Մասնակից:Արուս Ալավերդյան/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Անվան ծագումնաբանություն

Շոշը Արցախի բարբարում նշանակում է մատաղ ճյուղ, նաև ուռուցք, ցցվածք: Ավելի քան 4.5 հազ. Տարի առաջ Շոշ է կոչվել շրջապատից ներանձնացած սեղանանման այն բարձրավանդակը, որի վրա 1752 թվականին կառուցվել է Շուշի բնակավայրը, քաղաք է դարձել 1840-ին: Շուշի տեղանունը նույն Շոշ անվան ձևափոխություն է: Քաղաքն իր անվանումը ստացել է բարձրավանդակի անունից:

ԼՂՀ Ասկեռանի շրջանի Շոշ` Շուշիքենդ համայանքը տեղաբաշխված է հանռապետության կենտրոնական հատվածում: Ասկերան շրջկենտրոնից գտնվում է 26 կմ, իսկ Ստեփանակերտից` 8 կմ հեռավորության վրա: Համայնքը լեռնային է ունի 6917.1 հա տարածք, որից 2876.08 հա գյուղատնտեսական նշանակության, 3686.72 հա անտառային հողեր: Շոշ համայնքի սահմանային գոտով է հոսում Կարկառ գետի վտակը: Շոշ համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 641 մարդ, կա 184 տնտեսություն: Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ` անասնապահությամբ և հողագործությամբ: Համայնքում գործում են գյուղապետարան, մշակույթի տուն, բուժկետ, միջնակարդ դպրոց, որտեղ սովորում են 68 աշակերտներ:

18-րդ դարում Պարսկաստանից եկած հայերը սկզբում բնավորվել են Դիզակում, սակայն մեծ թիվ կազմելու պատճառով ստիպված են եղել տեղափոխվել Շոշ գյուղի վերևի հատվածը, որը սկզբից կոչվել է Տուն-տնատեղ: Տեղանքը սակավաջուր էր, այդ պատճառով բնակիչները իջել են ներկայիս գյուղի տարածքը, որն արդեն բնակեցված էր: Այնտեղ կար հորդառատ աղբյուր, որը բավարարում էր ողջ գյուղի բնակչությանը: Պարսկաստնից եկած հայերը գյուղն իրենց հայրենի քաղաքի անունով կոչել են Շոշ: «էս շինացեք Հուդրութա թիրափան ըն յէկալ` Մյուլքի բաղ ծյօրական: Ըռըչան մի էրկու հօքիյըն իլյալ, շօռ կյալավ յէկալըն, վէր շինատըղ քըթէնան: Հըսալըն ըստըղ, դինջացալ,տղէն հավան կացալ: Վէռ հըղէյըն իլալ, թա քինին, մըսլըհաթն ըռալ, մի ծառու շօշ տընգալ, հանցու վէր քօչին կյան, տըղը քթէնան: Էս շօշտ էլ շըմալա տւվալ, ծառ տըռալ: Յէտնան ըտահանք յէկալըն ըստըղ տընըվերվալ, շէն շինալ, անումըն էլ էլ շօշ ընուման տիրալ Շոշ/Շուշքենդ»:

