Jump to content

Մասնակից:Արարատ Թրվանց/Ավազարկղ11111

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Շախմատը կամ ճատրակը ծագել է Հին Հնդկաստանում, ունի մոտ 2000 տարվա պատմություն։ Այն աշխարհում ամենատարածված խաղերից մեկն է։ Միլիոնավոր մարդիկ շախմատ են խաղում տանը, հասարակական վայրերում, շախմատային ակումբներում, համակարգիչներով, առցանց, նամակագրությամբ և մրցաշարերում։

Շախմատի զարմանահրաշ աշխարհում իրար դեմ մարտնչում են սևերի ու սպիտակների բանակները։ Յուրաքանչյուր խաղացող խաղի սկզբին ունենում է մեկական արքա, մեկական թագուհի, երկու նավակ, երկու փիղ, երկու զինվոր և ութ զինվոր։

Արքան շախմատի գլխավոր խաղաքարն է։ Այն կարող է տեղաշարժվել հարևան ցանկացած դաշտ` հորիզոնական, ուղղահայաց կամ անկյունագծով։ Գտնվելով խաղատախտակի անկյունում՝ արքան գրոհում է 3 դաշտ, խաղատախտակի եզրին՝ 5 դաշտ, իսկ մնացած դաշտերում՝ 8 դաշտ։ Արքայի իրական ուժը երևում է վերջնախաղի ժամանակ։ Շախմատի կանոնների համաձայն՝ արքայի չի կարելի թողնել հարվածի տակ։

Արքայի կողակիցը՝ թագուհին, շախմատի ամենաուժեղ խաղաքարն է։ Թագուհին ունի 9 միավոր, այն հեռահար խաղաքար է, քայլում է հորիզոնական, ուղղահայաց կամ անկյունագծով, դաշտի մի անկունից մեկ քայլով կարող է տեղափոխվել մեկ այլ անկյուն։ Խաղը սկսվելուց առաջ կողմերն ունենում են մեկական թագուհի։ Թագուհին իր հնարավորություններն ավելի լավ է դրսևորում միջնախաղում և վերջնախաղում։

Թագուհուց հետո հաջորդ ուժեղ խաղաքարը նավակն է, նավակն ունի 5 միավոր, այն նույնպես հեռահար խաղաքար է, քայլում է հորիզոնական կամ ուղղահայաց։ Արքայի և նավակի միաժամանակյա քայլը կոչվում է փոխատեղում։ Նավակը, որ դաշտում էլ գտնվի, եթե ճանապարհին չկա այլ խաղաքար, միշտ վերահսկում է 14 դաշտ։

Հաջորդ հեռահար խաղաքարը փիղն է։ Այն ունի 3 միավոր։ Խաղը սկսվելուց առաջ կողմերն ունենում են երկուական փիղ՝ սևադաշտ և սպիտակադաշտ։ Սևադաշտ փիղը կարող է շարժվել սև անկյունագծերով, սպիտակադաշտ փիղը՝ սպիտակ անկյունագծերով։ Փղին հասանելի է խաղադաշտերի միայն կեսը, այդ պատճառով նա նավակից թույլ խաղաքար է համարվում։ Միայնակ փիղը իր արքայի հետ հակառակորդի արքային չի կարող մատ հայտաարարել։

Փղին իր միավորով հավասար է ձին։ Խաղը սկսվելուց առաջ կողմերն ունենում են երկուական ձի։ Շախմատում ձին համարվում է ցատկող խաղաքար։ Նա կարող է ցատկել և՛ իր խաղաքարերի և՛ հակառակորդի խաղաքարերի վրայով։ Գտնվելով խաղատախտակի կենտրոնական դաշտերից մեկում` ձին միաժամանակ կարող է հսկել մինչև 8 դաշտ, եզրին՝ մինչև 4 դաշտ, իսկ անկյունում՝ 2 դաշտ։ Ձին սպիտակ վանդակից իր քայլը կարող է ավարտել սև վանդակում, սև վանդակից՝ սպիտակ։ Այն շարժվում է հայերեն Լ տառի նման։ Ինչպես միայնակ փիղը, այնպես էլ միայնակ ձին իր արքայի հետ հակառակորդի արքային չեն կարող մատ անել, սակայն ձին ու փիղը համագործակցելով կարողանում են հակառակորդի արքային մատ հայտարարել։

Մենք խոսեցինք արքայի կարևորության, թագուհու, նավակների, փղերի և ձիու քայլերի մասին, սակայն չխոսեցինք շախմատային պարտիայի ոգին հանդիսացող զինվորների մասին։ Թեև ընդունված է ասել, որ զինվորը շախմատի ամենաթույլ միավորն է, բայց ես համաձայն չեմ: Եթե զինվորները միավորվեն և առաջ շարժվեն, ապա նրանց առաջխաղացումը չեն կարող կասեցնել անգամ ամենահզոր խաղաքարերը։

