Jump to content

Մասնակից:Արմինե Հակոբյան/Լեգենդների օվկիանոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Լեգենդների օվկիանոս[1]» (Կատխասարիտսագարա, कथासरित्सागर - բառացիորեն՝ «պատմությունների գետերի օվկիանոս»)՝ սանսկրիտով գրող քաշմիրյան բանաստեղծ Սոմադևայի կողմից XI դ․ ստեղծված հեքիաթների, նովելաների և լեգենդների բանաստեղծական հավաքածու։ Կատարված է «շրջանակված պատմության» ժանրում։

«Կատխասարիտսագարան», որի մեծ մասը գրված է «շլոկա» էպիկական հանգով, բաժանված է 21 գրքի և 184 գլուխների («ալիքների»), կազմված է ավելի քան 18 հազար բանաստեղծություններից։ «Լեգենդների օվկիանոս»-ը բաժանված է երեք անհավասար մասերի։ Առաջինը (նույն ինքը առաջին գիրքը)՝ դա մի պատմություն է կիսաստվածի մասին պատմություն է, որին Շիվայի կինն անիծել էր, որպեսզի նա վերածնվի մարդկային մարմնում։ Երկրորդ մասը (երկրորդ-հինգերորդ գիրքը) պատմում է Ուդայան թագավորի մասին, ում իմաստուն խորհրդականի օգնությամբ հպատակեցրել է ուրիշ տիրակալների և ձեռք է բերել երկու հրաշալի կին։

«Լեգենդների օվկիանոս[2]» - մյուս մասը զբաղեցնում է Ուդայանի որդու՝ Նարավախանադատտայի մասին պատմությունը, ով երկար դեգերումներից և փորձություններից հետո իշխանություն է ձեռք բերում կիսստվածների ժողովրդի՝ վիդյադհարների նկատմամբ և միանում իր կնոջ հետ, ումից նա բաժանված էր։

Ըստ էության, ֆաբուլայի զարգացումը միայն առիթ է հսկայական քանակությամբ ներգրված հեքիաթային-նովելիստական բնույթի պատմությունների համար։ Ինչպես պնդում է Սոմադևան, «Լեգենդների օվկիանոս»-ը կազմելու ժամանակ նա օգտագործել է IV դարի «Բրիհատկատհին» (այն մեզ հասել է միայն չնչին քանակությամբ պատառիկներով); ներգրված պատմություններից շատերը նրա կողմից փոխառվել են «Մահաբհարատայից», «Ռամայանայից» և «Պանչատանտրայից», անմիջականորեն տեղական բանահյուսությունից։ Ընդ որում ստեղծագործություն պատկերման իր կոմպոզիցիայով, ոճով և բնույթով լրիվ ինքնատիպ է։ Աստվածներին և հերոսներին ներգրավելով գործողության մեջ, Սոմադևան մանրակրկտությամբ նկարագրում է հերոսների կենցաղն ու շրջապատը։ «Լեգենդների օվկիանոս»-ը դա սանսկրիտական գրականության մեջ գոյություն ունեցող այն քիչ աշխարհիկ ստեղծագործություններից է, որտեղ միավորված են միստիկ պատկերացումներն ու կենցաղային պլանը։ «Կատխասարիտսագարան» հսկայական ազդեցություն է ունեցել հնդկական և մերձավորարևելյան պատմողական արձակի զարգացման վրա։ «Լեգենդների օվկիանոս»-ի ամբողջական թարգմանությունը ռուսերենով իրականացվել է Պ․ Ա․ Գրինցերի և Ի․ Դ․ Սերեբրյակովի[3][4] կողմից։


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Сомадева. Повесть о царе Удаяне: Пять книг из «Океана сказаний» / Пер. с санскрита П. А. Гринцера, И. Д. Серебрякова; послесл. и примеч. П. А. Гринцера. — М.: Наука (ГРВЛ), 1967. — 288 с. — 50 000 экз.
  2. Серебряков И. Д. «Океан сказаний» Сомадевы как памятник индийской средневековой культуры. — М.: Наука (ГРВЛ), 1989. — 238 с. — 4000 экз. — ISBN 5-02-016540-9
  3. Серебряков И. Д. Поэт и его наследие // Сомадева. Дальнейшие похождения царевича Нараваханадатты / Пер. с санскрита И. Д. Серебрякова, Р. А. Тазетдиновой, С. Л. Невелевой; послесл. и причеч. И. Д. Серебрякова; отв. ред. В. Г. Эрман. — М.: Наука (ГРВЛ), 1976. — С. 391—414. — 448 с. — 30 000 экз.
  4. https://ru.wikipedia.org/wiki/%D0%A1%D0%B5%D1%80%D0%B5%D0%B1%D1%80%D1%8F%D0%BA%D0%BE%D0%B2,_%D0%98%D0%B3%D0%BE%D1%80%D1%8C_%D0%94%D0%BC%D0%B8%D1%82%D1%80%D0%B8%D0%B5%D0%B2%D0%B8%D1%87