Մանկական և պատանեկան հանրագիտարաններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Մանկական և պատանեկան հանրագիտարաններ, գիտամասսայական տեղեկատու գրականություն՝ նախատեսված երեխաների և պատանիների ինքնակրթության ու դաստիարակության համար։ Մանկական և պատանեկան հանրագիտարանները ընթերցողներին ծանոթացնում են շրջապատող աշխարհին, գիտական հիմնական դիսցիպլիններին, գիտության, տեխնիկայի, մշակույթի նվաճումներին, հայրենի երկրին, արտասահմանյան երկրներին։ Ձևավորվել է մանկական և պատանեկան հանրագիտարանների երկու հիմնական տեսակ՝ սիստեմատիկ և այբբենական-բաոարանային. երբեմն երկու տեսակները զուգակցվում են։ Պատանեկան հանրագիտարանի նախատիպ է համարվել Ա. Կոմենսկու «Զննական աշխարհ նկարներով» գիրքը։ Ռուսաստանում առաջին մանկական հանրագիտարանը՝ «Մանկական հանրագիտարան կամ Բոլոր գիտությունների նոր կրճատումնեը»-ը, հրատարակվել է 1802 թ-ին։ Մինչհեղափոխական շրջանի լավագույնը համարվում է Ի. Դ. Սիտինի 10-հատորանոց «Մանկական հանրագիտարանը» (1913-1914 թթ)։ ԽՍՀՄ-ում հրատարակվել են սիստեմատիկ «Մանկական հանրագիտարան» (1 հրտ. 1958-62 թթ, հ. 1-10, 2 հրտ. 1964-1969 թթ, հ. 1-12), այբբենական-բառարանային հրատարակությունը՝ «Ինչ է, Ով է», հ. 1-3, 1978 թ։ Մանկական և պատանեկան հանրագիտարաններ հրատարակվել են արտասահմանյան շատ երկրներում։ Առավել նշանավոր են Մեծ Բրիտանիայում՝ «Օքսֆորդի պատանեկան հանրագիտարան»-ը («Oxford Junior Encyclopedia», v. 1-13, Oxf., 1964 թ), «Պատանեկան գիտական հանրագիտարան» («Junior Science Encyclopedia», v. 1-8, L., 1966 թ), «Մանկական հանրագիտարան»-ը («Բրիտանական հանրագիտարան» («Children’s Britannica», v. 1-12, L.f 1964 թ), Հնդկաստանում՝ «Մանկական հանրագիտարան» («Սաչիտրա Վիշվակոշ», հ. ΙΙΟ, Դելի, 1967 թ, հինդի լեզվով), Իտալիայում՝ «Այբբենական հանրագիտարան տղաների և աղջիկների համար» («Enciclopedia alfabetica per ragazzi», v., 3, Milano, 1956), «Իտալացի երեխայի գանձը» («II tesoro del ragazzo italiano», v. 1-8, Torino, 1968 թ), ԱՄՆ-ում՝ «Գիտության նոր գիրք»։ Մանկական հանրագիտարան («The New Book of Knowledge», The Children’s Encyclopedia, v. 1-20, N. Y., [[1969]թ]), Ֆրանսիայում՝ Ռ. Գիյոյի «Լարուսի հանրագիտարանը երեխաների համար» (Guillot R., «Encyclopedic Larousse des enfants», P., 1956 թ), «Հանրագիտարան երիտասարդության համար» («Encyclopedie pour lajeunesse», t. 1-4, P., 1958 թ-1962 թ), ԳՖՀ-ում՝ «Մեյերի մանկական բառապաշար» («Meyers Kinderlexikon», Mannheim, 1960 թ) են։ Մանկական և պատանեկան հանրագիտարաններ են հրատարակել նաև նախկին սոցիալիստական շատ երկրներ (ԴԴՀ, Չեխոսլովակիա, Հարավսլավիա)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 228 CC-BY-SA-icon-80x15.png