Խաղասկզբում կողմերից յուրաքանչյուրն ունի ութ զինվոր. որոնք դասավորվում են մյուս խաղաքարերի առջևում։ Սպիտակների զինվորները զբաղեցնում են 2-րդ հորիզոնականը, սևերինը` 7-րդ։ Ըստ ֆրանսիացի հռչակավոր շախմատիստ Ֆրանսուա-Անդրե Դանիկան Ֆիլիդորի` «զինվորը շախմատային պարտիայի հոգին է», զինվորների դասավորության կառուցվածքը որոշում է պարտիայի մարտավարական նկարագիրը։ Վերջնախաղում զինվորների դերն էականորեն մեծանում է։ Հատկապես վճռորոշ է դառնում այն զինվորների դերը, որոնք կարող են հասնել վերջին հորիզոնական և փոխարկվել այլ խաղաքարի հետ։

Զինվորը կարող է քայլել առաջ այն ուղղաձիգով, որում կանգնած է, միայն մեկ դաշտ, եթե այդ դաշտում այլ խաղաքար չկա։ Նախնական դիրքից զինվորը կարող է տեղաշարժվել ինչպես մեկ, այնպես էլ երկու դաշտ առաջ։ Զինվորը մրցակցի խաղաքարը հարվածում է անկյունագծով՝ զբաղեցնելով հարևան ուղղաձիգում կանգնած հակառակորդի խաղաքարի տեղը։ Զինվորը շախմատում միակ խաղաքարն է, որը հետ չի կարող շարժվել։

Յուրաքանչյուր խաղացող ձգտում է շախ և մատ հայտարարել հակառակորդի արքային։ Շախը դա արքային հարվածն է, երբ արքան շախի տակ է պետք է անմիջապես արքային ազատել շախից, իսկ մատը երբ արքային հնարվոր չէ ազատել շախից։

Ամենաարագ մատը դասական շախմատում դա հիմար մատն է, շախմատային պարտիայում այն տեղի է ունենում սևերի երկրորդ քայլին։

Ցույց տալ մատը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արագ մատի տեսակներից է մանկական մատը, որը հիմնականում հանդիպվում է մեր պես սկսնակ շախմատիստների մոտ։ մանկական հանդիպվում է մատը հաճախ է հանդիպում սկսնակների պարտիաներում։

Ցույց տալ մատը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպեսզի արքայի տեղը լինի անառիկ, պետք է սկզբնախաղի ժամանակ կատարենք փոխատեղում և արքայի համար կառուցենք ամրոց։ Փոխատեղումը շախմատային պարտիայում հատուկ քայլ է, այն կատարում են որոնք կատարում են արքան և նավակը, եթե խաղի ընթացքում երկուսն էլ չեն տեղաշարժվել։ Թեպետ քայլը կատարվում է երկու խաղաքարով, փոխատեղումը լինում է կարճ և երկար, այն համարվում է մեկ քայլ։

Ցույց տալ փոխատեղումը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղաքարերի քայլերից բացի մենք ծանոթացել ենք նաև խաղատախտակի հետ, լատիներեն տառերի և թվերի օգնությամբ մենք կարող ենք որոշել սև ու սպիտակ վանդակների հասցեները, կարող ենք հեշտությամբ գտնել հորիզոնականները, ուղղագծերը, անկյունագծերը, թագուհու և արքայի թևերը, դաշտի անկյուններն ու եզրերը։

Շախմատը Հայաստանում հայտնի է դեռ վաղ միջնադարից, սակայն լայն ճանաչում է ստացել 1960-ական թվականներին, երբ Տիգրան Պետրոսյանը դարձավ շախմատի աշխարհի չեմպիոն։ Մոտ երեք միլիոն բնակչությամբ Հայաստանը համարվում է աշխարհի ամենաուժեղ շախմատային երկրներից մեկը։

Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը եղել է Եվրոպայի թիմային առաջնության, աշխարհի առաջնության և երեք շախմատային օլիմպիադաների հաղթող, իսկ Կանանց հավաքականը 2003 թվականի դարձել է Եվրոպայի առաջնության հաղթող։

2011-2012 ուսումնական տարվանից սկսած՝ Հայաստանի հանրակրթական դպրոցներում շախմատը դարձել է պարտադիր առարկա և մենք արդեն ստացել ենք շախմատային այն տարրական գիտելիքները, որոնք անհրաժեշտ են նոր յուրացնող դպրոցականի համար։