Jump to content

Մասնակից:Աննա Փորսուղյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Անձնական տարածություն [խմբագրել | խմբագրել կոդը]

Կենդանիների մեծամասնությունն իրենց մարմնի շուրջ ունեն խիստ սահմանված տարածություն, որը նրանք համարում են անձնական: Այդ տարածության չափը կախված է այն իրավիճակներից և պայմաններից, որտեղ գտնվում է կենդանին: Օրինակ` առյուծը, որն ապրում է Աֆրիկայի անսահման սավանաներում իր անձնական տարածքը կարող է համարել 50 կմ և ավելի տարածությունը: Մյուս կողմից կենդանաբանական այգում ապրող առյուծը հանգամանքների բերումով անձնական տարածք կհամարի իր վանդակի մի քանի մերտը: Մարդը նույնպես ունի անձնական տարածք, որը «օդային գլխարկի» նման միշտ նրա հետ է: Իսկ այդ «գլխարկի» չափերը կախված են այն տարածքի բնակեցվածության խտությունից, որտեղ նա ապրում է: Բացի այդ` անձնական տարածքը կարող է կապված լինել նաև մշակութային արժեքների հետ: Օրինակ` Ճապոնիայում, որտեղ բնակչության խտությունը բարձր է, մարդու անձնական տարածքը կարող է շատ փոքր լինել, իսկ ուրիշ երկրներում մարդիկ սովոր են ազատ տարածությունների և չեն սիրում, երբ իրենց շատ են մոտենում: Մարդու սոցիալական կարգավիճակը նույնպես մեծ դեր է խաղում նրա անձնական տարածքի սահմանման մեջ: «Օդային գլխարկի» շառավիղը միջին դասի պատկանող սպիտակամորթ մարդու համար, ով ապրում է Ավստրիալիայում, Նոր Զելանդիայում, Անգլիայում, Հյուսիսային Ամերկայում և Կանադայում գործնականում նույնն է: Այն կարելի է բաժանել չորս հիմնական մասերի.

Ինտիմ տարածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոլոր հայտնի տարածքներից մարդու ինտիմ տարածությունը ամենագլխավորն է: Մարդը դիտարկում է այն որպես սեփականություն: Միայն շատ մտերիմ մարդկանց կարելի է մուտք գործել այդ տարածք: Նման բան իրենց կարող են թույլ տալ սիրեկանները, ծնողները, ամուսինները, երեխաները, մտերիմ ընկերները: 15 սմ-ից ավել մոտենալ մարդուն հնարավոր է միայն նրա հետ ֆիզիկական շփման ժամանակ:

Անձնական տարածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նման հեռավորություն շրջապատի մարդկանցից մենք ունենում ենք օրինակ` երեկոների, պաշտոնական հանդիպումների, ընկերական հավաքների ժամանակ կամ աշխատանքի վայրում:

Սոցիալական տարածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եթե մենք հանդիպում ենք անծանոթների հետ, ապա նախընտրում ենք, որ նրանք հեռու մնան մեզնից: Մեզ դուր չի գա եթե փոստատարը, վաճառողը, նոր գործընկերը կամ ուղղակի մեզ քիչ ծանոթ որևէ մեկը շատ մոտ տարածության վրա գտնվի:

Հասարակական տարածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երբ մենք շփվում ենք մարդկանց մեծ խմբի հետ, ապա նման տարածությունը մեզ համար ավելի գերադասելի է:

Այլ մարդիկ կարող են ներխուժել մեր ինտիմ տարածություն երկու նպատակով: Առաջին` կարող են լինել մտերիմ մարդիկ կամ մարդիկ, ովքեր մեր նկատմամբ ունեն սեքսուալ հավակնություններ: Երկրորդ` ինտիմ տարածություն ներխուժելը կարող է ունենալ թշնամական մտադրություններ: Եթե կողմնակի մարդկանց ներկայությունը կարելի է հանդուրժել սոցիալական և անձնական տարածքներում, ապա ինտիմ տարածություն ներխուժելը մարդու մոտ առաջացնում է ֆիզիոլոգիական փոփոխություններ: Մարդու մոտ արագանում է սրտի աշխատանքը, արյան մեջ սկսվում է ադրենալին արտադրվել, արյունը ներխուժում է ուղեղ, մկանները լարվում են և մարդու մոտ ենթագիտակցորեն առաջանում է պաշտպանողական ռեակցիա: Նշանակում է, որ եթե մենք ընկերական գրկում ենք մի մարդու, ում հետ հենց նոր ենք ծանոթացել, նա հոգու խորքում կարող է մեզ վերաբերվել շատ բացասական, չնայած արտաքուստ կշարունակի ժպտալ և ցույց տալ, որ դա իրեն դուր է գալիս, որպեսզի չվիրավորի դիմացինին: Եթե ցանկանում եք, որ մարդիկ ձեր ներկայությամբ իրենց լավ զգան, ապա պահպանեք պատշաճ հեռավորություն: Որքան մտերիմ են ձեր հարաբերությունները այլ մարդկանց հետ, այնքան նրանց մոտ կարող եք գտնվել: Երբ մարդը ստանում է կողմնակի անձանցից պաշտպաված անձնական տարածություն, օրինակ` նստատեղ կինոթատրոնում, սրբիչի համար կախիչ հանդերձարանում և այլն, նրա վարքագիծը դառնում է շատ կանխատեսելի: Սովորաբար մարդիկ ընտրում են այնպիսի տարածություն, որը կլինի համեմատաբար հեռու մյուսներից: Մարդու պահվածքի այս դրսևորումը շատ հեշտ է բացատրել. նա ձգտում է չվիրավորել շրջապատի մարդկանց: Բացառություն կազմում են միայն հասարակական զուգարանները: Հետազոտությունները ցույց են տվել, որ 90% դեպքերում մարդիկ ընտրում են ամենածայրի զուգարանը, սակայն եթե այն զբաղված է, գոհանում են մնացածով : Օրինաչափությունից խախատում կարելի է համարել նաև հասարակական տրանսպորտը: Եթե հետևենք այն մարդկանց, ովքեր երթևեկում են չափից ավելի լցված տրանսպորտային միջոցով, կնկատենք նրանց դեմքերի դժգոհ արտահայտությունները: Պատճառն այն է, որ անկախ նրանց կամքից կողմնակի մարդիկ ներխուժում են նրանց անձնական, իսկ «պիկ» ժամերին նաև ինտիմ տարածություններ:

Հեղինակ` Աննա http://www.anna-oragir.blogspot.com/