Շոշը հայտնի է իր աղբյուրներով: Ամենահին և ամենահայտնի աղբյուրը Լալիկն է, ոռը կառրուցվել է 1866 թվականին` Բուխան և Ավետիս եղբայրների կողմից: Աղբյուրի անվան շուրջ կան մի շարք ավանդազրույցներ, որոնցից առավել տարածվածը մեզ է ներկայացրել գյուղի բնակիչ յաշա Թադևոսյանը.«Գյուղում բնակվում էր մի ընտանիք, նրանք ունեին մի աղջիկ, որը համր էր: Օրերից մի օր աղջկա հայրը երազ է տեսնում, որտեղ Աստված հրեշտակը մոտենում է նրան ը ասում, որ եթե ինքը աղբյուր կառուցի, ապա աղջկա լեզուն կբացվի: հայրը կառուցում է աղբյուրը, և աղջկա լոզուն բացվում է, սակայն աղբյուրի անունը մնում է Լալիկ»: Հայտնի աղբյուրներից է նաև Շաղասարը, Ուքին, Երեց կամ Օրից(1913), Սոփին(1897), Սալը, Քարը, Պրպտանը, նաը թթի բաղերով` Բադունց, Շիլաքար, Քաչալ Բաբունց, Դեր Միքելանց, Յարամիշանց և այլն: Հայտնի վայրերից են Բդուռուն, Սվածորը, Ծվատեղը, Ճաք քարը, Կարմիր քարը:

Շոշը նշանավոր էկամուրջներով, առավել հայտնի Ձախլիկ է կամ Ճղացաձորի կամուրջը, որը գտնվում է գյուղից 1 կմ արևմուտք` Կարկառ գետի վրա (17-18 դարեր):

Շոշը սկզբնական շրջանում եղել է Վարանդա գավառի գյուղերից: «Գաւառս Վարընթոյ(Վարանդա), ի գաւղս որ կոչի Շուշոյ»: Փաստորեն գյուղը պատկանել է մելիք Շահնազարյաններն եղել է նրանց կալվածքներից մեկը: 1827 թվականի դեկտեմբերի 9-ի` ցարական կառավարության ընդունած նոր օրենքով Անդրկովկասը բաժանեց 5 նահանգների: Լեռնային Ղարաբաղը մտավ Ելիզավետպոլի նահանգի կազմի մեջ: Ղարաբաղի կենտրոններից մեկը դարձավ Շուշօն, որի մեջ ներառվեց ամբողջ Վարանդան:

Շոշուն Ավան յուզբաշու ժամանակ գտվում էր այն ժայռապատ բարձրության վրա, որ հետո դարձավ «Շոշվա ղալա» (բերդ), հետևաբար այժմ էլ Շոշու գյուղն իր անունը բերդից է ստացել քան անուն է տվել բերդին: Սակայն մենք համաձայն չենք Լեոյի տված տեղեկության հետ, քանի որ Շոշ գյուղն ունի ավելի հին պատություն, քան Շուշի քաղաքի բերդը: Շոշ գյուղի պատմությունը սկսվում է 14-15-րդ դարերից, իսկ Շուշի քաղաքի բերդը հիմնադրվել է 18-րդ դարում, երբ սարիջալլու ցեղի առաջնորդ Փանահը մտա Ղարաբաղ և հաստատվեց այնտեղ: Մինչ այդ Շուշիում ոչ մի բնակատեղի չի եղել: Այստեղի արոտավայրերն ու վարելահողերը պատկանել են Շոշ գյուղի բնակիչներին, որն արևելյան ամրոցից գտնվում է 6 վերստ հեռավորության վրա: Պատմաբանների մի մասը` Րաֆֆի, Ղ. Ալիշան, Մ. Բարխուդարյանց, ևս հակված են այն կարծիքին, որ Շուշին իր անունը ստացել է Շոշ գյուղից: « Մի կողմից, բերդի կառուցումը առաջ տանելով, մյուս կողմից պատերազմը առաջ մղելով, երկու դաշնակիցները շոտով վերջացրին շինությունը և Շոշի ավանի հայ բնակիչներին, տեղափոխելով այստեղ, բերդը կոչվեցավ Շոշի կամ Շուշի»: Սրանից կարող ենք եզրակացնել, որ գյուղը իր մեծության պատճառով կոչվել է ավան:

Պատմական սկզբանղբյուրներում Շոշ գյուղի վաղագույն հիշատակությունը վերաբերվում է 1422 թվականին: Այստեղ արտագրված Ավետարանի հիշատակարանում վկայված է. «Գրեցաւ սուրբ Ավետարանս ձեռամբ յոգնամեղ և ապիկար գրչի տէր Մանուելի ի թուականութեանս հայոց ՊՀԷ ի յաշխարհիս աղուանից, ի վիճակս Ամարասայ, ի գեղս Շուշու կոչեցեալ, ընդ հովանեալ սուրբ Աստուածնածինս ի կաթթղիկոսութեան տէր Յոհանիսի»: Սակայն նշենք, որ այս փաստը կեղծվում է Բակուր Կարապետյանի կողմից. «Կատարեցի... զմաքրափայլ Աւետարանս ի փառս նմանե գաւարս Վարընթոց, ի գաւարս, որ կոչի Շուշոյ,... Անդ հովանեաւ սուրբ Աստուծածնին: Գրեցաւ ի թվականութեանս ՌԻԴ» (1575): Իրականում պետք է լինի այսպես. «Ի Փոսա նահանգ (Չուխուր Սաադի կամ Երևանի նահանգ) գաւարս Վարընթոյ (Վարանդա), ի գաւղս որ կոչի Շուշոյ և ընդ հովանեաւ սուրբ Ստեփանոսիս... և ընդ հովանեաւ սուրբ Աստվածածնին»: Գյուղի հին գերեզմանատան տապանագրերում (13-17 դարեր) բազմիցս կրկնվում է «Շօշոյ» տեղանունը: Փաստորեն այստեղից կարող ենք հետևություն անել, որ գյուղը արդեն 13-րդ դարում անուն ուներ և բնակեցված է եղել ավելի վաղ: Շուշի գյուղում երկու եկեղեցիների արկայությունը վկայում է նրա բազմամարդության մասին: Գյուղում պահպանվել են 1458, 1651, 1655 և 1712 թվականների հայերեն վիմագիր արձանագրությունները, որոնք վկայել են գյուղում կյանքի անընդհատականության մասին: Երկու եկեղեցիներից մեկը գտնվում է հյուսիսային եզրի գերեզմանատան մեջ, ու հնում եղել են հին խառքարեր և կենցաղային քանդակներով տապանաքարեր: Երկրորդ եկեղեցին գյուղամիջումն է (այժմ վերին թաղ): Անտաշ քարերով կառուցված այս եկեղեցին հայտնի է սուրբ Ստեփանոս անունով, մուտքը հյուսիսից, որի ճակատաքարին հա վնասված մի արձանագրություն, որ դերևս Մ. Բարխոըդարըանցի ժամանակ դժվար ընթերնելի է եղել: Եկեղեցու հյուսիսային մուտքի վրա գրված է. «Փոքր ծոթով ու դա... հասայ քեւ Տէր. Ուտարք շինեցաք զՍուրբ Ամենափրկիչ եկեղեցիս յիշատակ հոգոց մերոց և ննջեցելոց ի հայրապետութեանտեարն Երեմիայի... և ի մերոցս նահանգի աթոռն, որ Ղույ (?) տէր Գրիգոր տէր Դաւիթ եպիսկոպոսաց. ես մեղաւոր... տէր Դաւիթ էրեցս պատճառ յիշ (ատակի) ի Տէր հանդերձ ԺԵ. Քահանայիս, զտէր Առաքել քահանայն յիշեցէք ի Տէր, թվ. ՌՃԴ. Էր, յաղաւթս յիշեցէք: Տէր Յիսուս Քրիստոս ողորմեա ննջեցելոցն»: Առաջին եկեղեցու մի լուսամուտի մեջ, որը կիստ վնասված է, «Թվ. ՋԷ. (1458) ես Ղոչ սարկաւագ գոյարեցի (կանգնեցի՞) խաչս ազիզա մաւր իմ»:

