Jump to content

Մասնակից:Աննա Մնացականի Հարությունյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ցիրկուլյար կամ շրջանակային միգրացիան՝ որպես աշխատուժի միգրացիայի յուրահատուկ տեսակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցիրկուլյար կամ շրջանակային միգրացիայի[1] միասնական բնորոշում և սահմանում գոյություն չունի: Այնուամենայնիվ բոլոր այն սահմանումները, որոնք տրվում են տարբեր երկրների կողմից նմանություններին զուգահեռ ունեն նաև որոշակի տարբերություններ: Ցիրկուլյար միգրացիայի էությունը լավ հասկանալու համար, անհրաժեշտ է նախ հասկանալ ժամանակավոր միգրացիայի էությունը, որը թույլ կտա հստակ տարանջատել այս երկու հասկացությունները: Այսպես, ժամանակավոր միգրացիան սահմանվում է՝ որպես որոշակի նպատակի իրականացման համար կատարվող միգրացիա, որն ենթադրում է միգրանտների վերադարձ հայրենի երկիր կամ միգրացիա դեպի այլ երկրներ: Պետք է նշել, որ շատ հաճախ ժամանակավոր միգրացիան սեզոնային և ցիրկուլյար միգրացիայի հետ միասին դիտարկվում է նույն համատեքստում:

Ըստ ԵՄ բնորոշման, ցիրկուլյար միգրացիան սահմանվում է՝ որպես օրինական միգրացիայի կրկնություն միևնույն անձի կողմից երկու և ավելի երկրների միջև:

Երրորդ երկրի քաղաքացի հանդիսացող այն անձանց ցիրկուլյար միգրացիա, ովքեր ապրում են ԵՄ –ում – ցիրկուլյար միգրացիայի այս կատեգորիան մարդկանց հնարավորություն է տալիս մասնակցել հայրենի երկրում կատարվող գործնական, պրոֆեսիոնալ, բարեգործական գործունեությանը՝ պահպանելով ԵՄ երկրներից որևէ երկրում մշտական բնակվելու իրավունքը: Այս կատեգորիայի մեջ են մտնում՝

● գործարարները, որոնք աշխատում են ԵՄ–ում և ցանկություն ունեն գործունեություն ծավալելու կամ հայրենի երկրում, կամ երրորդ երկրում,

● բժիշկները, պրոֆեսորները և այլ որակավորում ունեցող աշխատողները, որոնք ցանկանում են ցուցաբերել օգնություն հայրենի երկրին՝ կատարելով իրենց աշխատանքի մի մասը տվյալ երկրում:

Երրորդ երկրում ապրող մարդկանց ցիրկուլյար միգրացիա: Այս դեպքում ցիրկուլյար միգրացիան երրորդ երկրի քաղաքացիներին հնարավորություն է տալիս ժամանակավոր մեկնել ԵՄ՜ աշխատելու նպատակով, ստանալ լրացուցիչ որակավորում: Այս կատեգորիայի մեջ են՝

. երրորդ երկի քաղաքացիները, որոնք ցանկանում են ժամանակավորապես    աշխատել ԵՄ–ում (օրինակ սեզոնային աշխատողներ),

·        երրորդ երկրի քաղաքացիներ, որոնք ցանկանում են սովորել կամ ստանալ որակավորում ԵՄ-ում՝ մինչև հայրենիք վերադառնալը,

·        երրորդ երկրի այն քաղաքացիները, որոնք ուսումը վերջացնելուց հետո՝մինչև վերադառնալը, ցանկանում են ԵՄ – ում ստանալ աշխատանք  (օրինակ՝ որպես ստաժոր՝ պրոֆեսիոնալ փորձ ձեռք բերելու նպատակով, ինչը շատ դժվարությամբ է ձեռք բերվում հայրենի երկրում,

·        երրորդ երկրի հետազոտողները, որոնք իրականացնում են հետազոտություն ԵՄ տարածաշրջանում,

·        երրորդ երկրի քաղաքացիները, որոնք ցանկանում են մասնակցել միջմշակութային փոխանակությանը, երիտասարդ կադրերի փոխանակությանը (օրինակ սեմինարներ, միջոցառումներ, ուսանողական դասընթացներ):[1]

Ըստ միգրացիայի միջազգային կազմակերպության՝ ցիրկուլյար / շրջանառու միգրացիան  երկրների միջև մարդկանց սահուն՝ ներառյալ ժամանակավոր կամ երկարաժամկետ տեղաշարժն է, որը կարող է շահավետ լինել բոլոր ներգրավվածների համար, եթե այն կամավոր է և կապված է ծագման ու նպատակակետ հանդիսացող երկրների աշխատանքային կարիքների հետ:

ԵՄ երկրների շրջանակներում ցիրկուլյար միգրացիայի միասնական սահմանում որպես այդպիսին չկա: Այնուամենայնիվ ցիրկուլյար միգրացիայի սահմանումը ԵՄ շատ երկրներում համընկնում է: Այսպես, օրինակ Բելգիայում ցիրկուլյար միգրացիան սահմանվում է՝ որպես այնպիսի հասկացություն, որն ապահովում է երրորդ երկրի քաղաքացի հանդիսացող անձանց տեղաշարժ իր երկրից դեպի այլ երկրներ, անկախ այն հանգամանքից, թե ժամանման երկրում մնալու տևողությունը՝ կարճաժամկետ է, թե երկարաժամկետ, անկախ այն հանգամանքից, թե ինչքան ժամանակ է անցկացրել հայրենի երկրում: Բուլղարիայում, Չեխիայում, Էստոնիայում, Ֆինլանդիայում, Ֆրանսիայում Իռլանդիայում, Հունգարիայում, Մալթայում ցիրկուլյար միգրացիայի սահմանումը համընկնում է ԵՄ –ի կողմից տրված սահմանմանը:

Իսպանիայի օրենսդրության համաձայն՝ ցիրկուլյար միգրացիան սահմանվում է հետևյալ կերպ. ցիրկուլյար միգրացիան իրենից ներկայացնում է երրորդ երկրների քաղաքացիների կրկնվող տեղաշարժ իրենց հայրենի երկրներից դեպի Իսպանիա՝ աշխատելու կամ սովորելու նպատակով՝ ժամանակավոր հիմունքներով: Անկախ գործունեության ուղղվածությունից, միգրանտների տեղաշարժը տեղի է ունենում օրենսդրության շրջանակներում, մասնավորապես ժամանակավոր միգրացիան կարգավորող օրենքի շրջանակներում: Աշխատանքային ժամանակի ավարտին (համաձայն ցիրկուլյար միգրացիայի սահմանմանը), միգրանտը պետք է վերադառնա հայրենի երկիր, որը և ցիրկուլյար միգրացիայի կարևորագույն պայմաններից է: Իսկ ԵՄ մյուս երկրներում (Մեծ Բրիտանիա, Սլովենիա, Սլովակիա) ցիրկուլյար միգրացիայի սահմանում՝ որպես այդիսին երկրների կողմից չի սահմանվել: Շվեդիայում ցիրկուլյար միգրացիան սահմանվում է՝ որպես կարճաժամկետ կամ երկարաժամկետ տևողությամբ օրինական կերպով իրականացվող տեղաշարժ երկու ու երկրների միջև: Միգրանտները տեղաշարժվել կարող են ինչպես իրենց հայրենի երկրից, այնպես էլ մշտական բնակության երկրից դեպի Շվեդիա: Ուշադրության է արժանի նաև Լյուքսեմբուրգում ընդունված ցիրկուլյար միգրացիայի սահմանումը, այն է՝ միևնույն միգրանտների կողմից կրկնվող տեղաշարժերը, որն ընդգրկում է մեկ և ավելի միգրացիոն ցիկլ (մեկնում-ժամանում-վերադարձ) և ենթադրում է ժամանման երկրում սահմանափակ ժամանակով մնալու տևողությունը:

Հունաստանի կողմից ցիրկուլյար միգրացիան սահմանվում է՝ որպես տարածաշրջանային, ժամանակավոր, սեզոնային, կրկնվող միգրացիա՜ հիմնված տնտեսական պատաճառների վրա՝ կապված աշխատանքի որոնման պատճառների հետ:

Այսօր, ցիրկուլյար միգրացիան բավական մեծ տարածում ունեցող հասկացություն է, ինչը պայմանավորված է այն հանգամանքով, որ ցիրկուլյար միգրացիան - «ծախսերը նվազեցնող և ուժգնացող» մեխանիզմ է: 2000 թվականների կեսերից ցիրկուլյար միգրացիայի հարցերը լայնորեն քննարկվում են ՄԱԿ –ի միգրացիայի հարցերով զբաղվող կազմակերպության՝ ԱՄԿ –ի և այլ առաջատար կազմակերպությունների կողմից (միջազգային միգրացիայի և գլոբալ սոցիալական զարգացման ոլորտում):

Ցիրկուլյար միգրացիան կարգավորվում է այնպիսի բարդ մեխանիզմներով, ինչպիսիք են հարաբերությունները ընտանիքի և հասարակության հետ, անձնական արժանիքները (միկրո մակարդակ), տեղական աշխատանքային շուկա մուտք գործելու հնարավորությունը (մակրո մակարդակ):

Արդեն 21 –րդ սկզբին միգրացիայի այս ձևը շատ հաճախ դառնում է ԵՄ –ի կողմից մշակված քաղաքական ծրագրերի անբաժանելի մասը:[2]

ՀՀ – ի և այլ երկրների միջև համագործակցության հեռանկարները ցիրկուլյար միգրացիայի ոլորտում[խմբագրել | խմբագրել կոդը]

• 2008 թվականից ՀՀ կառավարությունը սկսեց հետաքրքրվել ԵՄ – ի հետ աշխատանքային միգրացիայի կառավարման ոլորտում համագործակցության ուղիների շուրջ: Այդ ուղղությամբ կազմակերպվեցին տարբեր սեմինարներ, որոնցից է TAIEX –ի շրջանակներում կազմակերպած սեմինարը: Հարկ է նշել, որ ՀՀ – ի և ԵՄ – ի միջև ցիրկուլյարություն չկա, քանի որ շատերը մեկնելով ԵՄ, վախենում են վերադառնալ հայրենիք, քանզի վստահ չեն, որ կունենան երկրորդ հնարավորություն մեկնել «Շենգենի գոտի»: Այսպիսով, ժամանակավոր այցելուները չեն լքում ԵՄ –ն, երբ վիզայի ժամկետը լրանում է: Նրանք ԵՄ երկրների տարածքում ապրելու իրավունք ստանալու համար կարող են ապաստան խնդրել, սակայն շատ հաճախ մերժվում են: Այսպիսի միգրանտները կամ շարունակում են ապրել անօրինական կերպով և աշխատել այսպես կոչված  «սև շուկայում» կամ նրանց հետ են ուղարկում ՀՀ:

ՄԱԿ – ի տվյալներով 2011 թվականին ՀՀ - ն 40 երկրների շարքում 16 – րդ տեղում էր ԵՄ – ից ապաստան խնդրող քաղաքացիների թվով: Այսպես օրինակ, 2011 թվականին ՀՀ 6037 քաղաքացի դիմել են ԵՄ երկրներում փախստականի կարգավիճակ ստանալու համար: Այսինքն միգրացիան ՀՀ – ից ԵՄ, որպես կանոն, սկսվում է որպես օրինական ուղևորություն, բայց, երբ վիզայի ժամկետը լրանում է այն վերածվում է անլեգալի:

Ընդհանուր առմամբ անկախացումից ի վեր ՀՀ –ից ԵՄ մեկնած միգրանտների թիվը մոտ 150000 է:

Արտասահմանում սովորող ՀՀ քաղաքացիների վերաբերյալ վիճակագրություն չկա: Հայտնի է, սակայն, որ ուսանող միգրանտների 56% - ը սովորում է ՌԴ – ում, 26% -ը՝ ԵՄ –ում:

ԵՄ – ի և ՀՀ – ի միջև 2011 թվականի հոկտեմբերի 27 – ին Լյուքսեմբուրգում  ստորագրվել է «Աշխատողների շարժունակության մասին» երկկողմ համաձայնագիրը, որով և՜ ՀՀ-ն, և՜ ԵՄ – ն հայտնել են իրենց պատրաստակամությունը` ստորագրելու համաձայնագրեր ցիրկուլյար միգրացիայի ոլորտում: Այնուամենայնիվ, չնայած երկուստեք պատարաստակամությանը, մինչև այժմ ոչ մի քայլ չի ձեռնարկվել այդ ուղղությամբ: ՀՀ – ն համաձայնություն է ձեռք բերել ԵՄ երկրներից Բելգիայի, Բուլղարիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Իռլանդիայի, Ռումինիայի, Շվեդիայի, Չեխիայի և Լեհաստանի հետ: Համաձայնագրի նպատակն էր խրախուսել ՀՀ – ում աշխատանքային ներուժի ամրապնդմանը:

Համաձայնագրում արծարծվել են նաև օրինական միգրացիայի նպատակներ: Համաձայն դրա, հարկ է օրինական միգրացիայի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվություն ապահովել պոտենցիալ միգրանտների համար, ովքեր ուզում են աշխատել ԵՄ – ում, ներկայացնել նաև անօրինական միգրացիայի ռիսկերի մասին, իրականացնել ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի փոխանակում, ակադեմիական և մասնագիտական որակավորման փոխադարձ ճանաչում և եվրոպական որակավորման մասին տեղեկատվության փոխանակում:

2011թ. սեպտեմբերին Եվրոպական հանձնաժողովն առաջարկեց սկսել վիզաների դյուրացման և ռեադմիսիայի համաձայնագրերի վերաբերյալ բանակցությունները Հայաստանի հետ։ Վիզաների հեշտացման բոլոր պահանջների առկայության դեպքում այսպիսի ռեժիմը իրագործելի կլինի։ Բանակցելուց հետո վիզաների հեշտացման և ռեադմիսիայի համաձայնագրերը կարող են միայն միասին ուժի մեջ մտնել։  Սա մի ճկուն և պարտադիր իրավական ուժ ունեցող ռեժիմ է մարդկանց շարժունակությունը լավ կառավարելու համար և ակնկալվում է, որ այն կուժեղացնի Հայաստանի` միգրացիայի կառավարման, միգրանտների և վերադարձողների տեղեկացման, ինտեգրման և պաշտպանման ունակությունը, ինչպես նաև կխթանի չկարգավորված միգրացիայի կառավարման և թրաֆիքինգի կանխարգելման Հայաստանի կարողությունը։  ԵՄ վիզային քաղաքականության նպատակն է պատշաճ հավասարակշռման հասնել ներքին անվտանգության և արտաքին կայունացման միջև՝ ընդունելի բոլոր կողմերի համար։ Այս նպատակին հասնելու ԵՄ արտաքին քաղաքականության գործիքներից են վիզաների հեշտացման և ռեադմիսիայի համաձայնագրերը։ Առայսօր ԵՄ - ն վիզաների դյուրացման համաձայնագրեր է կնքել իննը ոչ ԵՄ անդամ երկրների հետ, որոնցից երեքը մեր արևելյան գործընկերներն են՝ Վրաստանը, Ուկրաինան և Մոլդովան։ Այս համաձայնագրերի հիման վրա՝ ԵՄ և ոչ ԵՄ քաղաքացիները կօգտվեն վիզաների ստացման դյուրացված ընթացակարգերից։ Վիզաների դյուրացումը չի նշանակում վիզաների ազատականացում։ Վիզաների դյուրացման համաձայնագրի կնքումը չի հանգեցնի անմիջապես առանց վիզաների ճամփորդության։

ՀՀ –ի և ԵՄ – ի միջև ցիրկուլյար միգրացիայի զարգացման հեռանկարները կախված են նաև այն հանգամանքից, թե ինչքան մեծ կլինի ցանկությունը օգտվել համաեվրոպական աշխատուժի շուկայից ու կրթական ոլորտից և կանգնեցնելու ուղեղների արտահոսքը:

Արդեն 21 –րդ սկզբին միգրացիայի այս ձևը շատ հաճախ դառնում է ԵՄ – ի կողմից մշակված քաղաքական ծրագրերի անբաժանելի մասը: Միգրացիայի ոլորտում 2009 – 2011 թվականներին կատարված հետազոտությունները նոր հրամայականներ են դնում ԵՄ երկրների առջև՝ կապված այնպիսի ռազմավարության կամ ծրագրի մշակման և իրականացման հետ, որը կներառի ցիրկուլյար և սեզոնային միգրացիայի ասպեկտները:

Ինչ վերաբերում է մյուս երկրներին, ապա պետք է նշել, որ այդ երկրներում նմանատիպ ռազմավարության մշակման օգտակարությունը դեռևս քննարկման փուլում է: ԵՄ – ում նմանատիպ ռազմավարության մշակումը բացատրվում է այն հանգամանքով, որ ԵՄ երկրների շրջանակում յուրաքանչյուր քաղաքացի կարող է առանց որևէ դժվարության աշխատել մեկ այլ երկրում՝ պայմանով, որ աշխատանքը ավարտելուն պես նա կվերադառնա իր երկիր: Ինչպես արդեն նշվեց ցիրկուլյար միգրացիան, անշուշտ ունենում է դրական հետևանքներ և՜ դոնոր, և՜ ռեցիպիենտ երկրների վրա, որոնք առաջնահերթ ազդում են հենց միգրանտի վրա:[1]

• ՀՀ –ից միգրացիոն հոսքերի մեծ մասն ուղղվում է ՌԴ (մինչև 90%) և ԱՊՀ որոշ երկրներ, ինչպես Ուկրաինա, Բելոռուս, Ղազախստան: ՀՀ –ի և ԱՊՀ երկրների մեծ մասի միջև չկա վիզային ռեժիմ: Բացի այդ ծախսերը ավելի քիչ են համեմատած եվրոպական երկրների հետ: Լեզվի իմացությունը և մշակութային նմանությունը Ռուսաստանը և այլ ԱՊՀ երկրները դարձնում են ավելի գրավիչ միգրանտների համար:

Ռուսաստան և մասնավորապես Մոսկվա մեկնողները ավելի հաճախ են վերադառնում Հայաստան: Ցիրկուլյար միգրացիան թվում է ավելի ցանկալի տարբերակ թե՜ ՀՀ- ի, թե՜ ՌԴ–ի համար: Մի կողմից Ռուսաստանը ստանում է աշխատանքային ռեսուրսներ, իսկ մյուս կողմից Հայաստանը տրանսֆերտներ և վերադարձող միգրանտների փորձը:

ՀՀ գյուղերից և գյուղական բնակավայրերից մարդիկ հաճախ գնում են ՌԴ աշխատելու շինարարության ոլորտում: Որպես կանոն, միգրացիայի համար առավել բարենպաստ ժամանակաշրջանը սկսվում է վաղ գարնանը և հասնում է իր գագաթնակետին  մարտ և ապրիլ ամիսներին: Միգրանտների վերադարձը տեղի է ունենում աշնանը, մասնավորապես հոկտեմբերի երկրորդ կեսին:

Ցիրկուլյար միգրացիայի համար բարենպաստ պայմաններ են ստեղծում նաև ԱՊՀ շրջանակներում կնքված համաձայնագրերը: Օրինակ, համաձայնագիրը այն մասին, որ ԱՊՀ տարածքում բնակվող ցանկացած քաղաքացի կարող է ազատորեն առանց վիզայի տեղաշարժվել, գնալ, վերադառնալ ԱՊՀ ցանկացած երկիր՝ անկախ իր մշտական բնակության վայրից, պահպանելով տվյալ երկրի գրանցման և ժամանման կանոնները: Առանց վիզային խոչընդոտների, ազատ տեղաշարժման մասին երկկողմանի համաձայնագրեր են կնքվել Բելոռուսի, Վրաստանի, Ուկրաինայի, Թուրքմենստանի, Ղազախստանի և բոլորովին վերջերս Արգենտինայի հետ: «Աշխատանքային միգրացիայի և աշխատող միգրանտների սոցիալական պաշտպանության» մասին հմաձայնագրի համաձայն, կողմերը փոխադարձորեն ճանաչում են հետևյալ փաստաթղթերը՝ կրթությունը հաստատող սերտիֆիկատները, դիպլոմները, գիտական աստիճանը հաստատող փաստաթղթերը, որակավորման փաստաթղթերը, նաև աշխատանքային ստաժը հաստատող փաստաթղթերը: Այդ բոլոր փաստաթղթերը հանդիսանում են օրինական աշխատանք կատարելու նպաստավոր նախապայման, ինչպես նաև մեծ ներդրում ցիրկուլյար միգրացիայի ոլորտում: «Աշխատանքային միգրանտների և նրանց ընտանիքի անդամների կարգավիճակին» վերաբերող կոնվենցիան, որն ընդունվել է ԱՊՀ շրջանակներում, կարգավորում է աշխատանքային միգրանտների (և նրանց ընտանիքի անդամների) միգրացիայի ամբողջ ցիկլը: Կոնվենցիան տարածվում է նաև սեզոնային միգրանտների և նրանց ընտանիքի անդամների վրա՝ աշխատանքային ամբողջ ժամանակահատվածի համար և դրանով ևս ստեղծվում է բարենպաստ պայմաններ ցիրկուլյար միգրացիայի համար:

Ուկրաինայում ցիրկուլյար միգրացիային՝ որպես այդպիսին մեծ ուշադրություն չի դարձվել: Փաստաթղթերում առավելապես հանդիպում է ժամանակավոր, սեզոնային, ինչպես նաև պայմանագրային աշխատանք հասկացությունները: Սակայն միգրացիայի այս բոլոր ձևերը բացառությամբ պայմանագրային աշխատանքից չի բացառում ժամանակավոր աշխատանքային միգրացիայի անօրինական ձևը, ինչը ևս հակասում է ցիրկուլյար միգրացիայի գաղափարներին: Ցիրկուլյար միգրացիան միգրացիայի այնպիսի մոդել է, որը թույլ է տալիս իրականացնել աշխատողների օրինական տեղաշարժ երկրների միջև, որը հնարավորւթյուն է տալիս կարգավորել աշխատուժի շուկայի պահանջարկը:

Ռուս սոցիոլոգ Իրինա Պրիբիտկովան նշում է, որ ցիրկուլյար միգրացիայի հեռանկարները կապված են ռեցիպիենտ երկրների աշխատանքային պայմանների, կրթության, շփման, հանգստի, շրջակա միջավայրի, քաղաքական կայունության մակարդակի, անձնական անվտանգության և մարդու իրավունքների հետ: Սոցիոլոգի կարծիքով, ցիրկուլյար միգրանտները այն անձինք են, ովքեր գնում են արտասահման երեք և ավելի անգամ՝ ցանկանալով՝ գտնել նոր աշխատանք և կյանքի լավագույն պայմաններ: Հենց սա էլ հանդիսանում է ցիրկուլյար միգրացիայի հիմնական գործոնը:

Ցիրկուլյար միգրացիան կարգավորվում է այնպիսի բարդ մեխանիզմներով, ինչպիսիք են հարաբերությունները ընտանիքի և հասարակության հետ, անձնական արժանիքները (միկրո մակարդակ), տեղական աշխատանքային շուկա մուտք գործելու հնարավորություն (մակրո մակարդակ):[1]

• ՀՀ և երրորդ երկրների (բացառությամբ ԱՊՀ և ԵՄ երկրների), ցիրկուլյար շարժունակության մակարդակը շատ ցածր է: Խոսքը հիմնականում արտասահմանյան ուսանողների մասին է, որոնք գալիս են սովորելու հայկական բուհերում, ինչպես նաև այն միգրանտների մասին, որոնք աշխատանք են փնտրում ՀՀ–ում: Օտարերկրյա ուսանողների թիվը 2009-2010 թվականներին կազմել է 5300 մարդ, որից 1200-ը ԱՊՀ երկրներից էին: Օտարերկրյա ուսանողների մոտ կեսը ծագումով հայ են. սովորաբար նրանք գալիս են Վրաստանից, Իրանից, Ռուսաստանից, ԱՄՆ – ից, Սիրիայից և այլն: Օտարերկրյա այն ուսանողները, որոնք չունեն հայկական ծագում, հիմնականում Հնդկաստանից, Իրանից, Սիրիայից, ՌԴ–ից և Չինաստանից են:

Ինչ վերաբերում է ՀՀ–ից երրորդ երկրներ մեկնողներին, ապա պետք է փաստել, որ միգրացիան ակտիվ է դեպի ԱՄՆ. այն կազմում է միգրացիոն հոսքերի 10 %-ը, սակայն չկա ցիրկուլյար շարժունակություն: 1991-2008 թվականներին ԱՄՆ  են մեկնել ավելի քան 55000 ՀՀ քաղաքացի: Նրանց միջին տարիքը 40 տարեկան է, և մոտ 55% - ը կանայք են: Մեկնածների միայն 1.5% -ն է վերադարձել Հայաստան: Վերադարձող միգրանտների մեծ մասը այն մարդիկ են, որոնց ԱՄՆ–ի իշխանությունները պարտադրել են լքել երկիրը` այնտեղ անլեգալ գտնվելու պատճառով: ԱՄՆ–ն գրավիչ է հայերի համար մի քանի պատճառներով: Այսպես, շատ հայեր ունեն ազգականներ և ընկերներ ԱՄՆ–ում, այստեղ կարելի է աշխատանք գտնել համեմատաբար կարճ ժամանակում և ԱՄՆ–ն շատ լոյալ է էմիգրանտների նկատմամբ` նրանց տալով քաղաքացիություն ավելի պարզեցված կարգով քան այլ երկրներում:

Ինչ վերաբերում է ուղևորության տևողությանը,  ապա միգրանտների մեծամասնությունը մնացել է արտերկրում 5-11  ամիս:  Ուղևորության փաստացի միջին տևողությունը կազմել է ինն ամիս, որը մի փոքր ավելի երկար է եղել, քան միգրանտների կողմից սկզբնապես պլանավորված միջին տևողությունը:   Ավելին, չնայած որ տաս միգրանտից միայն մեկն է սկզբնապես պլանավորել երկարաժամկետ ուղևորություն, հինգ միգրանտից մեկը փաստացի մեկ տարուց ավելի երկար է մնացել ընդունող երկրում:  Միաժամանակ,  երեք ամսից կարճ ժամանակում Հայաստան վերադառնալու սկզբնական մտադրություն ունեցող միգրանտների միայն մեկ երրորդն է վերջին հաշվով վերադարձել Հայաստան նշված ժամանակահատվածում:

Հարկ է նշել, որ ուղևորության տևողությունը կախված է մեկնման երկրից:  Ռուսաստանում մնալու միջին տևողությունը կազմել է ինը ամիս, մինչդեռ ԵՄ-ում մնալու միջին տևողությունը կազմել է վեց և կես ամիս,  իսկ ԱՄՆ-ում` ընդամենը երկու ամիս:   Այստեղ պետք է հիշատակել մնալու տևողության ազդեցությունն ընտանեկան կապերի վրա,  քանզի այն դեպքերի մեծ մասում,  որոնց պարագայում միգրանտների ընտանիքները համարել են,  որ միգրացիան դրական ազդեցություն ունի ընտանիքում տիրող մթնոլորտի վրա, միգրանտները, որպես կանոն, արտերկրում մնացել են 8 ամսից քիչ:  Ի հակադրություն` 10.5 ամիս է կազմել այն միգրանտների ուղևորությունների միջին տևողությունը, որոնց ընտանիքները մտահոգված են եղել բաժանման բացասական հոգեբանական հետևանքների կապակցությամբ:[2]


Օգտագործված գրականության ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

[1] Циркулярная миграция в Армении, Айкануш Чобанян, с. 3-4

[1] Циркулярная миграция в Армении, Айкануш Чобанян, с 4-5

[1] Циркулярная миграция: эмпирические данные, современная практика управления и варианты     дальнейшего развития в странах ЕС,  с. 15-34

[2] Циркулярная миграция в Армении, Айкануш Чобанян, с. 5-6

[2] Steven Vertovec, Circular Migration: the way forward in global policy, pg. 6 - 8                                                                     

  1. [www.smsmta.am «միգրացիա»]. {{cite web}}: Check |url= value (օգնություն)