Մաշտոց երեկոյան և շաբաթօրյա հայերեն լեզվի դպրոց
(Վերահղված է Մաշտոց երեկոյան և շաբաթօրյա հայերեն լեզվի դպրոց (ԱՄՆ)ից)
Մաշտոց երեկոյան և շաբաթօրյա հայերեն լեզվի դպրոց, հիմնվել է 1988 թվականին, Գլենդելում՝ Ա. Արամունի-Քեշիշյանի նախաձեռնությամբ և տնօրինությամբ։ Ներկայումս չի գործում։ Ուներ նախակրթարան և միջին (մինչև 8-րդ դասարան) բաժին, ասմունքի, թատերական խմբակներ։ Դասավանդվում էին հայոց լեզու, հայ գրականություն, պատմություն։