Մասնակից:Ավետ Ծատուրյան/Ավազարկղ 7

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հավայիի եկեղեցի (Հավայան ռեֆորմիստական կաթոլիկ եկեղեցի)՝ Հավայիի թագավորության պաշտոնական եկեղեցին 1862-1893 թվականներին, դասվել է Անգլիական ընկերակցությանը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին քահանա՝ Հուաևան, ժամանել է Հավայան կղզիներ 1821 թվականին։ Նա պրեսբիտերական էր։ Անգլիկան միսիոներներ Թիերմանը և Բենեթը ժամանեցին Տահիտի 1822 թվալկանին։ Հավայան լեզուն գրվել է լատիներեն։ Աստվածաշունչը և աղոթագրքերը թարգմանվել են հավայաներեն։ Տեղի բնակիչներին սովորեցրել են կարդալ հավայան լեզվի համար հորինված գրով: 1829 թվականին Հավայան կղզիների թագավոր Կամեհամեհա III-ը մասնակցել է թագավորության կրոնական կյանքին։ Դրա համար նա հրավիրել է կաթոլիկ եկեղեցու քահանաներին։ Բայց նրանք խիստ տուգանքների ենթարկվեցին։ 1839 թվականին կաթոլիկ եկեղեցու քահանաները որոշ պահանջներ են ներկայացրել Հավայան թագավորության կառավարությանը, ինչպիսիք են․

  • Հավատքի ազատություն։
  • Ազատ արձակել բոլոր այն անձանց, ովքեր բանտարկված են իրենց կրոնական սկզբունքների պատճառով։
  • 20000 դոլլարի չափով դեպոզիտ։
  • Հողատարածք Հոնոլուլուում եկեղեցու կառուցման համար։

Ստեղծում[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես Հավայան թագավորության երիտասարդ արքայազն՝ Կամեհամեհա IV-ն 1849 թվականին այցելեց Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք՝ Լոնդոն, որտեղ տպավորված էր Անգլիական եկեղեցու արարողությունների շքեղությամբ՝ համեմատած ծեսերի պարզությանը։ Նրա կինը՝ թագուհի Կոնսորթ Էմման, ուներ անգլիացի պապիկ, նա ինքն էլ մեծացել էր բրիտանացի բժշկի տանը, ով դավանում էր անգլիկանիզմ: Հարսանեկան արարողությունը, որը տեղի ունեցավ 1856 թվականին, ներառում էր անգլիկանական աղոթքներ և ծեսեր, սակայն կատարվեց միաբանության քահանայի կողմից։ 1860 թվականին Անգլիայի եկեղեցու կրոնական առաջնորդ Սամուել Ուիլբերֆորսն առաջարկեց ընդլայնել առաքելությունը՝ ներառելով եպիսկոպոս, որը կարող էր կազմակերպել նոր ծխական համայնք: Կալիֆորնիայի Ամերիկյան եպիսկոպոսական եկեղեցու Ուիլյամ Ինգրահամ Քեյփը նույնպես աջակցեց այդ գաղափարին, սակայն ամերիկյան քաղաքացիական պատերազմը խանգարեց դրան։ Գաղափարը հավանության է արժանացել Քենթերբերիի արքեպիսկոպոս Ջոն Բերդ Սամների և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար լորդ Ջոն Ռասելի կողմից։ 1861 թվականի դեկտեմբերի 15-ին Թոմաս Նեթլշիփ Սթեյլին նշանակվել է Հավայիի եկեղեցու առաջին եպիսկոպոս։

Թոմաս Սթեյլիի ուղարկվումը Հավայի, վիճաբանություն առաջացրեց Արտաքին հանձնակատարների ամերիկյան խորհրդի հետ նույնիսկ 1862 թվականին նրա ժամանումից առաջ, իսկ եպիսկոպոսի նշանակմանը դիմադրություն առաջացրեցին կոնգրեգացիոնալիստները, ովքեր դեմ էին որևէ կրոնական հիերարխիայի: Ամերիկյան խորհրդի անդամ Ռուֆուս Անդերսոնը դարձավ խիստ քննադատ՝ Սթեյլիին մեղադրելով ծիսականության մեջ։ Պաշտոնապես ընտրված «Հավայական բարեփոխված կաթոլիկ եկեղեցի» անվանումը քննադատության արժանացավ որպես «պապիզմ»: Կամեհամեհա IV-ի մահից հետո տեղի ունեցավ հուղարկավորության դժվար արարողություն, որը համեմատելի էր «Պապական հանդիսավոր պատարագի» հետ:

Հավայան եկեղեցին դարձավ թագավորության պաշտոնական եկեղեցին, հողը նվիրաբերվեց թագավորական կալվածքներից և ոչ թե հանրային հողերից։ Էմմա թագուհին մկրտվեց, որին հաջորդեց Դավիթ Կալակաուան, ով հետագայում դարձավ թագավոր: