Մանող մեքենա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Օղավոր մանող մեքենայի սխեման . 1.նախաթելով կոճեր 2. ձգիչ սարք 3. թելուղղիչ 4.իլիկ 5.աղեղ 6.օղ

Մանող մեքենա, նախաթելից կամ ժապավենից մշակում է մանվածք, ավարտում մանրաթելային նյութի մշակումը մանման արտադրության մեջ։ Ըստ կիրառվող մանրաթելի տեսակի տարբերում են բամբակի, կեղևային մանրաթելերի, բրդի, մետաքսի մնացորդների մանող մեքենաներ. Քիմիական մանրաթելից մանվածք ստանում են բնական մանրաթելերի մանման մեքենայով։ Բոլոր տեսակի մանրաթելերը մանելու համար հիմնականում կիրառվում է անընդհատ գործողության օղավոր մանող մեքենան, որը բարակեցնում է կիսաֆաբրիկատը, գոյացնում ժապավեն, ոլորում և փաթաթում մանվածքը։ Բամբակի մանման երկկողմանի օղավոր մանող մեքենաում (նկ. ) նախաթելը, կոճից արձակվելով, մտնում է ձգիչ սարքի սնող զույգի մեջ։ Դուրս եկող ժապավենը ոլորվում է, ստացված մանվածքը մանում է թելուղղիչ, անցնում օղակի վրա հագցվող աղեղիկով, ապա փաթաթվում իլիկի վրա հագցված թելակոճի կամ կապիչի վրա։ Ստեղծվել են անիլիկ մանող մեքենաներ, որոնք իրականացնում են սնող արտադրանքի դիսկրետացումը (առանձին մանրաթելերի անջատումը), մանրաթելերի դիսկրետ հոսքի փոխազդումը, անընդհատ արտադրանքի ձևավորման համար դրանց միացումը կամ խտացումը, մանվածքի ոլորումը և փաթաթումը։ Այդ մեքենաներից արդյունաբերության մեջ տարածում է ստացել պնեմոմեխանիկական մանող մեքենան։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 239 CC-BY-SA-icon-80x15.png