Jump to content

Մանուկ Գոչունյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մանուկ Գոչունյան
Ծնվել է1851
Մասնագիտությունխմբագիր և հրապարակախոս

Մանուկ Գոչունյան (1851, Կյուրին – մահվան թվականն անհայտ է), խմբագիր, հրապարակախոս։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1911 թվականին Կ. Պոլսում հիմ­նադրել է տպարան։ Հրատարակել է կրոնաբարոյական «Աստղ Բեթլէհէմի» (1911–12, ԿՊ) պարբերականը։

Լույս են տեսել Գոչունյանի «Աստղ Բեթլէհէմի, Ա. Սկզբունք ճշմարտութեան» (1889, ԿՊ, Հովսեփ Գավաֆյանի տպարան), «Լուսաւորն Բեթլէհէմի, Բ. Սկզբունք տնտեսութեան» (1904, ԿՊ, Հարություն Ասատուրյանի տպարան), «Աստղ Բեթլէհէմի, Գ. Սկզբունք կենսագիտութեան» (1910, ԿՊ, Գոչունյանի տպարան) գրքույկները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։