Գյուղի առաջին բնակիչները եկել են Արևմտյան Հայաստանից և Պարսկաստանից: Նրանք սկզբում ապրել են վրաններում և գետնափոր տնակներում: Գաղթականներից ոմանք եղել են արհեստավորներ` կոշկակար, թիթեղագործ, ոսկերիչ, պայտառ, երկաթագործ, փայտագործ, իսկ ոմանք էլ զբաղվել են այգեգործությամբ, հողագործությամբ և անասնապահությամբ: Մինչև առաջին եկեղեցու կառուցումը գյուղում կար 700 ծուխ, թե որքան է եղել բնակչության թիվը մինչև 19-րդ դարի սկիզբը հայտնի չէ: հաջորդ տեղեկությունը, որ հայտնի է բնակչությանը թվի մասին, վերաբերվում է 19-րդ դարի 20-ական թվականներին, այն է 150 ծուխ: 18-րդ դարի առաջին տասնամյակում, երբ ձևավորվում են սղնախներ, ձևավորվում է նաև Շոշի սղնախը: Այստեղ են հաստատվում Ավան և Թարխան հարյուրապետները: Ավան(Ավան) յուզբաշին հայ ազգային ազատագրական պայքարի կարկառուն դեմքերից է: Նա ծնվել է 1670 թվականին Ղարաբաղի Շոշ գյուղում: 18-րդ դարի սկզբին նա նշանակվում է Շիրվանում գտնվող միավորված ջոկատների հրամանատար: 1712 թվականին ընտանիքով տեղափոխվում է հայրենի գյուղը` իր հետ բերելով մի խումբ շիրվանցիներ: Ավանը և Թարխանը ընտրել են Շոշից մի քանի կիլոմետր հարավ գտնվող անառիկ տեղանք և ամրացրել այն, որը կոչվել է Շոշի սղնախ և այժմ էլ գոյատևում է որպես Սղնախ անունով գյուղ: Շոշ գյուղը սղնախ լինելու ոչ մի հարմարություն չուներ և և գտնվում էր ստրատեգիական անբարենպաստ դիրքում, մինչդեռ այդ սղնախը շրջապատի վրա իշխող, բնականից դժվարամատչելի մի վայր էր, որտեղ վտանգի§ դեպքում հավաքվում էին շոշեցիները` անասուններով, ունեցվածքով և իզաններով: Հայ մելիքները Շոշում են հավաքվել և ռուսական ցարին օգնության նպատակով նամակ ուղարկել, որի մասին վկայություն է տվել 1725 թվականի դեկտեմբերի 19-ի մի զեկուցագրում գեներալ Մատրյուշկինը հայտնի է, որ Ավան յուզբաշին, հավաքելով 10.000 հոգի լավ զինված մարդիկ, մնացել Շոշ սղնախում և բերդ է կառուցում: Այս փաստերը վկայում են, որ Ավան հարյուրապետը լիովին տիրում էր գյուղին մոտ 4-6 վերստ հեռավոության վրա գտնվող Շուշի բերդին և պաշտպանունակությունը ամրապնդել է թուրքերից: Ավան յուզբաշին 8 օր համառորեն պայքար է մղել օսմանյան բանակի դեմ, որը ղեկավարում էր սարը Մուստաֆա փաշան: 1726 թվականի նոյեմբերի 15-ին նա ռուս հրամանատարին հաղորդում է, որ թուրքերը ամբողջ բանակով հարձակվել են շո գյուղիվրա, օգտագործլ են հրանոթներ, 8 օր կռվելուց հետո հետ են քաշվել: Այնուհետև նա 1729 թվականին ռազմական օգնության նպատակով թարխան յուզբաշու հետ տեղափոխվել է Բաքու, սղնախներում թողնելով Հավան Աբրամ յուզբաշիներին, որպեսզի շարունակեն պայքարը: Ավան յուզբաշին մահացել է 1734 թվականին Աստրախանում` 64 տարեկան հասակում:

