Մասնակից:Արշո/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Թյուրքան Սայլան (), թուրք բժիշկ, ակադեմիկոս, գրող, ուսուցիչ և սոցիալական ակտիվիստ։ Հայտնի է բորոտության դեմ պայքարով և «Ժամանակակից ապրելակերպի աջակցության ասոցիացիա» (Çağdaş Yaşamı Destekleme Derneği, ÇYDD) անունով բարեգործական հիմնադրամ ստեղծելով: http://ijevanlib.ysu.am/wp-content/uploads/2017/12/asatryan_Philosophy.pdf

Կյանք և կարերիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Սայլանը ծնվել է 1935 թվականի դեկտեմբերի 13-ին[1]:

Նա սովորել է Քանդիլլիի տարրական դպրոցում՝ 1944-1946 թվականներին: 1946-1953 թվականներին հաճախել է Քանդիլլիի աղջիկների միջնակարգ դպրոցը: 1963 թվականին ավարտել է Ստամբուլի բժշկական դպրոցը: Հետագայում որպես բժիշկ աշխատել է SSK Nisantasi հիվանդանոցի մաշկաբանական և վեներական հիվանդությունների բաժանմունքում:

1976 թվականի սկսել է ուսումնասիրել բորոտությունը և հիմնել «Պայքար բորոտների դեմ» ասոցիացիան և հիմնադրամը: 1986 թվականին Հնդկաստանում արժանացել է «Միջազգային Գանդիի մրցանակի»։ Մինչև 2006 թվականը աշխատել է Առողջապահության Համաշխարհային Կազմակերպությունում որպես բորոտի խորհրդատու: Մասնակցել է մաշկի պաթոլոգիայի, Բեհչեթի հիվանդության և սեռավարակով փոխանցվող հիվանդությունների պոլիկլինիկայի հիմնադրմանը: Աշխատել է որպես կամավոր գլխավոր բժիշկ Ստամբուլի Լեպրա հիվանդանոցում 21 տարի՝ 1981-2002 թվականներին[2]:

Ամուսնացել է 1957 թվականին և ունեցել երկու երեխա։ Ունի է 4 թոռ։ 17 տարի տառապելով կրծքագեղձի քաղցկեղից՝ մահացել է 2009 թվականի մայիսի 18-ին

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Bir Türkan Saylan portresi». ntvmsnbc.com. 13 April 2009. Վերցված է 11 October 2010-ին.
  2. «Seeking Equal Opportunities for All-For Prof. Dr. Turkan Saylan, leprosy is one piece of a bigger picture» (PDF). For The Elemination Of Leprosy (FTEL). No. 29. էջ 3. Վերցված է 19 May 2009-ին. (չաշխատող հղում)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Daniella Kuzmanovic (2012), "At the Margins of the Ergenekon Investigation: Central Features of Politics in Turkey", Middle East Critique, Vol. 21, Iss. 2, 2012

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]