Մասնակից:Արմինե Հակոբյան/Океан сказаний

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Լեգենդների օվկիանոս» (Կատխասարիտսագարա, कथासरित्सागर - բառացիորեն՝ «պատմությունների գետերի օվկիանոս»)՝ սանսկրիտով գրող քաշմիրյան բանաստեղծ Սոմադևայի կողմից XI դ․ ստեղծված հեքիաթների, նովելաների և լեգենդների բանաստեղծական հավաքածու։ Կատարված է «շրջանակված պատմության[1]» ժանրում։

«Կատխասարիտսագարան», որի մեծ մասը գրված է «շլոկա» էպիկական հանգով, բաժանված է 21 գրքի և 184 գլուխների («ալիքների»), կազմված է ավելի քան 18 հազար բանաստեղծություններից։ «Լեգենդների օվկիանոս»-ը բաժանված է երեք անհավասար մասերի։ Առաջինը (նույն ինքը առաջին գիրքը)՝ դա մի պատմություն է կիսաստվածի մասին պատմություն է, որին Շիվայի կինն անիծել էր, որպեսզի նա վերածնվի մարդկային մարմնում։ Երկրորդ մասը (երկրորդ-հինգերորդ գիրքը) պատմում է Ուդայան թագավորի մասին, ում իմաստուն խորհրդականի օգնությամբ հպատակեցրել է ուրիշ տիրակալների և ձեռք է բերել երկու հրաշալի կին։

«Լեգենդների օվկիանոս» - մյուս մասը զբաղեցնում է Ուդայանի որդու՝ Նարավախանադատտայի մասին պատմությունը, ով երկար դեգերումներից և փորձություններից հետո իշխանություն է ձեռք բերում կիսստվածների ժողովրդի՝ վիդյադհարների նկատմամբ և միանում իր կնոջ հետ, ումից նա բաժանված էր։

Ըստ էության, ֆաբուլայի զարգացումը միայն առիթ է հսկայական քանակությամբ ներգրված հեքիաթային-նովելիստական բնույթի պատմությունների համար։ Ինչպես պնդում է Սոմադևան, «Լեգենդների օվկիանոս»-ը կազմելու ժամանակ նա օգտագործել է IV դարի «Բրիհատկատհին» (այն մեզ հասել է միայն չնչին քանակությամբ պատառիկներով); ներգրված պատմություններից շատերը նրա կողմից փոխառվել են «Մահաբհարատայից», «Ռամայանայից» և «Պանչատանտրայից», անմիջականորեն տեղական բանահյուսությունից։

Ընդ որում ստեղծագործություն պատկերման իր կոմպոզիցիայով, ոճով և բնույթով լրիվ ինքնատիպ է։ Աստվածներին և հերոսներին ներգրավելով գործողության մեջ, Սոմադևան մանրակրկտությամբ նկարագրում է հերոսների կենցաղն ու շրջապատը։ «Լեգենդների օվկիանոս»-ը դա սանսկրիտական գրականության մեջ գոյություն ունեցող այն քիչ աշխարհիկ ստեղծագործություններից է, որտեղ միավորված են միստիկ պատկերացումներն ու կենցաղային պլանը։ «Կատխասարիտսագարան» հսկայական ազդեցություն է ունեցել հնդկական և մերձավորարևելյան պատմողական արձակի զարգացման վրա։ «Լեգենդների օվկիանոս»-ի ամբողջական թարգմանությունը ռուսերենով իրականացվել է Պ․ Ա․ Գրինցերի և Ի․ Դ․ Սերեբրյակովի կողմից։

  1. https://ru.wikipedia.org/wiki/Обрамление