Jump to content

Մասնակից:Աշխեն Անտոնյան/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ֆլյոր Եգգի իտալացի և շվեյցարացի գրող է։


Բովանդակություն

  1. Կենսագրություն
  2. Ստեղծագործություններ
  3. Ճանաչում
  4. Ռուսերեն հրապարակումներ
  5. Հղումներ

Կենսագրություն

Ֆլյոր Եգգին ծնվել է 1940 թվականի հուլիսի 31-ին Ցյուրիխում։ Սովորել է Իտալիայի և Շվեյցարիայի դպրոցներում։ Մայրը իտալացի է, իսկ հայրը՝ գերմանախոս շվեյցարացի։ 1958 թվականից աշխատել է որպես ֆոտոմոդել, միաժամանակ էլ սկսել է գրել։ Առաջին պատմվածքի հրապարակումից հետո նա Հռումում ծանոթացավ և ընկերացավ Ինգեբորգ Բախմանի հետ։ 1968 թվականից ապրում է Միլանում։ Նա իտալացի գրող և հրատարկիչ Ռոբերտո Կալասոյի կինն է։


Ստեղծագործություններ

  • Մատը բերանում (1968)
  • Պահապան հրեշտակը (1971)[1]
  • Թալուլահ անունով տրամվայը (1975 պիես)
  • Ջրային արձանները (1980)
  • Պատժի օրհնված տարիները (1990)
  • Երկնային վախը (1994)
  • Պրոլետարականը (2001)
  • Ենթադրական կյանքեր (2009)[2]

Ֆլյոր Եգգին իտալերեն է թարգմանել Մարսել Շվոբին և Թոմաս դե Քվինսին։ Եգգին նաև Շվոբիի, Դե Քուինսիի, Ջոն Քիթսի, Ռոբերտ Ուոլսերի մասին էսսեների հեղինակ է։ Ֆլյոր Եգգի խոսքերի վրա հիմնված երգեր կատարում են Ֆրանկո Բաթիատոն և Ջունի Ռուսոն։


Ճանաչում

Ֆլյոր Եգիի գրքերը թարգմանվել են անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն, հոլանդերեն, նորվեգերեն, հունարեն, լեհերեն, խորվաթերեն, սերբերեն, ռուսերեն, չինարեն և այլ լեզուներով։ Նրա << Նրա երջանիկ դժբախտ տարիներ >> վեպի հիման վրա բեմադրված ներկայացումը բեմադրվել է 2010 թվականին Լուկա Ռոնկոնիի կողմից։


Ռուսերեն հրապարակումներ

  • Պրոլետարականը // Արտասահմանյան գրականություն, 2003թ․։
  • Երջանիկ դժբախտ տարներ, 2006թ․։
  • Երկնային վախը․ Պատմություններ, 2014թ․։


Հղումներ [1][3]

  1. «Йегги, Флёр» (ռուսերեն). 2019-09-16. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  2. «Йегги, Флёр» (ռուսերեն). 2019-09-16. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  3. «վիքիպեդիա».