Jump to content

Մասնակից:Ավագյան Ինգա/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ներածություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեծ Հայքի թագավորությունը առանձնահատուկ տեղ ունի հայկական պետականության պատմության մեջ; Ծնունդ առնելով Հայաստանի Երվանդունիների միասնական թագավորությունից, որը մ․թ․ա IV դարի երկրորդ կեսի, ինչ-ինչ հանգամանքներում բաժանվել էր Մեծ և Փոքր Հայքերի Պետություններ, այն սկզբում Երվանդունիների, իսկ այնույետև Արտահեսյանների ու Արշակունինների իշխանության ներքո գոյատևեց շուրջ յոթ ու կես հարյուրամյակ, անգնահատելի դեր խաղալով հայ ժողովրդի քաղաքական, տնտեսական և մշակութային պատմության մեջ; Հայաստանի վարչա-քաղաքական բաժանումների պատմության ումսումնասիրությունը մեծ կարևորություն է ներկայացնում ոչ միայն հայագիտության, այլև կովկասագիտության և արևելագիտության համար;

Սկզբնաղբյուրներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի վաղ ավատատիրության, ինչպես նաև անուղղակիորեն ՝ դրան նախորդող շրջանի վարչա-քաղաքական բաժանման համակարգի ուսումնասիրության հիմնական սկզբնաղբյուրը «Աշխարհացույց»-ն է, որը ,մեզ է հասել ընդարձակ և համառոտ խմբագրություններով;«Աշխարհացույց»-ն ունեցել է բազմաթիվ հրատարակություններ;Գիտական աշխարհն առաջին անգամ ծանոթացավ «Աշխարհացույց»-ին Վիստոն եղբայների լատիներեն թարգմանության շնորհիվ, որը և ծնունդ տվեց հիշյալ փաստաթղթի ստեղծման հանգամանքների, հեղինակի և ժամանակի շուրջ ծավալված վեճերին;1789 թվակսնին բատոն Սեն-Կրուան հենվելով «Աշխարհացույց»-ում Բարսա քաղաքի հիշատակության փաստի վրահանգեց այն եզրակացության, որ Մովսես Խորենացին, որն ապրել է V դարում, ոչ մի դեպքում չի կարող լինել հիշյալ երկի հեղինակ;

Չնայած Վիստոն եղբայների ունեցած մեծ դերին, որ նրանք կատարեցին «Աշխարհացույց»-ը մասայականացնելու ուղղությամբ, գիտական լայն հասարակայնությունը վերջինիս ծանոթացավ շնորհիվ ֆրանսիացի հայագետ Սեն-Մարտենի 1819 թվականի հրատարակությանը, որն օժտված էր ընդարձակ ներածականով, ֆրանսերեն թարգմանությամբ և բազմաթիվ ծանոթագրություններով; Ներածականում, որ կրում էր «Memorie sur iepoque de la composition de la Geographle attrlbuee a moyes de khoren» վերնագիրը, նա փորձել է հիմնավորել այն թեզը, որ «Աշխարհացույց»-ը ոչ մի կերպ չի կարող լինել Պատմահոր ստեղծագործությունը; Ֆրանսիայի հայագետը հիմնավորելով այն դրույթը, որ «Աշխարհացույց»-ի հեղինակը օգտվել է Պտղոմեոսի «Աշխարհագրություն»-ից ոչ թե անմիջաբար, այլ Պապոս Ալեքսանդրացու «Երկրագրության» միջոցով, վեր է հանել մի շարք հավելումներ, որոնք, նրա կարծիքով, կարող էին կատարվել ոչ թե V, այլ X դարի հեղի ակի կողմից; Արդ, որո՞նք էին այն կռվանները որոնք Սեն-Մարտենին բերել էին նման եզրակացության; Բերենք Դրանցից առավել կարևորները․

  1. Ֆրանսիացի հայագետի կարծիքով, ֆրանկների, որպես Գալիայի բնակիչների անունը հազիվ թե կարող էր ծանոթ լինել Խորենացուն;Բնական է, որ այն չէր կարող հանդիպել Պապոսի աշխատության մեջ;
  2. Տավրիկյան թերակղզին «Աշխարհացույց»-ն անվանում է Քրիստոնեական տիրույթ, որպիսին այն կարող է լինել իբր X դարում,երբ ռուսները ընդունել են քրիստոնեությունը;
  3. «Աշխարհացուց»-ին համաձայն ռուսները Դանուբը կոչում էին «Յոզու» հանգամանք,մ որ կարող է իրականություն լինել IX կամ X դարերին կամ մոտավորապես 950 թվին;
  4. Սարմատիրայի նկարագրության մեջ հանդիպում է «Շրուան» երկրամասի անունը, երբ արևելյան հեղինակները վկայում են, որ այն սկսել է կիրառվել Խոսրով Նուշիրվանի (Անուշիրվան) օրոք, VI դարի կեսերին;
  5. Մի քանի հայկական աշխարհներ համարվում են վրացական և աղվանական, իրողություն, որ հնարավոր է լոկ Հայոց Թագավորության անկումից հետո, այսինքն 428 թվականից հետո;
  6. Շատախ գավառանունը 4-րդ Հայք աշխարհում հանդիպում է նրա հանդես գալուց 2 դար առաջ;Ըստ որում,գավառի ձևավորման ժամանակ Սեն-Մարտենը որոշում է համաձայն Հովհան Մամիկոնյանի վկայության;
  7. Ապառաժ Արաբիայի Փառնիտիս մարզում «Աշխարհացույց»-ի հեղինակը տեղադրում է «տունն Աբրահամու» որն, ամենայնհավանականությամբ Մեքքան է; Սակայն այդ անունը կորող էր Հայաստանում հայտնի լինել Մուհամեդի հանդես գալուց հետո;
  8. Բաբելոնի նկարագրության մեջ հիշատակվում են Բարսան(Պարսան) և Քուֆահը ( Քուֆ), որոնք հիմնադրել են VII դարի կեսին արաբները;
  9. Թուրք ցեղանունը, որ հիշատակվում է «Աշխարհացույց»-ու,, բյուզանդիացիներին հայտնի դարձավ միայն VI դարի վերջին;
  10. Փարսախ բառաձևը (այսինքն Ֆարասանգը) ցույց է տալիս, որ այն կարող է կիրառվել Հայաստանում արաբների ազդեցությամբ, ուստի չէր կարող հանդիպել V դարի հեղինակի երկրում;
  11. Ռուան երկրանունը մուսուլմանները տվել են Հայաստանի այն մասին, որտեղ գտնվում էր Երևանը;
  12. V դարի հեղինակը հազիվ թե կարող էր հիշատակել «Կինեսրին»-ը Ասորիքում և Մոսուլը ՝ Ասորեստանում;

Սեն-Մարտենը օգտվել էր, և ինքն էլ շեշտում է այդ հանգամանքը ներածականում, մի սխալաշատ, հետագա ընդմիջարկություններով ու աղավաղումներով լի ձեռագրից։Հեռուն գնացող եզրակացությունների համար հարկ էր ծանոթանալ «Աշխարհացույց»-ի մյուս ձեռագրերին ևս, սակայն ֆրանսիացի հայագետը ՝ բավարարվելով դրանով և, ըստ էության վերջնական համարելով քննության արդյունքները, իր հրատարակած տեքստը վերնագրեց «Աշխարհացուց ստոյ Մովսիսի Խորենացոյ»։Սեն-Մարտենի աշխարհացույցյան քննությունը, չնայած իր մի շարք դրական կողմերին, վերտ նշված պատճառով խիստ խոցելի էր։

Խիստ ազդված Սեն-Մարտենի քնննադատությունից և քննության արդյունքներից , որոնք կասկածի տակ էին առնում հայ մշակույթի նշանավոր կոթողներից մեկի վաղեմիությունը, վենետիկյան մխիթարյան Ղուկաս Ինճիճյանը հանդես եկավ ֆրանսիացի հայագետի տեսակետների հերքումով;Անդրադառնալով Սեն-մարտենի օգտագործած տպագիր օրինակին, նա ցուց էր տալիս,որ նրանում «բազում ինչ են ՝որք քանզի զկնի Խորենացւոյն եղեն,նմին իրի զլանայ նորին մատենագրի ասել զայն աշխարհագրոիթիւն, այլ ի յետագայից յերիտեալ կարծէ որ յիններորդ կամ ի տասներորդ դարու․ բայց ոչ գիտե թէ այնպիսի բանք ոչ գտանին ի ձեռագրիս»: Այսպես, նա ցույց տվեց, որ առավել հին և ընտիր օրինակներում ընդհանրապես բացակայում են «որ է Յօզու Ռուսաց» արտահայտությունը և Շատախ գավառանունը, Սավրիկյան կամ Տավրական թերակղզին կոչվում է ոչ թե Ղրիմ, այլ «Քեռսին կամ Քեռսոն ցամաք կղզի», երկրամասի անունը ոչ թե Ռուան է, այլ Ռուել,որը գտնվում է Մարաստանում և բնավչի նույնանում Երևանի հետ։

Ղ․ Ինճինյանի հերքումը, բնականաբար, վերջ չտվեց «Աշխարհացույց»-ի դեմ ծավալված վեճին։1873 թ․ գեռմանացի մեծ աշխարհագետ և քարտեզագետ Հ․ Քիփերթը (Կիպերտ) հանդես եկավ Բեռլինի Ակադեմիայում «Աշխարհացույց»-ի ստեցծման ժամանակի մասին զեկուցմամբ, որտեղ նա ցոից է տալիս, որ Եվրոպայի,Աֆրիկայի, Արաբիայի և Արևելյան Ասիայի նկարագրությունները փող են առնված III (IV) դարի ինչ-որ հունական աղբյուրից, հռոմեական Ասիայի խմբագրությունը վերաբերում է Թեոդոսիոս Ա-ից մինրև Հուստինիանոս ընկած ժամանակներին, իսկ Պարսկական Ասիայինը՝ Հուստինիանոսի և Մավրիկիոսի միջև ընկած շրջանին; Քիրփերթի կարծիքով, եթե մի կող թողնենք Հայաստանի և Պարսկաստանի նկարագրությունը,կարելի է «Աշխարհացույց»-ը համարել Մովսես Խորենացու գրչի արգասիք; Հեղինակը հանգել է այն մտքին, որ Հայաստանի աշխարհացույցյան նկարագրությունն իր վերջնական տեսքն էր ստացել VI դարի խմբագրությունից հետո և որ նրա տեսակետը պատրաստ է պաշտպանել Հայաստանի պատմական աշխարհության այնպիսի հեղինակություն, ինչպիսին Ղ․ Ալիշանն էր