Jump to content

Մասնակից:Արաքսյա Ղազարյան/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մարիաննա Հակոբյան  <<Կասկադ 6.15>>


Հաղորդավար, լրագրող: Ծնվել է 1990թ. մայիսի 19-ին, Երևանում: Ավարտել է Երևանի Բ. Ժամկոչյանի անվան թիվ 119 միջնակարգ դպրոցը: 2007-11թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում: 2011-13թթ. սովորել է նույն ֆակուլտետի մագիստրատուրայում՝ հանրային կապերի և լրատվամիջոցների հետ հաղորդակցություն բաժնում: 2014թ. ընդունվել է ասպիրանտուրա՝ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ռադիոհեռուստատեսության ամբիոնում: 2011-14թթ. աշխատել է Հայաստանի հանրային հեռուստաընկերության <<Առաջին>>  լրատվական ծրագրում՝ որպես մեկնաբան: Նույն ժամանակահատվածում մեկ տարուց ավելի վարել է նաև <<Սփյուռք>> լրատվական թողարկումը: Որպես լրագրող պատրաստել է հեղինակային ռեպորտաժներ: 2014թ. աշխատել է <<Barometer.am>> տեղեկատվական-վերլուծական կայքում՝ որպես խմբագիր-լրագրող: 2015թ.-ից աշխատում է <<ATV>> հեռուստաընկերության  <<Այսօր>> լրատվական ծրագրում՝ որպես մեկնաբան: Մասնակցել է մի շարք միջոցառումների և արժանացել պատվոգրերի՝ Բրիտանական խորհրդի ամենամյա լրագրողական <<Նա Նե>> մրցանակաբաշխություն: Մասնագիտական պրակտիկա է անցել Շվեցարիայի Լոզան քաղաքի քոլեջում: Մասնակցել է <<Կոնրադ Ադենաուեր>> հիմնադրամի ամենամյա սեմինարներին, <<Շանթ>> հեռուստաընկերության սցենարիստների մրցույթին: 2014թ.-ից Հայաստանի ժուռնալիստների միության անդամ է, երկու գիտական հոդվածի հեղինակ:[1]

<<Կասկադ. 6.15>> Մարիաննա Հակոբյանի վեպն է:

Սեր և վայելք, երջանկության սպասում ու հիասթափություն, տառապանք ու հոգևոր վերածնունդ. «Կասկադ. 6.15» վեպի հերոսուհին անցնում է հոգևոր հասունացման «կասկադի» աստիճանները, գտնում իրեն ու երջանիկ լինելու ճանապարհը: Սիրելիից բաժանման ցավի մեջ բացահայտում սիրո ու հոգեկան ներդաշնակության հասնելու գաղտնիքը: Հոգեբանական նուրբ անցումներով ու հումորով գրված այս վեպում մեր իրականությունն ու կյանքը գծագրվում են հետաքրքիր մանրամասներով, հակասական, բայց համակրելի կերպարներով ու երևանյան հարազատ պատկերներով: Ծանոթ խնդիրները նոր ու անսպասելի լուծումներ են ստանում, որոնք կգրավեն ու կմոտիվացնեն ընթերցողին:[2]


[1] https://avproduction.am/?ln=am&page=person&id=2929&name=Marianna_Hakobyan

[2] https://bookmark.am/product/%D5%AF%D5%A1%D5%BD%D5%AF%D5%A1%D5%A4-615-%D5%B4%D5%A1%D6%80%D5%AB%D5%A1%D5%B6%D5%B6%D5%A1-%D5%B0%D5%A1%D5%AF%D5%B8%D5%A2%D5%B5%D5%A1%D5%B6/