Մասնակից:Անի Մանուկյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Արշակ և Շապուհ[խմբագրել | խմբագրել կոդը]

4-րդ դարում Հայաստանի և պարսկաստանի միջև տեղի էին ունենում երկարատև պատերազմներ:Պարսկաստանի Շապուհ Երկրորդ արքան կամենում էր նվաճել Հայաստանը և հնազանդեցնել հայոց Արշակ Երկրորդ թագավորին:Բայց հայոց զորքը՝ սպարապետ Վասակ Մամիկոնյանի գլխավորությամբ, հերսաբար կռվում էր պարսիկների դեմ, պահպանում երկրի անկախությունը:Շապուհ Երկրորդը, զենքի ուժով չհասնելով նպատակին, դիմում է խորամանկության: Նա իր երկիրն է հրավիրում Արշակ Երկրորդին՝ խաղաղության պայմանագիր կնքելու պատրվակով և երդումներով երաշխավորում նրա կյանքի ապահովությունը:Արշակ Երկրորդը Վասակ Մամիկոնյանի ուղեկցությամբ մեկնում է Պարսկաստանի մայրաքաղաք Տիզբոն: Հայոց թագավորի հավատարմությունը փորձելու համար Շապուհն իր աստղագուշակների ու կախարդների խորհրդով Հայաստանից բերել է տալիս հող և ջուր:Հողը լցնում է իր ճեմասրահի հատակի կես մասին, վրան ջուրը շաղ տալիս, ապա Արշակ Երկրորդի հետ զրուցելով՝ զբոսնում է այնտեղ: Երբ պարսկական հողի վրա են քայլում, Շապուհ արքանն հարցնում է Արշակին, թե ինչու՞ է նա թշնամացել իր հետ, չէ՞ որ ինքը նրան սիրել է որդու պես, անգամ կամեցել է դստերը կնության տալ նրան: Արշակն, իբր, հեզությամբ խոնարհվում է Շապուհի առջև, զղջում արածների համար: բայց հետոո, երբ Արշակը ոտքը դնում է հայկական հողին, կերպարանափոխվում է, խոսում հպարտությամբ ու ըմբոստ և Շապուհին անվանում հափշտակիչ: Շապուհն այդպես մի քանի անգամ փորձում է Արշակին և, համոզվելով, որ նա հայրենիքում դարձյալ կըմբոստանա, շղթայակապ բանտարկում է նրան Անհուշ բերդում: Իսկ Վասակ Մամիկոնյանին մորթազերծ անում, մեջը հարդ լցնում և կանգնեցնում Արշակի դիմաց, որ նա, իր քաջ ու սիրելի սպարապետին նայելով, ավելի տառապի ու տանջվի: Այնուհետև զրույցը պատմում է, թե Արշակի պալատական Դրաստամատը պարսկական բանակում քաջագործություններ է կատարել, և Շապուհը նրան բազմաթիվ պարգևներ է առաջարկել, բայց Դրաստամատը հրաժարվել է ամեն ինչից և խնդրել միայն, որ իրեն թողնեն մեկ օր ծառայելու իր թագավորին: Շապուհը թուլ է տվել: Դրաստամատը արձակել է Արշակի շղթաները, հագցրել նրան արքայավայել, կազմակերպել ճոխ խնջույք, որի ժամանակ ինքն էլ, Արշակն էլ անձնասպան են եղել: Արշակի մասին այլ զրույցներ էլ են պահպանվել: Իսկ այս զրույցն ունի հայրենասիրական խոր իմաստ: Այստեղ հայրենի և օտար հողերի հակադրությամբ շեշտված է այն գաղափարը, որ մարդն իր հայրենիքում է իրեն ազատ, հպարտ, ինքնավստահ ու անկաշկանդ զգում, ուստի պետք է աչքի լույսի պես պահել ու պահպանել հայրենի հողը՝ հայրենիքը:

Նյութը վերցված է <<Ինչ է•Ով է>> հանրագիտարանից: