Jump to content

Մասնակից:Աննա Բեգլարյան/ավազարկղ 1

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սյունիք–Արցախի տարազ

Սյունիք–Արցախի տարազը գալիս է դարերի խորքից։ Սերունդներն իրար են փոխանցել և այն հասցրել մինչև 20 դարի վերջերը։ Այս տարազը յուրահատուկ ոճ ունի, այն գրեթե զուրկ է որևէ ասեղնագործությունից։ Հարուստ կանանց մշակույթի վրա արվում էր (2սմ նեղ ժապավենով) ոսկեթել ասեղնագործություն։ Կարմիր թավշե վերնազգեստ-մուշտակի եզրերին կարում են աղվեսի մորթի և կանաչ կտորից նեղ ժապավեն։ Թևքերը կարճ էին արվում։ Թևքաբերանում նույնպես կարվում էր մորթի և կանաչ ժապավեն։ Այն երեք փեղկանի էր,այսինքն՝ առաջամասը և կողքերը բաց էին, և ժողովրդական լեզվով կոչվում էին երեքփեղկանի։ Հագնում էին կարմիր սատինե հագուստ(հալավ), կանաչ վերնազգեստ, վրան՝ քուրք։ Սյունիք-Արցախում կանանց զարդերը արծաթից էին, ինչը ավելի էր շքեղացնում զգեստը։ Գլխի հարդարանքը ճոխ էր՝ արծաթե ճակտնոցով, քունքերին՝ արծաթե գնդաձև զարդերի շարանով։ Գլխաշորը գլխին ամրացնելու համար օգտագործում էին քորոց-չանգալը, որը շատ ճոխ և գեղեցիկ զարդեր։ Այն ուներ բազմաթիվ կախիկներ, շղթաներ և բոժոժներ։ Սյունիք-Արցախի հագուստի թևքերը և թևքի բերանները զարդարված էին արծաթե բոժոժներով, սրմայով։ Գոտին սև կաշվի վրա ամրացված արծաթյա կոճակներով էր և Արցախին բնորոշ գեղեցիկ և արտահայտիչ ճարմանդով։ Գուլպանները գործում էին բրդյա թելերով, իսկ ոտնամանների ծայրերը սոլերի նման բարձրացած և ոլորված էին անում։ Արցախի տարազի մի տարատեսակը Մեղրիի տարազն է։ Կանանց տարազները գրեթե այն էր, ինչ հագել էին Ագուլիսում։

Տղամարդու հայկական տարազ

Տղամարդիկ հագնում էին արխալուղ, չուխա, շալե կամ արծաթե գոտի։ Գլխին դնում էին ոչխարի մորթուց կարված գլխարկ(բարձր փափախ): Մեղրիի կանանց տարազի գլխի հարդարանքի մեջ կար մի փոքր տարբերություն․ ականջակալ-քունքազարդի շարանն ուներ արծաթե շատ նուրբ կախիկներ, որի ծայերի մարջանե ուլունքները հիշեցնում էին հոնի հատիկներ։ Վերջինս շատ հարուստ տեսք էր տալիս գլխի հարդարանքին։

Հագուստի գույնը սև էր: Գոտուց կախված էր գունագեղ բաշկինակ: Ազգային կոստյումի նկարագիրը տվել են ինչպես հայ, այնպես էլ այլազգի նկարիչներ: Հավլաբարում ապրող կինտոների տարազը հրաշալի ձևով նկարագրված է Նար-Դոսի «Մեր թաղը» պատմվածքում: Արհեստավորների և կինտոների տարազաձևերն իր մատիտանկարներում հրաշալի պատկերել է Վ. Խոջաբեկյանը, իսկ թիֆլիսահայ հարուստ վերնախավի տարազը կարելի է տեսնել դիմանկարի վարպետ Հ. Հովնաթանյանի կտավներում, գաղթականներին իրենց ավանդական տարազով (Արևմտյան Հայաստանից) պատկերել է Վ. Սուրենյանցը, ռուս նկարիչներից Ե. Լանսերեն նկարել է Արցախի ժողովրդին իր տարազով: 19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի հայերի զանգվածային ջարդերի ժամանակ թուրքերի դեմ պայքարի ելան ֆիդայիներ, հայդուկներ, կամավորներ, ովքեր իրենց ավանդական տարազի վրա կապում էին փամփշտակալներն ու զենքերը: Ֆիդայիների գլխի հարդարանքը ավանդական էր. թաղիքե քոլոզի վրա փաթաթում էին յազմա, կրում էին նաև ոչխարի մորթիով՝ փափախ: Կապում էին գծավոր կտորից գոտի, հաճախ օգտագործում էին նաև տաք յափունջի(այծենակաճ):

Հայ առաքելական եկեղեցու հոգևոր դասի հանդերձավորումը դարերի պատմություն ունի։ Եկեղեցին պահպանել է ավանդականը, որը հասել է մինչև մեր օրերը: Կաթողիկոսի ամենօրյա հագուստը սև, մանուշակագույն ատլասով աստառա պատված փարաջան էր, որի հետ գլխին կրում էր ճակատամասում խաչով վեղար(նույն կտորից), ծիսակատարությունների ժամանակ` մարգարտաշար, ոսկեթելով ասեղնագործած, թանկագին քարերով ելուզված վակաս, խույր: Հագնում էր շատ լայն սպիտակ շապիկ, շուրջառ, եմիփորոն, գուլպաներ և ասեղնագործ հողաթափեր: Կաթողիկոսը կապում էր գոտի, որից կախված էր կոնքերը: Նրա շուրջառը հնում ասեղնագործում էին և աստառա պատում՝ ատլասե կտորով: Հետագայում շուրջառը կարում էին ծաղկավոր ոսկեթել դիպակով: Հին տարազն աստիճանաբար իր տեղը զիջեց եվրոպական քաղաքային տարազին, որն ավելի հարմարավետ ու պարզ էր, բայց Հայաստանում մինչև 1950-ա կան թվականները Արցախի, Զանգեզուրի` Սիսիանի, Գորիսի բնակավայրերում կարելի էր հանդիպել ազգային տարազով կանանց: Այդ վայրերն իրենց էին գրավում շատ հայ նկարիչների, որոնք բազմաթիվ կտավներ են ստեղծել` ազգային բնույթի տեսարաններ, դիմանկարներ և այլն: 20-րդ դարի 50-ական թվականներից հետո ազգային տարազները մնացին միայն Արցախում ու Զանգեզուրում, իսկ մնացած տեղերում իսպառ վերացան և դարձան թանգարանային նմուշներ:


Մի փոքր այլ է Լոռվա տարազը, որը դարերի ընթացքում ենթարկվել է որոշ փոփոխությունների` խառնվելով Սյունիք-Արցախի և մասամբ` թիֆլիսահայերի տարազներին: Լոռվա կանայք գլխներին դնում էին բազմագույն կտորներով երեսպատված կոպի, ճակատակալ, վրան կապում էին եռանկյունաձև սպիտակ գլխաշոր (գլխաշորի ծայրերը ծնոտի տակով խաչաձևում էին և գագաթին ամրացնում հանգույցով կամ գնդասեղով), վրայից, բերանը փակելով, կապում էին քառանկ- յունաձև գլխաշոր (մեծ շալ), որի տակից երևում էին ոլորած մազերը (մազերը բաժանում էին երկու մասի և ոլորում ինչպես թիֆլիսահայերը): Հագնում էին կտավից կարված երկարաթև շապիկ, բամբակե վարտիք, որը հասնում էր մինչև կրունկները, իսկ վրայից՝ գունավոր չթից ամբողջո վին բամբակած արխալուղ: Նույն կտորից կարում էին բազմափոր փեշը (գյուղական շրջաններում կապում էին բրդե գոտի, որը մի քանի անգամ փաթաթում էին մեջքի շուրջը): Գուլպաները նախշազարդ էին, ոտնամանները` քաղաքային տիպի ցածր կրունկով կոշիկներ էին:

Լոռեցի տղամարդու տարազը տիպիկ կովկասյան էր` մուգ գույնի չուխա, շալ կտորից արխալուղ: Կապում էին արծաթե գոտի, իսկ չուխան բաց էր մնում: Գլխին դնում էին լոռեցու ավանդական փափախը: Երեխաներին հագցնում էին այնպես, ինչպես մեծերին:

Թիֆլիսի կանանց տարազը նման էր Երևանի տարազին: Այն հայերը տարան Թիֆլիս, որն էլ մասնակի ազդեցություն թողեց տեղի տարազի վրա: Թիֆլիսի հարուստ տղամարդու տարազը նույն պես չուխան էր` կարված շքեղ կտորներից: Թևքերը շատ երկար էին և դեկորատիվ բնույթ էին կրում` հագուստին տալով գեղեցիկ տեսք: Հաճախ մի թևքը կամ երկուսը գցում էին ուսերին: Ոտնամանները երկարաճիտ կոշիկներ էին, տաբատը դնում էին կոշիկների մեջ կամ բաց էին թողնում վրան: Այստեղի հայկական տարազը շատ զուսպ էր: Հիմնականում օգտագործում էին մուգ գույներ և առանց ճոխ զարդարանքների: Ուշագրավ է նաև Թիֆլիսի կինտոների տարազը, որը հագնում էին աշխատավոր, արհեստավոր հայերը: Գլխին դնում էին գդակ-փափախը, հագնում էին արխալուղ, կապում արծաթե գոտի, տաբատը շատ լայն էր, որը դրվում էր երկարաճիտ կոշիկների մեջ: