Jump to content

Մասնակից:Աննա 1

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ափնագյուղի հուշահամալիր

Գյուղի 200-ից ավելի որդիներ 1918թ-ի մայիսին մասնակցել են Ապարանի հերոսամարտին: Երկրորդ համաշխարհային պատերազմին մասնակցել են 147 ափնեցիներ: Նրանցից 96-ը զոհվել են: Արցախյան ազատամարտին մասնակցել են մոտ 30 ափնեցիներ: Նրանցից 5-ը զոհվել են: Մասնակիցներից վեցը արժանացել են ՀՀ «Արիության» մեդալի: Գյուղի կենտրոնում կանգնեցվել է Երկրորդ համաշխարհային պատերազմում զոհված ափնեցիների հուշարձան կոթողը: Համալիրի աջ կողմում կանգնեցվել են Արցախյան ազատամարտում զոհվածներին նվիրված խաչքարեր։