Jump to content

Մասնակից:Անահիտ Ա/Ավազարկղ2

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Եղեգնուհի (Ղազարոս Աղայան)[խմբագրել | խմբագրել կոդը]

«Եղեգնուհի»-ն հայ գրող Ղազարոս Աղայանի հեքիաթն է,






Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Մի թագավոր մինուճար որդի է ունենում։ Այս թագավորն ուզում է որդուն ամուսնացնել, բայց որդին ասում է, որ միտք չունի ամուսնանալու, իսկ եթե ուզելու էլ լինի, պետք է այնպիսի աղջիկ ուզի, որ հոր ու մոր ծնունդ չլինի։ Ամեն անգամ, երբ թագավորը խոսում է որդու ամնուսնանալուց, որդին նույն բանն է ասում։ Թագավորն էլ սկսում է որդու ցանկությամբ մի աղջիկ փնտրել։ Եվ աշխարհից աշխարհ ման է գալիս, բայց անօգուտ։ Վերադառնալիս անտառի մոտ հանդիպում է մի ծերունու։ Վերջինիս պատմում է՝ ինչ է փնտրում։ Ծերունին ասում է, որ պետք չէ հեռու գնալ, որովհետև քաղաքի մոտ մի մեծ գետ կա, որի կողքին էլ մի եղեգնուտ։ Այդտեղ մարդ երբևիցե չի եղել և սուրբ է համարվում։ Ասում է, որ եղեգներից մեկը կտրի և մցնի ջուրը, իսկույն կդառնա աղջիկ։ Թագավորն այդպես էլ անում է, բայց աղջիկն ամաչում է դուրս գալ ջրից, քանի որ մերկ էր։ Թագավորը գնում է հագուստ բերելու և աղջկան ասում, որ այսուհետ իր հարսն է լինելու։ Անունն էլ դնում է Եղեգնուհի՝ եղեգն աղջիկ։ Երբ թագավորը հեռանում է այդտեղից, ջրին է մոտենում մի սևադեմ բոշա և, նկատելով գեղեցկուհուն, հարցնում նրա ով լինելը։ Իմանալով ամեն բան՝ ցանկանում է գրավել նրա տեղը և խեղդում է աղջկան։ Ինքն էլ մերկանում է և մտնում ջուրը։ Աղախինները գալիս և բոշային տանում են թագավորի ապարանք։ Տղան, տեսնելով, ետ է քաշվում, զզվում է սև բոշայից, իսկ թագավորն ասում է, որ դա իր տեսած աղջիկը չէ։ Բոշան նրանց ասում է, որ ինքը կգեղեցկանա, եթե իրեն պահեն շուշաբանդ պալատում։ Այդպես էլ անում են, բայց օրեցօր ավելի է տգեղանում և գիրանում, իսկ թագավորի որդին մոտ էլ չէր գնում նրան։ Վերջինս որոշում է զբոսնել գետի մոտ։ Հանդիպում է մի քանի ձկնորսի և ասում, որ իր ուզած տեղից մի ձուկ բռնեն, և դա կլինի իրենը։ Ձկնորսները ոսկե ձկնիկ են բռնում և շատ զարմանում, բայց տալիս են տղային, քանի որ խոստացել էին։ Տղան սիրահարվում է ձկանը․ պարտեզում է պահում և կողքից անգամ չի հեռանում։ Բոշան հասկանում է, որ այդ ձուկը Եղեգնուհին է։ Բոլորին հավատացնում է, որ ինքը կգեղեցկանա, եթե այդ ձուկը իր համար պատրաստեն, և նա ուտի։ Հավատում և այդպես էլ անում են։ Ձկան մնացորորդներն էլ աղախիններին է տալիս, որ ուտեն։ Մի կտոր փուշ աղբի հետ պարտեզ է ընկնում, և մի գեղեցիկ ծառ է աճում։ Տղան այս անգամ էլ սիրահարվում է ծառին։ Նենգ բոշան, հասկանալով այդ ամենը, այրում է ծառը, բայց մի կտոր տաշեղ թռչում է, մի պառավ կնոջ տուն ընկնում և դառնում առաջվա գեղեցկուհին։ Գեղեցկուհին սկսում է կարով զբաղվել, և այդ համբավը հասնում է մինչև թագավորի ապարանք։ Թագավորի որդու պատվերներն էլ է կարում։ Տղան զարմանում է․ կարծես թել ու ասեղ չէին կպել այդ կտորին։ Պառավին ասում է, որ ուզում է տեսնել աղջկան, բայց պառավը պետք է աղջկանից թույլտվություն ստանար։ Աղջիկը համաձայնվում է, ասելով, որ պետք է ծնողների և հարսնացուի հետ թագավորը գա, իսկ ինքը պատրաստություն կտեսնի։ Այդպես էլ անում են։ Հյուրերը գալիս են և մնում զարմացած նրա գեղեցկությունից, շարժ ու ձևից։ Թագավորը ճանաչում է Եղեգնուհուն, իսկ սևավոր բոշան ավելի շուտ էր ճանաչել և սևավորվել։ Աղջիկը ցանկություն է հայտնում մի հեքիաթ պատմելու, հյուրերը մեծ սիրով համաձայնվում են։ Աղջիկկը մի ճյուղի վրա հում կաքավ է դնում և ասում, որ եթե իր պատմածը ստույգ լինի, ապա այս կաքավը անկրակ կխորովվի։ Աղջիկը պատմում է այն պատմությունը, որը տեղի էր ունեցել այս ընթացքում։ Կաքավն սկսում է խորովվել, և բոլորն ամեն բան հասկանում են։ Եղեգնուհուն տանում են պալատ և յոթ օր, յոթ գիշեր հարսանիք են անում, իսկ սևավոր բոշային կապում են ձիու պոչից և քարեքար տալով՝ սպանում։