Մասնագիտացված թարգմանություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մասնագիտացված թարգմանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մասնագիտացված թարգմանությունը եզրույթ և հասկացություն է, որն օգտագործվում է թարգմանչական բիզնեսում և թարգմանչական դպրոցներում։ Թարգմանվող տեքստը մասնագիտացված է, եթե դրա թարգմանություն ըպահանջում  է գիտելիք ինչ-որ բնագավառում, որը սովորաբար չի կարող լինել թարգմանչի կամ թարգմանչական ուսանողի ընդհանուր գիտելիքների մաս։

Մասնագիտակցված թարգմանությունը թարգմանչական բիզնեսում[խմբագրել | խմբագրել կոդը]

«Մասնագիտացված» բառը տարբեր կերպ է վերաբերում թարգմանիչներին և տեքստերին։ Որոշ թարգմանիչներ աշխատում են տարբեր ոլորտներում (օրինակ՝ իրավունք, ֆինանսներ, բժշկություն կամ բնապահպանական գիտություններ), մինչդեռ մյուսները «մասնագիտացված» կամ «մասնագետներ» են այն իմաստով, որ նրանք աշխատում են բացառապես ընդամենը մեկ կամ երկու ոլորտներում։ Մասնագետը կարող է թարգմանել ինչպես մասնագիտացված, այնպես էլ ոչմասնագիտացված տեքստեր այդ ոլորտներում։ Թարգմանվող տեքստը մասնագիտացված է, եթե դրա թարգմանությունը պահանջում է ոլորտի գիտելիքներ, որոնք սովորաբար թարգմանչի ընդհանուր գիտելիքների մաս չենկազմում։ Թարգմանիչը, ով գովազդում է իրեն որպես «ֆինանսների մասնագետ»,երբեմն կարող է թարգմանել ֆինանսական տեքստեր, որոնք մասնագիտացված չեն (չի պահանջում ավելին, քան ընդհանուր ֆինանսական գիտելիքները)։ Պրոֆեսիոնալ թարգմանիչները, ովքեր ի վիճակի են թարգմանել մասնագիտացված տեքստեր տվյալ ոլորտում, սովորաբար կարող են ավելի բարձր գներ սահմանել իրենց աշխատանքի համար[1][2]։

Թարգմանվող մասնագիտացված տեքստը հասկանալու և թարգմանությունը գրելու համար թարգմանիչը պետք է ունենա կամ ձեռք բերի համապատասխան ոլորտի որոշակի խորացված կամ նույնիսկ շատ խորացված իմացություն։ Այնուամենայնիվ, մասնագիտացված տեքստերի թարգմանության համար պահանջվող ըմբռնման մակարդակը զգալիորեն ցածր է, քան տվյալ ոլորտի գործող մասնագետների մակարդակը։ Երբեմն նույնիսկ փորձառու թարգմանիչները պետք է խորհրդակցեն գործող մասնագետների հետ, երբ նրանց գիտելիքները պակասում են։

Հասկանալն անհրաժեշտ է, քանի որ թարգմանությունը մի լեզվի բառերը մեկ այլ լեզվի բառերով փոխարինելու խնդիր չէ։ Թարգմանիչները պետք է կարողանան երաշխավորել, որ իրենց թարգմանությունները քիչ թե շատ ունեն նույն իմաստը, ինչ բնօրինակ տեքստը։ Եթե նրանք բավականին լավ չեն հասկանում, թե այդ տեքստը գրողը ինչ է փորձել ասել թեմայի վերաբերյալ, ապա նման երաշխիք չի կարելի տալ։

Որոշ թարգմանչական ձեռնարկություններ եռակողմ տարբերակում են անում «ընդհանուր»  տեքստերի (որոնք պահանջում են միայն տվյալ ոլորտի ընդհանուր իմացություն), «մասնագիտացված»  տեքստերի (որոնք պահանջում են խորացված գիտելիքներ որևէ ոլորտի հետ կապված) և «բարձր մասնագիտացված» տեքստերի (որոնք պահանջում են մանրամասն գիտելիքներ երևույթի շուրջ, ինչպիսիք են ռեակտիվ շարժիչները կամ առևտրային իրավունքը) միջև։ Այդպիսով մեկ բառի համար գանձվող գինը տարբերվում է՝ կախված մասնագիտացման աստիճանից։ Շատ տեքստեր պարունակում են մասեր, որոնք ընդհանուր են և մասեր, որոնք մասնագիտացված կամ բարձր մասնագիտացված են։

Ոլորտի հասկացություններից բացի, թարգմանիչները պետք է իմանան կամ հայտնաբերեն հարակից եզրույթները երկու լեզուներով:[3] Որոշ թիրախ լեզուներում պետք է հորինել եզրույթներ այն ոլորտներում, որոնք նոր են խոսողների մշակույթում։

Հաճախ ասում են, որ թարգմանիչները պետք է նաև տիրապետեն յուրաքանչյուր ժանրում օգտագործվող բնորոշ գրելաոճերին, որոնցով նրանք աշխատումեն (օրինակ, իրավաբանական թարգմանիչը կարող է գործ ունենալ պայմանագրերի, դատական վճիռների, դատական վարույթների արձանագրությունների և այլնի հետ)։ Եվ նրանք պետք է իրենց գրելաոճը հարմարեցնեն թարգմանության ապագա ընթերցողներին։ Թարգմանիչների համար կարևոր է հստակ պատկերացում կազմել, թե ովքեր են լինելու այդ ապագա ընթերցողները։ Որոշ մասնագիտացված տեքստեր գրված են փորձագետների կողմից այլ փորձագետների համար, որոշները փորձագետների կողմից՝ ոչ փորձագետների, որոշները՝ մասնագետներ չհանդիսացող մարդկանց կողմից, որոնք սակայն ոլորտի մասին ավելի շատ գիտելիքներ ունեն, քան նախատեսված ընթերցողները (օրինակ՝ գիտական լրագրողները, որոնք գրում են լայն հանրության համար)։ Որոշ տեքստեր կարող են ուղղված լինել մեկից ավելի տեսակի ընթերցողների:Օրինակ`կամրջի վերանորոգման ուսումնասիրությունը կարող է ունենալ մի հատված՝ ուղղված տրանսպորտի կառավարիչներին, մի հատված՝ ուղղված ֆինանսիստներին և մի հատված՝ ուղղված ինժեներներին։ Տարբեր բաժինները կպահանջեն տարբեր ոճեր։

Ո՞վ է թարգմանում մասնագիտացված  տեքստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախկինում զգալի բանավեճեր էին ընթանում այն մասին, թե արդյոք մասնագիտացված տեքստերը պետք է թարգմանվեն տվյալ ոլորտի գործող մասնագետների, թե՞ պրոֆեսիոնալ թարգմանիչների կողմից։ Կարելի է կարծել, որ գործող մասնագետները կդառնան լավագույն թարգմանիչները, քանի որ մասնագիտացված տեքստերը շատ հաճախ «փորձագետից փորձագետ» են (և՛հեղինակը, և՛նախատեսված ընթերցողները գործող մասնագետներ են)։ Այնուամենայնիվ, գործող մասնագետների կողմից տեքստեր թարգմանելու փորձերը շատ հաճախ կհանդիպեն անհաղթահարելի խոչընդոտների. Դժվար կամ անհնար կլինի գտնել գործող մասնագետ, ով ոչ միայն տիրապետում է անհրաժեշտ լեզվական և թարգմանչական հմտություններին, այլև հետաքրքրված է թարգմանությամբ և հասանելի է թարգմանությունը ցանկալի ժամկետում ավարտելու համար։ Ավելի հեշտ է գործող մասնագետի համար ստանձնել խորհրդատուի դերը, ում հետ համագործակցում է  պրոֆեսիոնալ թարգմանիչը, կամ էլ գրախոսի/խմբագրի դերը, ով կարդում է ավարտված թարգմանությունը՝ փնտրելով հասկացութային կամ տերմինաբանական սխալներ։

Այնուամենայնիվ, որոշ մարդիկ, օրինակ, իրավաբանի աստիճան ունեցողները, իսկապես դառնում են պրոֆեսիոնալ իրավաբանական թարգմանիչներ։ Ի լրումն, ոլորտային մասնագետները երբեմն «կողքից» մի փոքր զբաղվում են թարգմանությամբ։

Մասնագիտացված թարգմանություն թարգմանչական դպրոցներում[խմբագրել | խմբագրել կոդը]

Թարգմանչական դպրոցները սովորաբար ունեն դասընթացներ, որոնք նախատեսված են ուսանողներին սովորեցնելու, թե ինչպես ընկալել մասնագիտացված հասկացություններ և հարակից եզրույթներ[3] Ուսանողները կիրառում են այն, ինչ սովորել են՝ թարգմանելով մասնագիտացված տեքստեր, սովորաբար մեկ ոլորտում, կամ երբեմն մի քանի ոլորտներում, որոնց ուսուցիչը ծանոթ է։ Նման դասընթացները կարող են կենտրոնանալ հասկացությունների և եզրույթների վրա, կամ դրանք կարող են ներառել նաև տվյալ ոլորտին և ժանրին հատուկ ոճեր։ Այս դասընթացները սովորաբար անցկացվում են այն բանից հետո, երբ ուսանողները ավարտում են դասընթացները, որտեղ նրանք թարգմանել են ոչ մասնագիտացված տեքստեր (տեքստեր, որոնք կարելի է հասկանալ՝ օգտագործելով ընդհանուր գիտելիքներ, որոնց ուսանողները սովորաբար արդեն տիրապետում են), սովորաբար տարբեր ոլորտներում։

Ուսուցիչները տարբեր կերպ են գնահատում ուսանողների թարգմանությունները։ Ոմանք պարզապես հանում են գնահատականները թարգմանության յուրաքանչյուր սխալի համար, թեև սխալները հաճախ դասակարգվումեն (սխալ թարգմանություններ, եզրույթի սխալներ, քերականական սխալներ և այլն), տարբեր տեսակի սխալների համար հանվում են տարբեր թվով գնահատականներ և, հավանաբար, սխալների լրջության տարբեր աստիճանները հաշվի առնելով։ Մյուս ուսուցիչներն իրենց գնահատականը հիմնում են «կարողունակթյունների» վրա. Նրանք գտնում են որոշակի հմտություններ, որոնք ուսանողները  պետք է ձեռք բերեն (եզրույթներ գտնելու կարողություն, թիրախ լեզվով սահուն գրելու կարողություն, մասնագիտացված հասկացություններ հասկանալու կարողություն և այլն),այնուհետև նրանք յուրաքանչյուր հմտության համար գնահատական են տալիս (ուսանողը կարող է ստանալ 80/100 տերմինաբանության համար, 60/100՝ սահուն գրելուհամար և այլն)[4]։

Մասնագիտացված թարգմանության» և դրա հոմանիշների որոշ կիրառություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ահա միքանի օրինակներ, թե ինչպես է օգտագործվել մասնագիտացված թարգմանություն եզրույթը։ Որոշ մարդիկ օգտագործում են տեխնիկական թարգմանությունը, գործաբանական թարգմանությունը կամ ՀՆԼ թարգմանությունը որպես հոմանիշներ (ՀՆԼ= հատու կնպատակների լեզու կամ լեզու կոնկրետ նպատակների համար)։

1) «Մասնագիտացված թարգմանությունն ընդգրկում է ոչ գրական թարգմանության ներքո գտնվող մասնագիտացված առարկայական ոլորտները, որոնցից ամենահայտնին ներառում են գիտություն և տեխնոլոգիա, տնտեսագիտություն, շուկայավարություն, իրավունք, քաղաքականություն, բժշկություն և զանգվածային լրատվության միջոցներ, ինչպես նաև ավելի քիչ հետազոտված ոլորտներ, ինչպիսիք են նավագնացությունը, հնէաբանությունը…»[5]

2) «Անգլերեն «տեխնիկական» ածականի երկիմաստության պատճառով եզրույթը կարող է վերաբերել ինչպես տեխնոլոգիական և ճարտարագիտական, այնպես էլ ցանկացած այլ մասնագիտացված տիրույթի բովանդակությանը։ Այս հոդվածում եզրույթը հասկացվում է ավելի նեղ իմաստով։ Ավելի լայն իմաստով գործունեությունը կոչվում է նաև«մասնագիտացված թարգմանություն»։ Տեխնիկական թարգմանության մասին այստեղ ասվածի մեծ մասը հավասարապես վերաբերում է մասնագիտացված թարգմանությանը և որոշ չափով նաև մասնագիտացված հաղորդակցությանն ընդհանրապես»[6]։

3)«Ես զգացի, որ անհրաժեշտ է մասնագիտացված թարգմանությանը նվիրված ամսագիր՝ ինչպես ոչ գրական հաղորդակցության ոլորտում հետազոտությունները խթանելու, այնպես էլ թարգմանիչների, առարկայի մասնագետների և գիտնականների միջև տեղեկատվության փոխանակման համար»[7]։

Ինչպես երևում է, մասնագիտացված թարգմանությունը հաճախ սահմանվում է  գրական թարգմանությանը հակառակ, թեև ինչ-որ մեկը մի ամբողջ գիրք է գրել`հակադրվելով այս տեսակետին[8] Թարգմանության տեսության մեծ մասը արմատավորվել է գրական թարգմանության մեջ, թեև այս օրվա աշխարհում թարգմանությունների մեծ մասը գրականչէ (վիճակագրական տվյալներ դժվար է գտնել, թեև ոլորտի մարդկանց մեծ մասը հավանաբար կհամաձայնի)։

Ակնհայտորեն նման եզրույթները այլ լեզուներում (ֆրանսերեն «traductionspécialisée», գերմաներեն «Fachübersetzung») պարտադիրչէ, որ օգտագործվեն նույն իմաստներով, ինչ անգլերենի մասնագիտացված թարգմանություն եզրույթը։

2018 թվականին«Journal of Specialized Translation Issue 38»-ը ներառում էր 2004 թվականի հիմնադրումից ի վեր հրապարակված հոդվածների մանրամասն ակնարկ՝ ցույց տալով, թե ինչպես է ամսագրում փոխվել մասնագիտացված հասկացությունը։

See also[խմբագրել | խմբագրել կոդը]

Further reading[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Scarpa, Federica (2020). Research and Professional Practice in Specialised Translation. London: Palgrave Macmillan.
  • Olohan, Maeve (2015). Scientific and Technical Translation. London: Routledge.

References[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Gouadec, Daniel (2007). Translation as a Profession. Amsterdam/Philadelphia: John Benjamins. էջ 91.
  2. Byrne, Jody (2014). «A Framework for the Identification and Strategic Development of Translation Specialisms». Meta. 59 (1): 125. doi:10.7202/1026473ar.
  3. Gambier, Yves (2013). "Genres, text-types and translation" in Handbook of Translation Studies Volume 4. Amsterdam/Philadelphia: John Benjamins. էջ 63.
  4. Clifford, Andrew (2007). «"Grading scientific translation: what's a new teacher to do?"». Meta. 52 (2): 376–389. doi:10.7202/016083ar.
  5. Gotti, Maurizio; Sarcevic, Susan (2006). Insights Into Specialized Translation (անգլերեն). Peter Lang. էջ 9. ISBN 9783039111862.
  6. Schubert, Klaus (2010). "Technical Translation" in Handbook of Translation Studies Volume 1. Amsterdam/Philadelphia: John Benjamins. էջ 350.
  7. Desblache, Lucille (2004 թ․ հունվար). «Editorial». Journal of Specialised Translation. Issue 1.
  8. Rogers, Margaret (2015). Specialised translation: shedding the 'non-literary' tag. Palgrave. ISBN 978-1-137-47840-5.