Մասնակից:Աշխեն Մկրտումյան/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կոմս (1726 թվականից) Անտոն Մանուիլովիչ Դևիեր (Անտոնիո Մանուել դե Վիեյրա, 1674 կամ 1682- հունիսի 24 [հուլիսի 6] 1745թ․) - Պետրոս I-ի ուղեկից, գեներալ-ադյուտանտ, Սանկտ-Պետերբուրգի առաջին գեներալ-ոստիկանապետ(1718-1727 և 1744-1745), գլխավոր գեներալ (1744):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դևիերի ծննդավայրի և ծննդյան օրվա մասին ճշտգրիտ տվյալներ չկան։ Ամենատարածված վարկածն այն է, որ նա ծնվել է 1682 թվականին Ամստերդամում, աղքատ հրեայի ընտանիքում, ովքեր Պրտուգալիայից տեղափոխվելէին Հոլանդիա և ընդունել Քրիստոնեությունը։ Այնուամենայնիվ նրա պորտուգալացի կենսագիր-լրագրող Խոսե Միլիազեն պնդում է, որ նա լույս աշխարհ է եկել 1673 կամ 1674 թվականին Պորտուգալիայի առափնյա նահանգ Մինհոյում, կրել է Անտոնիո Վիեյրա անունը և սերել է Մարրանո ընտանիքից։ Միլիազեն նրա ծննդյան մոտավոր ամսաթիվը սահմանում է 19-րդ դարի ռուս պատմաբան Պյոտր Պետրովի հայտարարության հիման վրա, որը գրել է, որ Դևիերը մահացել 1745 թիվականին՝ լինելով 71 տարեկան։ Սա կասկածի տեղիք է տալիս, քանի որ հայտնի է, որ հոր մահի հետո Դևիերը միացել է հոլանդական նավատորմին որպես յունկեր և 1697 թվականին Հոլանդիայում զորավարժությունների ժամանակ հանդիպել է Պետրոս 1-ին, ով էլ նրան հրավիրում է Ռուսաստան։ Դևիերը Ռուսաստանում իր ծառայությունը սկսել է որպես թագավորի անձնական համհարզ, 1708 թվականի հուլիսին նա դարձավ կապիտան, նույն թվականի աշնանը նրան շնորհվեց մայորի կոչում, իսկ մի փոքր անց՝ նռնականետի գնդի փոխգնդապետ։ 1711 թվականի օգոստոսի 3-ին (14) Պավել Յագուժինսկու հետ միասին նրան շնորհվեց գեներալ-ատյուտանտի կոչում՝ հատուկ նրանց համար ստեղծված։ Դևիերը սիրահարվել էր Մենշիկովի ավագ քրոջը՝ Աննա Դանիելովնային։ Մենշիկովը Դևիերին չէր սիրում, և երբ նա խնդրում է խնդրում է քրոջ ձեռքը (Աննան այդ ժամանակ սպասում էր իր առաջնեկին), Մենշիկովը զայրանում է և ծեծում նրան։ Դևիերը բողոքում է Պետրոս 1-ին, վերջինս էլ հրամայում է Մենշիկովին քրոջը կնության տալ պորտուգալացուն։ Հարսանիքը կայացավ 1712 թվականի հուլիսին։ 1715 թվականի նոյեմբերի 12-ին Պետրոս 1-ինը նրան ուղարկում է Ռևել՝ վերահսկելու ծովային նավահանգստի շինարարությունը։ 1718 թվականի մայիսի 27-ին (հունիսի 7-ին) նշանակվում է Պետերբուրգի առաջին գեներալ-ոստիկանապետ, զբաղվում էր մունիցիպալ տնտեսության բոլոր հարցերով։ Դևիերը պաշտոնապես ենթակա էր Սենատին և գեներալ-նահանգապետ Մենշիկովին, բայց իրականում ենթարկվում էր հենց Պետրոս 1-ի: Սկզբում ոստիկանության աշխատակազմը բաղկացած էր փոխոստիկանապետից, 4 սպաներից և 36 ցածրաստիճան աշխատակիցներից։ Ոստիկանության գլխավոր վարչությունում գրասենյակային աշխատանքն իրականացնում ին ավագ գործավարն ու 10 գործավարները։ Դևիերի օրոք ոստիկանության աշխատակազմը հասցվեց 10 սպայի, 20 ենթասպայի և 160 ցածրաստիճան աշխատակիցների, բացի այդ, ստեղծում է հրշեջ կայան, որի համար պղնձե խողովակներ պատվիրում է Հոլանդիայից։ Նոր կառույցը ոչ միայն կարգուկանոն էր պահպանում քաղաքում, այլև կատարում էր մի շարք տնտեսական գործառույթներ, զբաղվում էր քաղաքի բարեկարգմամբ՝ ասֆալտապատելով, ճահճոտ տարածքների վերացմամբ, աղբ հավաքելով և այլն։ Դևիերի հրամանով 1721թ. մայրաքաղաքում տեղադրվում են կանեփի յուղով լուսավորված առաջին լապտերներն ու հանգստի համար նախատեսված նստարանները։ Բացի այդ, ոստիկանությունն իրականցնում էր նաև դատական գործառույթներ և հնարավոր ուներ քրեականորեն պատիժներ սահմանելու։ Դևիերի ջանքերով մայրաքաղաքում վերացան բոլոր անկարգություններն ու կողոպուտները, իսկ հանցագործությունների թիվը նկատելիորեն նվազեց։ Հոլշտեյնի սենեկապետ Ֆրիդրիխ-Վիլհելմ Բերգհոլցը, ով այցելել էր Դևիերի տուն, հերցոգ Կառլ-Ֆրիդրիխի շքախմբի հետ, 1721 թվականի հուլիսի 11-ին իր օրագրում նշել էր. «Սկզբում նա սուրհանդակ էր, ապա, եթե չեմ սխալվում, ցարի համհարզ, որը, կարծես թե, մինչ հիմա մեծ ողորմություն է։ Արքայական հրամանները կատարում էր խստորեն և արագ, նա այնպիսի վախ էր ներշնչում տեղի ամբոխին և, առհասարակ, քաղաքի բնակիչներին, որ, լսելով միայն նրա անունը, դողում էին»։ 1718 թվականի հունիսին Դևիերը մասնակցում է իշխան Ալեքսեյ Պետրովիչի գործի հետաքննությանը և մյուսների հետ ստորագրում նրա մահվան հրամանը։ 1725 թվականի հունվարի 6-ին Դևիերը ստանում է գեներալ-մայորի կոչում։ Պետրոս I-ի մահից հետո նա ակտիվորեն հանդես էր գալիս իշխանությունը կայսրուհի Եկատերինա I-ին փոխանցելու օգտին։ 1725 թվականի մայիսի 21-ին պարգևատրվում է Սուրբ Ալեքսանդր Նևսկու շքանշանով։ 1726 թվականի հոկտեմբերի 24-ին նրան շնորհում են կոմսի կոչում, իսկ նույն թվականի դեկտեմբերի 27-ին ստանում է գեներալ-լեյտենանտի կոչում։ 1727 թվականին Եկատերինա I-ի հրամանով նա ուղևորվում է դեպի Կուռլանդական դքսություն, որի պատճառը տեղի բնակիչների բողոքներն էին Մենշիկովի դեմ, ով փորձում էր տիրանալ դքսության գահը։ Կայսրուհու զեկույցը Մենշիկովի օգտին չէր։ Նույն թվականին կոմս Պ. Ա. Տոլստոյի և Սանկտ Պետերբուրգի հրամանատար Գ. Գ․ Սկորնյակով-Պիսարևի հետ Դևիերը ակտիվորեն դեմ դուրս եկավ Մենշիկովի այն մտադրությանը՝ կնության տալ իր աղջիկ Մարիային գահաժառանգ Պետրոս (Պյոտր) Ալեքսեևիչին։ Այս իրադարձությունն ավելի խորացրեց Մենշիկովի թշնամանքը իր խնամու հանդեպ, և 1727 թվականի ապրիլի 24-ին, օգտվելով այն հանգամանքից, որ Եկատերինան արդեն մահացու հիվանդ էր, «ամենահանգիստը» ստացավ նրա թույլտվությունը ձերբակալելու Դեվիերին[13], որին. Կայսրուհին, ըստ ֆելդմարշալ Մինիչի, վստահել էր երկու մեծ դքսուհիների՝ Աննայի և Էլիզաբեթի դաստիարակի պարտականությունները[14]։ Պաշտոնական պատրվակը Սանկտ Պետերբուրգի ոստիկանապետի անպարկեշտ պահվածքն էր, որը, իբր, հարբած վիճակում իրեն որոշակի ազատություններ է թույլ տվել արքայադուստրերի հետ[15]։



Этот эпизод ещё больше обострил неприязнь Меншикова к своему свояку, и 24 апреля 1727 года, воспользовавшись тем, что Екатерина была уже смертельно больна, «светлейший» добился от неё разрешения на арест Девиера[13], которому императрица, по утверждению фельдмаршала Миниха, поручила обязанности воспитателя обеих великих княжон — Анны и Елизаветы[14]. Формальным предлогом послужило непристойное поведение петербургского генерал-полицмейстера, который якобы позволял себе в нетрезвом виде некие вольности в отношении царевен[15].