1826 թվականին պարսկական բանակը այս անգամ 60 հազարանոցբանակով մտնում է Ղարաբաղ և պաշարում շուշի բերդը, որտեղ գտնվում էին գնդապտ Ռեուտի փոքրաթիվ զորքերը: Երբ Աբաս Միրզան պաշարում է Շուշու բերդը այդ օրը մի աղքատ կին իր ամուսնու հետ ցորեն էին տարել ջրաղացները աղալու: Այդ ջրաղացները պատկանում էին Շոշգյուղի բնակիչներին: Դրանք ձգվում էին Հունոտ գյուղից մինչև Ջաղացի ձորը, որն իր անունը ստացել է քառասուն ջրաղաց ունենալու պատճառով: Սակայն նույնիսկ այդ ջրաղացները չէին հերիքում գյուղի բնակչությանը: Այդ ջրաղացներից միայն Յարամիշյանների ջրաղացն է մնացել կանգուն: Պարսիկ սարվազները հարձակվում են նրանց վրա, սակայն կինը մի կողմից քարշ է տալով պարկը մյուս կողմից պատերազմելով պարսիկների հետ կարողանում է մտնել Շուշու բերդը և փրկել իր երեխաների միակ ապրուստի միջոցը: Այդ կինը պատմության մեջ է մտել իր քաջության համար: Գիշերը բերդում գտնվողները իջնում են գյուղի ջրաղացները ցորենը աղում և բարձրանում բերդ: դա է պատճառը, որ Աբաս Միրզան մի քանի անգամ փորձել է վերցնել իր համար ատելի ջրաղացները սակայն գյուղացիներից սաֆար և Ռոստոմ Թրխանյանները հերոսությամբ պաշտպանել են դրանք: 1826 թվականին շոշեցիները զորավոր կերպով ընդդիմացան պարսիկներին, դուրս ելան նրանց բանակների դեմ, պարսիկների արյամբ ներկեցին Կարկառ գետը: Նրանք հավատարմություն ցուցաբերեցին Ռուսաց կայսրությանը և մեծ պարգևների ու գոհունակության արժանացան կայսեր կողմից: Ղարաբաղում չկային այնպիսի կռվողներ, ինչպիսիք այս գյուղացնիները: Այս տեղեկություններից հետոհաջորդ տվյալները վերաբերվում են 19-րդ դարի երկրորդ կեսին` գյուղի բնակչությանը: Առաջին տեղեկություններ հայտնողը Մակար Բարխուդարյանը եղել է Եղիշե ավագ քահանա Գեղամյանցը, որի տվյալների համաձայն Շուշիքենդում կար 350 ծուխ, որի մասին նրան հայտնի է Արցախի կոմիստորիայի անդամներից մեկը: 1892 թվկանին Խաչիկ վարդապետ Դադյանը շրջել է Ղարաբաղի գյուղերով: Լինելով Շոշում տեղեկությունն է տվել ազգաբնակչության մասին:

19-րդ դարի 80-90-ական թվականններին Շոշը իրա մեծամասնությամբ համարվում էր Ղարաբաղի երկրորդ գյուղը Գետաշենից հետո:

Գյուղացիները զբաղվում էին այգեգործությամբ, բանջարաբուծությամբ և գինեգործությամբ: Գյուղում զարգացած էր մետաքսագործությունը: Ըստ բնակիչը Կառլեն Ավագյանի մեխանիկական ֆաբրիկան գերծարկվել է գյուղում 1873 թվականին մեծահարուստ Ներսեսովի կողմից, որտեղ աշխատում էր երեսունից ավելի մարդ, ինչի մասին գրում է նաև Աբրամ Կիսիբեկյանը: Ավագյանը նաև տեղեկացնում է այն մասին, շոշեցիներ Նիկոլայ, Ավետիս և Մկրտիչ Պետրոսյանները Շուշի քաղաքում ունեին ոսկերչական արհեստանոցներ, որոնց արտադրանքը սպառվում էռ Մոսկվայում, Վարշավայում և Վլադիկավկազում: Շուշիում գինու գործարան ուներ Սանթուր Սուլեյմանյանը(Սրչանց): Տարածաշրջանում մեծ համբավ են ունեցել շոշեցի թիթեղագործները: Այսօր էլ թիթեղագործ վարպետները հայտնի են Ղարբաղում:

Արխիվային մի փաստաթղթում նշվում է, ոռմինչև 19-րդ դարի 70-ական թվականները Արցախի թեմի որոշ գյուղերում, նաև Շոշ` գյուղում, գործում էր եկեղեցական ծխականդպրոց` 15 աշակերտներով:Կան տվյալներ,որ գյուղի Աստվածածին եկեղեցուն կից գործել է դպրոց, որտեղ դասավանդում էր տեր Առաքել քահանան: Հայ եկեղեցական ծխական ու վանական դպրոցների 1873թվականին մի ցուցակում դպրոց է ցույց տրված նաև շոշ գյուղում 41 աշակերտով 1 ուսուցիչով: 19-րդ դարի 70-ական թվականների վերջերին, երբ ակտիվանում է Արցախի ժողովրդի հասարակական նախաձեռնությունը նոր դպրոցների ստեղծման գործում, Շոշի հասարակությունը ևս խնդրանքով դիմում է կաթողիկոսին` բացելու ծխական դպրոց: 1884-1885 թվականի ուսումնական տարում բացվում է Գրիգորյան եկեղեցական ծխական դպրոցը` 20 աշակերտով, որտեղ դասավանդում էր 1 ուսուցիչ: 90-ական թվականների կեսերին դպրոցն ուներ 25 շակերտ, 2 բաժանմունք, 1 ուսուցիչ: 1896 թվականին դպրոցը փակվում է և վերաբացվում 1907-1908 ուսումնական տարում: Այս նորաբաց միադասյան երկսեռ դպրոցում սովորում էր 45 աշակերտ, որոնցթվում` 15 աղջիկ, ուներ 2 բաժանմունք, 1 ուսուցիչ:

1908-1909թվականներին դպրոցն ուներ 42 աշակերտ` 25 տղա, 17 աղջիկ, 1 ուսուցիչ և 3 վարժուհի: դպրոցն պահվում էր աշակերտների ուսման վարձով և բաքվաբնակ շոշեցիների կողմից տրված միջոցներով: Այս դպրոցն է ավարտել ականավոր գրականգետ, դոկտոր պրոֆեսոր, գիդության վաստակավոր գործիչ Արսեն Հարությունի Տերտերյանը: Նա որպես ուսուցիչ աշխատել է հայտնի գյուղի դպրոցում: Տերտերյանը գրել է բազմաթիվ հոդվածներ, ուսումնասիրություններ ու մենագրական հետազոտություններ:

Ինչպես հայտնի է Լեռնային Ղարաբաղը խորհրդայնացվել է 1920 թվականին և Շոշ գյուղը մտել է Ստեփանակերտի կազմի մեջ, իսկ 1978 թվականին Ասկերանի շրջանի ձըավորումից հետո նրա կազմի մեջ:

