Jump to content

Մասնակից:Արաքսյա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
                           Ճահճային բու                                                                               

Ճահճային բուն Ասիո ցեղին պատկանող թռչուն է, որը տարածված է աշխարհի բոլոր երկրներում, բացառությամբ Ավստրալիայից: Նման է ականջավոր բուին, սակայն փետրավորումը քիչ ավելի շիկավուն է, մեջքը շիկագորշագույն է, որովայնը սպիտակ, մարմնի կողային փետուրները դրոշմված են լայնակի շերտերով, ականջանման փետուրները շատ կարճ են և հազիվ նկատելի, ոտքերը փետրավորված են մինչև մագիլների հիմքը, չորս մատներից երկուսը ուղղված են դեպի առաջ, երկուսը` ետ: Աչքերը դեղին գույնի են և բավականին մեծ Էգերի քաշը 400-4300 գրամ է, իսկ թևերի բացվածքը` 92-110 սմ: Արուների քաշը 320-385 գրամ է, իսկ թեվերի բացվածքը` 87-101 սմ:

Հայաստանի Հանրապետությունում համարվում է գարնանային ու աշնանային չուի ընթացքում հանդիպող փոքրաքանակ թռչուն: Հանդիպում է բաց տարածություններում, որտեղ կան ճահիճներ, մարգագետիններ, առանձին դեպքերում հանդիպում է նաև լճափերում և նույնիսկ ցանկատարածություններում: Գարնանային վերադարձը տեղի է ունենում մարտ ամսին իսկ աշնանային չուն` սեպտեմբերին: Չուի ընթացքում որոշ տարիներին կենտրոնանում է Արարատյան դաշտավայրի խոնավ ու ճահճային վայրերում: Ծառերին չի նստւոմ, օրը անցկացնում է գետնին: Որսի է դուրս գալիս մթնշաղին, սնվում է առավելապես դաշտամկներով և այլ մկնակերպ կրծողներով: Չափազանց օգտակար թռչուն է միջավայրի համար: