Մասնակից:Ապատ63/Մանչ (շուն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ապատ63/Մանչ
Մանչի հուշարձան
Հիշելով Մանչին

Մանչ (հունգարերեն: [mɒnt͡ʃ]; 1994-2006), գերմանական արու հովվաշուն, առավել հայտնի Spider հատուկ փրկարարական ջոկատի (Միշկոլցի, Հունգարիա) շուն-փրկարար: Նրա անունը նշանակում է «թաթ»։ Մանչի հատուկ ընդունակություն ուներ. նա կարողանում էր գտնել երկրաշարժից տուժածներին, ովքեր խորը փլատակների տակ էին հայտնվել եւ փրկարարներին հասկացնում էր։ Նա կարող էր ոչ միայն տարբերակել, թե երկրաշարժի փլատակների տակ հայտնվածը մարդ է,  նա մահացած է, թե կենդանի, այլ նաև կարող էր այդ մասին տեղեկացնել փրկարարական թիմի մյուս անդամներին։ Եթե նա զգում էր, որ մարդը հանգուցյալ է, նա պառկում էր, երբ նա զգում էր, որ փլատակների տակինը ողջ է, նա կանգնում էր, պոչը շարժում էր եւ հաչում[1]։

Մանչը եւ նրա տերը` Լասլո Լեհոցկին, մասնակցել են մի քանի երկրաշարժերի փրկարարական գործողությունների, այդ թվում`  2001 թվականին Սալվադորում եւ Հնդկաստանում։ Մանչը հայտնի է դարձավ, երբ օգնեց փրկել 3-ամյա աղջնակին, ով 82 ժամ անցկացրել էր փլատակների տակ, 1999 թվականին տեղի ունեցած Իզմիթի հայտնի երկրաշարժի ժամանակ, Թուրքիայում։

2004 թվականի դեկտեմբերին, Մանչի արձանը կառուցվել է Միշկոլց քաղաքի կենտրոնում, Սինվա գետի  ափին և քաղաքի նոր հրապարակում։ Հուշաձանի հեղինակն է քանդակագործ Բորբալա Սանյին։

Մանչը մահացել է 2006 թվականի հոկտեմբերի 22-ին, թոքաբորբից[2]։ 2015 թվականին նրա փրկարարական թիմը արժանացել է Եվրոպայի քաղաքացի մրցանակի /European Citizens' Prize, կյանքեր փրկելու 20 տարիների աշխատանքի համար[3]։ Հաթիրա Կափլանը` 1999 թվականին Մանչի փրկած աղջիկը, մասնակցել է Մանչի հուշարձանի բացման արարողությանը` որպես պատվավոր հյուր[4][5]։

Մանչը զանգվածային լրատվամիջոցներում[խմբագրել | խմբագրել կոդը]

«Դիալեկտիկական մարդաբանություն» գիտական ամսագրում հրապարակված հոդվածում Մելինդա Կովաչը Մանչի կողմից աշխարհում կատարած փրկարարական աշխատանքները լուսաբանել է որպես այլ երկրներին, մասնավորապես ՝ Թուրքիային, Հունգարիայի միջազգային օգնության վառ օրինակ[6]։ Կովաչը գրում է

Aquote1.png
Դրանից կարճ ժամանակ առաջ Թուրքիան ավերվել էր երկրաշարժի հետեւանքով, ինչը օգնության պատճառն հանդիսացավ։ ԶԼՄ-ներում օգնության եւ փրկարարական աշխատանքների հետ կապված ամենահայտնի անձնավորությունը, որը բազմիցս երևացել էր հեռուստատեսային շոուներում, Մարնչն էր, գերմանական փրկարար հովվաշունը։ Նրա ամենագլխավոր հաջողակությունը եղավ փլատակների տակ գտնվող մի երեխայի փրկելը։ Երկրաշարժից մի քանի ամիս անց Հունգարիայի հեռուստաալիքը կազմակերպեց շան եւ փոքրիկ աղջկա հանդիպումը։

- Մելինդա Կովաչ
Aquote2.png


Ֆիլմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը, որը կոչվում է «Մանչ» (թողարկվել է միջազգային մակարդակով որպես Թաթը)  թողարկվել է 2014 թվականի վերջին, մի քանի տարի ձգձգւմից հետո։ Ֆիլմը, որը կենդանի գործողությունների և անիմացիաների փոխհաջորդմամբ է ընթանում, ընդամենը Մանչի կյանքի վրա է հիմնված։ Ֆիլմի ռեժիսորն է Ռոբերտ Ադրիան Պեժոն և այն լավ չի ընդունվել Հունգարիայում։ Քննադատներին հատկապես դուր չի եկել, որ ֆիլմը հիմնականում ընտանեկան դիտման համար է նախատեսված եղել, նսեմացրել է այնպիսի ողբերգական իրադարձությունները, ինչպիսիք են երկրաշարժերը, եւ ներկայացրել է անորոշ ժամանակահատվածներ, որտեղ որոշ տեսարաններ եւ տարրեր հեռուստադիտողին հիշեցնում են 1980-ական թվականների իրադարձությունները, նրանցից որոշները 1990-ական թվականներինը եւ որոշները 2000-ականներին[7][8]։ 2015 թվականին արժանացել է SCHLINGEL միջազգային կինոփառատոնի գլխավոր մրցանակին[9]։ Ժյուրին բարձր է գնահատել անիմացիաները եւ ընտանեկան բարեկամական մոտեցումը։ Ֆիլմը թողարկվել է Գերմանիայում «Միկա-Դեին Բեսթեր Ֆրեունդ էին գրոսեր Հելդ» անվամբ («Միկա, ձեր լավագույն ընկերը մեծ հերոսն է»):

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Կաղապար:Hu icon Under the rubble – An interview with László Lehóczki
  2. Կաղապար:Hu icon News about his death
  3. Communication of the European Parliament concerning the European Citizen's Prize — CIVI EUROPAEO PRAEMIUM (2015/C 217/03) listed as Miskolci Speciális Felderítő és Mentőcsoport, Miskolc Special Search and Rescue Team
  4. A SPIDER Miskolci Mentőcsoport átvette az Európai Polgári Díjat europarl.hu, September 18, 2015.
  5. Egy szál virág. Szabolcs Online, September 19, 2015.
  6. Melinda Kovács, Gazing 'There and Back Again': Bilateral Relations as Constructions of Hungarian Identity in the Press, Dialectical Anthropology 27: 297–312, 2003, pages 306 & fn.29
  7. Կաղապար:Hu icon Mancs-film: legalább a kutya aranyos
  8. Կաղապար:Hu icon A gyerekeket akarja elbűvölni a Mancs-film előzetese
  9. The Winners 2015 Schlingel International Film Festival, official site]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]