Կոլտնտեսությունը կազմակերպվել է 1930 թվականին: Այն մասնագիտացվել է անասնապահության, բանջարաբուծության և հացահատիկի մշակության ուղղություններով: Ուներ խոշոր եղջերավոր անասունների բտման կետ: 1941 թվականի հունիսի 22-ին Գերմանիայի Խորհրդային միության վրա հարձակմամբ սկսվեց Հայրենական Մեծ պատերազմը: «Զինապարտների մոբիլզացիայի մասին» հրամանագրի համձայն` բանակ էին զորակոչում 1905-1918թվականներին ծնված զինապարտները, հունիսի 23-ից Լեռնային Ղարաբաղում , Հյուսիսային Արցախում և այլուր սկսվեցին համընդհանուր զորահավաքի աշխատանքներ: Շոշ գյուղից բնակ է զորակոչվել 700 մարդ որից ինը մեկ ընտանիքից: Ի դեպ մեր աչքից չի վրիպել այն փաստը, որ Շոշ Ճարտարից ու Տողից հետո Ղարաբաղի երրորդ գյուղն էր պատերազմի մասնակիցների թվով, ինչը ևս մեկ անգամ վկայում է գյուղի մեծության մասին: Մեծ հայրենականը Շոշը 216 զոհ տվեց, որի վկան գյուղի մուտքի փոքրիկ պուրակում 1966 թվականին կանգում քարակողմ, սրբատաշ հուշարձան կոթողն է, որի հեղինակը Սայի Իշխանյանն է:


2.1 Շոշեցիների մասնակցությունը արցախյան պատերազմին Շոշ գյուղի տղաները իրենց ակտիվ մասնակցությունն են ունեցել Արցախյան պատերազմին և նրանցից 32 քաջեր: 1990 թվականին կազմավորվում է Շոշի ջոկատը: Ջոկատի հրամանատար է նշանակվում Արգամ Հարությունյանը: Արդեն 1991 թվականին սեպտեմբերին ջոկատի անդամների թիվը անցնում էր 3 տասնյակից և սկսվում է ձևավորվել Շոշի վաշտը: Ջոկատի կազմավորման առաջին իսկ օրերից շոշեցի կամավորականները հսկում էին Փարամաքիի տեղամասը, որը անընդհատ ռմբակոծվում էր Ղուշչիլար թուրքաբնակ գյուղի կողմից: Այս օբյեկտը ադրբեջանական Ղուշչիլար գյուղի ելուզակներից պաշտպանելու նպատակով Շոշի պաշտպանության խորհուրդը կազմակերպում էր շուրջօրյա հերթապահություն: Ռոլետ Հարությունյանը ով զոհվեց պատերազմում, ամեն օր, վտանգելով կյանքը, իր մեքենայով հերթապահներին Շոշից հասցնում էր Փարմաքի:


2.2 Գյուղը հետպատերազմյան շրջանում Շոշի, ինչպես նաև Արցախի նախալեռնային բազմաթիվ գյուղերի այգեգործության համակարգում յուրահատուկ կարևոր տեղ են զբաղեցնում թթի այգիները, որը դարձել է եկամտաբեր ճյուղ: 2004 թվականին 80 տոննանոց ջրամբար է կառուցվել Շոշում, բնակիչներին ջրով ապահովելու համար: Գյուղում «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից 2015 թվականին հունիսի 9-ին շահագործման հանձնվեց համայնքային կենտրոնը: Այն կառուցվել և կահավորվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի տեղական հանձնախբի` որում մեծ ներդրում է ունեցել ֆրանսիաբնակ Մադլեն Վարդանյանը, և ԼՂՀ կառավարության համաֆինանսավորմամբ: Համայնքային կենտրոնի կառուցմամբ լուծվեց գյուղապետարանի, մշակույթի տան և բուժկետի հարցը, ինչպես նաև համայնքն ունեցավ 250 տեղանոց հանդիսությունների դահլիճ: Դա մեծ նվեր է 667 բնակիչ (ըստ 2016 թվականի մարդահամարի տվյալների) ունեցող գյուղին: Ես ականատեսն եմ եղել ԼՂՀ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի, անհոգ բարերարների կողմից իրականացրած ծրագրերին, շնորհիվ որի գյուղը բարեկարգվել է: Իրոք արվածը քիչ չէ, սակայն շատ են նաև անելիքները:

Բազմաթիվ վկայությունները ու գյուղի տարածքի հնագույն գերեզմանաքարերում(13-17դարեր) նշված «Շոշ» տեղանունը արդեն իսկ փաստում է այն մասին, որ գյուղն 13-րդ դարում արդեն անուն ուներ, որից պետք է եզրակացնել, որ այն բնակեցված է եղել ավելի վաղ: Կազմավորման սկզբից գյուղը մտել է Վարանդա գավառի մեջ և կարևոր դեր է կատարել ազգային ազատագրական պայքարի կազմակերպման գործում: Խորհրդային շրջանում գյուղի կոլտնտեսությունը եղել է ամենազարգացած տնտեսություններից մեկը ԼՂԻՄ-ում:

Կան պատմամշակութային հուշարձաններ` Սբ Աստվածածին եկեղեցի (19-րդ դար), Սբ Ստեփանոս եկեղեցի (1655 թվական), խաչքար (17-րդ դար), սրբատեղի Շողասար (միջնադար), ջրաղաց (19-րդ դար), կամուրջ Ձախլիկ (18-րդ դար), հաշվառված է 41 հուշարձան:

Շոշ գյուղից 0.5 կմ արևմուտք`Զառ գետի վրա տեղակայված է Ձախլիկ կամուրջը: Ծովի մակերևույթից բարձր է 855 մետր: Կամրջի թաղի անկյունաքարերը սրբատաշ քարեր են, իսկ մյուս հատվածները շարված են տեղական անմշակ, կոպտատաշ կրաքարերով և կրաշաղախով: Թրիչքը 8.07 մետր է, անցուղու լայնությունը 306 մետր, բարձրությունը ջրի մակարդակից` 5.75 մետր: Ըստ տեղում կատարված ուսումնասիրությունների հուշարձանը վերաբերվում է 18-րդ դարին: 2007 թվականին կամուրջը վերանորոգվել է:

Ջրամատակարարումն իրականցվում է համայնքի կողմից` ինքնահոս եղանակով, համակարգը սնվում է 2 ակունքներից: Համայնքի տարածքում առկա է թվով 16 աղբյուրներ`Լալիկ, Սալ, Օրից, սոֆյայի, Քռծեն տակեն Ճղացեն ծորին Խըծրկեւին Ծախլեգ Տինգո Ըլալեն Շղասարեն, պռպտանեն, Սըվծորին, Լոլակ, Թազա և Կըրվերեն: Համայնքն ապահովված է էլէկտրաեներգիայով, առկա է նաը գազամատակարարման համակարգ: Հեռուստատեսությունը և ռադիոն համայնքում հասանելի են: գործում է 2.5 G բջջային կապի համակարգ, անլար հեռախոսակապն առկա է: Ինտերնետ ծառայությունը հասանելի է` ապահովված է WI-FI ինտերնետ կապով: Համայնքում գործում է առևտրի 4 օբյեկտ: Համայնքային ենթակայության ճանապարհներն ասֆալտապատ են, խճից և կոպիճից, չմշակված կապակցվող նյութերից: Տրանսպորտային կապը կարգավորված է. ուղևորափոխադրումներն իռականվցում են տարանցիկ ԱՀ Ասկերան, Մարտունու և հադրութի շրջանի համայնքներ սպասարկող թվով 13 միջրջանային ավտոբուսային կանոնավոր երթուղիններով: Քռասնու համայնքային բյուջեի ծախսերի ֆինանսավորման աղբյուրներն են ընթացիկ եկամուտները, ոչ ֆինանսական ակտիվների օտարումից միջոցների ստացումը և պետական բյուջեից նպատակային հատկացումները:

Շոշեցիները Արցախյան պատերազմում Արցախյան ազատամարտն, որի հաղթանակին իրենց կյանքն են նվիրաբերել նաև 30 շոշեցիներ

Աղբյուրներ Հ.Ղահրամանյան տեղեկատու Լեռնային Ղարաբաղի հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ տնտեսական բնութագրերի Երևան Ճարտարագետ 2015 էջ 76-77