյանքը մի.

Ինչ-որ մեկի սրտում բացված վերք է կարծես այս կյանքը մի, Եվ ո՞ւմ համար, էլ ո՞ւմ համար կարոտակեզ երգեմ հիմի Սիրտս՝ լցված տարիների սեղմ արճիճով ու կապարով: Բայց շուրջս թող որքան կուզե աշխարհը այս խնդա, ցնդի – Ես -հաշմանդամ ու խելագար ու հավիտյա՜ն վտարանդի՝ Դեպի երկի՜նք պիտի գնամ, դեպի եզերքը Ամենտի – Իմ բա՜րձր, հին ու աստղային երազների ճանապարհով… Ու էլ ամե՛ն մեղքի համար սիրտս հիմա ունի ներում. Պիտի անդարձ ես հեռանամ, պիտի գնամ՝ ա՛չքս է հեռուն. Թե Կարինե Քոթանճյանին տեսնեք Կարսի փողոցներում – Ասե՛ք նրան՝ Չարենցն ասավ -մնաս բարո՜վ, մնաս բարո՜վ…

1919թ.

Լուսանկարներում՝ Կարս քաղաքի համայնապատկերն է, Սուրբ Առաքելոց եկեղեցին, Կարսի բերդն ու Կարս գետը, Վարդանի կամուրջը, տունը՝ շինված անտաշ քարով,Կարսի այգին ու հայրենի երկինքը մով…

Հարցեր և առաջադրանքներ

1. 4-6 նախադասությամբ արձակ ձևակերպիր «Տաղ անձնականի» բովանդակությունը:

Բանաստեղծության մեջ Չարենցը ասում է, որ լքում է իր ծննդավայրը, այգին ու տունը: Չարենցը, գրում է նրա մասին, թե ինչպես է անցնում օտար քաղաքների ճանապարհներով, թե ինչ նոր իրավիճակներ է տեսնում, նոր մարդկություն: Բանաստեղծության առաջին մասում Չարենցը նկարագրում է իր շրջապատը, իր ճանապարհը, իսկ երկրորդ մասում արդեն իր կարծիքն է արտահայտում այդ ամենի մասին: Չարենցը խոսում է իր հույզերի մասին, ասում է, որ ինչքան էլ աշխարհը ուրախ լինի նա չի կարող ուրախանալ մնացածի հետ, նա պիտի անցնի գնա դեպի իր երազանքները: Չարենցը բանաստեղծության մեջ նշում է նաև Կարինե Քոթանջյանի անունը՝ ում նա այդպես էլ չէր հասցրել հրաժեշտ տալ:

2. Հավաքիր տեղեկություններ Եղիշե Չարենցի ծննդավայրի, Կարսի Սուրբ Առաքելոց եկեղեցու, Կարինե Քոթանճյանի մասին և բանավոր ներկայացրու դասարանում:

Կարսի Սուրբ Առաքելոց եկեղեցի, հայկական եկեղեցի էր պատմական Այրարատ նահանգում՝ Կարս քաղաքում։ Ներկայումս գործում է որպես մզկիթ։ Սուրբ Առաքելոց եկեղեցին կառուցվել էԿարսում՝ 940-ական թվականներին, Աբաս Բագրատունու օրոք։ 1579 թվականին օսմանյան թուրքերը եկեղեցին վերածում են մզկիթի իսկ, այնուհետև, երբ Կարսը գտնվում էր Ռուսաստանիվերահսկողության տակ, եկեղեցին վերածվում է ռուս ուղղափառի։. Այնուհետև, 1917 թվականին, երբ Կարսը կրկին անցնում է թուրքերի տիրապետության տակ, Սուրբ Առաքելոց եկեղեցին հերթական անգամ վերածվում է մզկիթի։ 1918-ին՝ Հայաստանի առաջին հանրապետության հռչակման ժամանակ, տաճարը գործում էր որպես հայկական եկեղեցի: Այնուհետև 1920 թվականին, Սուրբ Առաքելոց եկեղեցին կրկին փոխարկվում և վերածվում է մզկիթի։

ԿԱՐՍԻ Ս. ԱՌԱՔԵԼՈՑ ԵԿԵՂԵՑԻ, կառուցել է Աբաս Ա Բագրատունի թագավորը` X դ. Հայաստանի մայրաքաղաքը Շիրակավանից Կարս տեղափոխելուց հետո: Կարսի Ս. Առաքելոց եկեղեցին պատկանում է քառախորան, կենտրոնագմբեթ մաստարայատիպ եկեղեցիների թվին: Ունի հս., հվ. և արմ. ճակատներից դուրս շեշտված, արտաքուստ հնգանիստ խորաններ, Ավագ խորանի երկու կողմերում` ուղղանկյուն ավանդատներ: Գմբեթի 12-նիստանի թմբուկը հարդարված է կամարաշարով: Նիստերի հատման անկյուններում կան մարդկանց պարզունակ պատկերաքանդակներ (ենթադրաբար` 12 առաքյալների): Լայնաթռիչք գմբեթը հենվում է խորանների գմբեթարդներին և անկյունային տրոմպներին: XVI դ. թուրքերը եկեղեցին վերածել են մզկիթի:

1877-ին (Կարսը ռուսական զորքերի գրավելուց հետո) Կարսի Ս. Առաքելոց եկեղեցին վերաօծվել է որպես ուղղափառ եկեղեցի: Հվ., հս. և արմ. մուտքերի առջև կցվել են պորտիկներ, իսկ արլ. ճակատի ողջ երկայնքով` թաղածածկ սրահ, որոնք աղճատել են եկեղեցու ճարտարապետական տեսքը: Ներսում` Ավագ խորանում, քարակերտ խաչակալ է դրվել: 1918-ին, Կարսը վերստին թուրքական տիրապետության տակ անցնելուց հետո, եկեղեցին կրկին վերածվել է մզկիթի: 1920-ական թթ. թուրքական իշխանությունները որոշել են եկեղեցին քանդել, ինչը չի իրագործվել: 1950-ական թթ. օգտագործվել է որպես պահեստ, ավելի ուշ` դարձել թանգարան: