Մանր մոտորիկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հյուսել․ մանր մոտորիկայի գործողության օրինակներից մեկը

Մանր մոտորիկա, մարդու կոորդինացված գործողությունների ամբողջություն՝ ուղղված ձեռքերի բազուկների և ձեռքերի ու ոտքերի մատների մանր, ճշգրիտ գործողությունների կատարում։ Հասնում է նյարդային, մկանային և ոսկրային, ինչպես նաև, սովորաբար, տեսողական համակարգի[1] կոորդինացիայի[1]։ Ձեռքերի և մատների հմտություններում հաճախ օգտագործվում է ճկունություն տերմինը։

Մանր մոտորիկան մոտորիկայի տեսակներից մեկն է։

Մանր մոտորիկային է վերաբերում մեծ քանակությամբ տարբեր գործողություններ պրիմիտիվ ժեստերից սկսած, ինչպես օրինակ, առարկաներ բռնելը, մինչև շատ մանրակրկիտ գործողություններ, որոնցով, օրինակ պայմանավորված է մարդու ձեռագիրը։

Կարևորություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անատոմիայի տեսանկյունից գլխուղեղի կեղևի շարժողական պրոյեկցիայի մակերեսի մոտ մեկ երրորդը զբաղեցնում է ձեռքերի բազուկների պրոյեկցիան, որը տեղակայված է խոսքի օջախին շատ մոտ[2]։ Այդ իսկ պատճառով երեխայի խոսքի զարգացումն անքակտելիորեն կապված է մանր մոտորիկայի զարգացման հետ։

Մատների մոտորիկայի և խոսքի ֆունկցիայի միջև կապն հաստատվել է երեխաների և դեռահասների ֆիզիոլոգիայի Ինստիտուտի կողմից արված հետազոտություններով։ Հետազոտությունների թվում կարելի է նշել Լ․ Վ․ Անտակովա-Ֆոմինային, Մ․ Մ․ Կոլցովին, Ե․ Ի․ Իսենին[3]։

Կենցաղում ամեն րոպե մարդուց պահանջվում է կատարել մանր մոտորիկայի ինչ-որ գործողություններ․ կոճակների կոճկում, մանր իրերի հետ գերծողություններ կատարել, գրել, նկարել և այլն, այդ իսկ պատճառով նրա կյանքի որակը ուղղակիորեն կախված է դրա զարգացումից։

Զարգացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանր մոտորիկան զարգանում է բնական ճանապարհով սկսած վաղ մանկական տարիքից ընդհանուր մոտորիկայի հիմքի վրա։ Սկզբում երեխան

Հացահատիկների հետ խաղերը օգտակար են մանր մոտորիկայի զարգացման համար

սովորում է բռնել առարկաներ, հետագայում առաջ են գալիս ձեռքից ձեռք տեղափոխելու հմտություններ, այսպես ասած, ունելային բռնելակերպ և այլն, երկու տարեկանում նա արդեն կարող է նկարել, ճիշտ բռնել վրձինն ու գդալը։ Նախադպրոցական ու վաղ դպրոցական տարիքում մոտորային հմտություններ դառնում են ավելի բազմազան և բարդ։ Մեծանում են գործողությունների այն մասը, որը պահանջում է երկու ձեռքերի համաձայնեցումը։

Մանր մոտորիկայի զարգացումը կարելի է արագացնել տարբեր միջոցներով, ինչպես օրինակ,

  • խաղեր մանր առարկաներով-փազլ, մոզաիկա, կոնստրուկտորներ, ուլունքներ և այլն
  • մատների խաղեր
  • ձեռքերի բազուկների ու մատների մերսում և այլն
  • ծեփագործություն

Տարեցների մոտ մանր մոտորիկայի զարգացումն ունի մեծ նշանակություն գլխուղեղի կեղևի աշխատունակության ապահովման համար, և, որպես արդյունք, կյանքի որակի ապահովման համար։ Բացի այդ տարեց մարդիկ, որոնք ունեցել են տարբեր տրավմաներ և հիվանդություններ և դրանք էլ բերել են գլխուղեղային գործոինեության շեղումներ, մանր մոտորիկայի համար տարվող միջոցառումները նպաստում են հոգեկան առողջության լավացմանը և ընդհանուր առմամբ կենտրոնական նյարդային համակարգի գործունեության վերականգմանը[4]։

Խանգարումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոյություն ունի մանր մոտորիկայի շեղումների երեք հիմնական տեսակ․

  • գործողությունների իրականացմանն ուղղված ազադակների փոխանցման շեղումներ օրինակ գլխուղեղի օրգանական վնասվածքներ, ինսուլտ, գլխի տրավմա
  • ազադակների փոխանցման խանգարումներ օրինակ Պարկինսոնի հիվանդության դեպքում, հետինսուլտային վիճակ
  • ազադակների ընդունման և իրականացման խանգարումների ԴՑՊ -ի (Մանկական ուղեղային կաթված), վերջույթների վնասման, ճկունության ոչ բավարար զարգացման և այլ դեպքերում

Ինչպես նաև մանր մոտորիկայի խանգարումներ կարող են դիտարկվել ՍԴՎԳ Ուշադրության դեֆիցիտի և հիպերակտրվության սինդրոմ[5][6], տեսողության խանգարումների[7], դիսարտիայի[8], աուտիզմի[9], սպինոցերեբրալ ատակսիա և այլ դեպքերում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Лобанова Н. А., Соловьёв А. Г. Развитие мелкой моторики и стимуляция высших психических функций у лиц пожилого возраста / Материалы XX Международной научно-практической конференции «Пожилой больной. Качество жизни» // Клиническая геронтология, 9—10, 2015, с. 46—47
  2. «Мелкая моторика. Развиваем мелкую моторику.»։ maminsite.ru։ Վերցված է 2020 թ․ հուլիսի 31 
  3. Անտակովա-Ֆոմինա «Վաղ տարիքի երեխաների խոսքի զարգացման խթանումը ձեռքի մատների շարժումների մարզման միջոցով» (ԱԱԿ-ի խնդիրների վերաբերյալ 24-րդ համամիութենական խորհրդակցության զեկույցների թեզեր) 1974թ.
  4. Լոբանովա Ն.Ա , Սոլովյովա Ա.Գ., Մանր մոտորիկայի զարգացում և բարձրագույն հոգեկան գործառույթների խթանում տարեց անձանց մոտ / Նյութեր XX միջազգային գիտագործնական կոնֆերանս «Տարեց հիվանդ. Կյանքի որակ»// , 9—10, 2015, էջ 46—47
  5. «Детская патопсихология - Нарушения двигательной функции у детей с СДВГ.»։ adalin.mospsy.ru։ Վերցված է 2020 թ․ հուլիսի 31 
  6. «Сопутствующие СДВГ состояния»։ Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 6-ին։ Վերցված է 2020 թ․ հուլիսի 31 
  7. «Особенности логопедической работы с детьми с нарушениями зрения»։ web.archive.org։ 2011 թ․ օգոստոսի 20։ Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 20-ին։ Վերցված է 2020 թ․ հուլիսի 31 
  8. «Логопункт»։ www.logopunkt.ru։ Վերցված է 2020 թ․ հուլիսի 31 
  9. «Libr.Autism.Ru | Башина В.М., Симашкова Н.В. | К особенностям коррекции речевых расстройств у больных с ранним детским аутизмом»։ www.autism.ru։ Վերցված է 2020 թ․ հուլիսի 31 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Անտակովա-Ֆոմինա Լ․ Վ․ «Ձեռքերի մատների շարժունմերի մարզումների միջոցով երեխաների խոսքի զարգացման խթանումը» Մ․ 1974թ․
  • Կոլցովա Մ․Մ․ «Շարժումային ակտիվությունը և երեխայի գլխուղեղի ֆունկցիայի զարգացումը» Մ.1973
  • Սավինա Լ․Պ․ «Մատների վարժություններ նախադպրոցականների խոսքի զարգացման համար Մոսկվա», <<Родничок>> հրատարակչություն 1999
  • Տկաչենկո Տ․Ա․ «Զարգացնում ենք մանր մոտորիկան» Մ․ ЭКСМО,հրատարակչություն 2007
  • Տկաչենկո Տ․Ա․ «Մանր մոտորիկա։ Մատների վարժություններ» Մ․ ЭКСМО,հրատարակչություն 2010